Արմեն Գրիգորյանն ու Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը
Քաղաքական
09:30 10/04/2023
Հայաստան

Արմեն Գրիգորյանն ու Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը

Ապրիլի 9-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ: 

Անվտանգության խորհրդի գրասենյակի հաղորդմամբ, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը:

Զրուցակիցները նաև անդրադարձել են երկկողմ հայ-իրանական հարաբերությունների օրակարգին  և զարգացման հեռանկարներին:

Placeholder
Արմեն Գրիգորյանն ու Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը