Տնտեսություն 15:20 11/04/2023

Ինչ իրավիճակ է անշարժ գույքի շուկայում

2022 թվականի փետրվարից սկսված ռուս-ուկրաինական պատերազմը մեծ ազդեցություն ունեցավ Հայաստանի անշարժ գույքի շուկայի վրա՝ պայմանավորված Հայաստան տեղափոխված ռուսաստանցիների ներհոսքով։ Հատկապես ռեկորդային աճեցին վարձակալության գները։

Սակայն, ինչպես մասնագետներն են նշում, վերջին շրջանում անշարժ գույքի շուկայում վարձակալության գները նվազել են, քանի որ Ռուսաստանից ներհոսքն է նվազել, իսկ եկածների մեծ մասն էլ հեռացել է Հայաստանից։

«Կենտրոն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վահե Դանիելյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հունվարից սկսած շուրջ 40%-ով վարձակալական գները մաքսիմալ գներից նվազել են, սակայն, ամեն դեպքում, դեռևս շարունակում են բարձր մնալ. դեռ չեն վերադարձել 2021 թվականի մակարդակին։

Ըստ գոտիականության՝ վարձակալության գները տարբեր են։ Նրա խոսքով՝ այսօր Կենտրոն վարչական շրջանում մեկ սենյականոց բնարակարանի գինը սկսվում է 250 հազար դրամից, Արաբկիրում՝ 200 հազար դրամից։ Ինչ վերաբերում է ծայրամասերին, ապա այստեղ վարձակալության գները 120-150 հազար դրամի սահմաններում են։

Անշարժ գույքի առուվաճառքի շուկայում հակառակ միտումն է։ Թեև այստեղ իրավիճակը կայուն է, սակայն նախորդ տարվա բարձրացումից հետո գները պահպանվում են։ Երևանի Կենտրոն վարչական շրջանում մեկ սենյականոց բնակարանը սկսվում է 80 հազար դոլարից, փոքր Կենտրոնում՝ 100 հազար դոլարից, այսինքն՝ 1 քմ-ին գինը 2000-2500 դոլար է, իսկ 3-4 սենյականոց բնակարաններինն, ըստ Վահե Դանիելյանի, համեմատաբար ցածր է։

Անշարժ գույքի գները բարձր են նաև Ավանում՝ հատկապես Ծարավ Աղբյուր թաղամասում, որտեղ 1քմ-ն արժե 1700-2000 դոլար, իսկ Ավանի այլ թաղամասերում՝ 1000-1400 դոլար։

«Թե վաճառքի, թե վարձակալության գները բարձացել են դրսից եկածների հաշվին։ Հայաստանը փոքր երկիր է, ընդամենը 1000 հոգին կարող են գնային փոփոխություն բերել երկրում։ Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների շրջանում քիչ չեն անշարժ գույք ձեռք բերողները, դրանց թվում կան ինչպես հայեր, այնպես էլ ռուսներ»,- նշեց Վահե Դանիելյանը։

Նա նաև ասաց, որ անշարժ գույքի շուկայում ակտիվությունը նաև կապված է եկամտային հարկի վերադարձի օրենքի հետ։

«Հիմա փողն արժեքը կորցնում է, ուստի քաղաքացիները սկսել են իրենց ազատ դրամական միջոցները ներդնել անշարժ գույքի մեջ, որպեսզի իրենց խնայողությունները չկորցնեն, իսկ 1-2 տարի հետո կարող են տվյալ բնակարանն ավելի թանկ գնով վաճառել»,- նշեց նա՝ հավելելով, որ երկու տարի առաջ 100 հազար դոլարով ձեռքբերած բնակարանն այսօր գնահատվում է 200 հազար դոլար։

Վահե Դանիելյանը միաժամանակ նշեց, որ վերջին շրջանում ավելացել է երկրորդային շուկայից բնակարանների ձեռքբերման պահանջարկը, քանի որ, նրա գնահատմամբ, առաջնային շուկայում անարդար թանկացումներ են։

Անշարժ գույքի շուկայում տիրող վիճակի մասին գրեթե նույնպիսի գնահատական տվեց «Բարս» անշարժ գույքի գործակալության տնօրեն Մարինա Չատինյանը։

Նա նույնպես նկատեց, որ անշարժ գույքի առուվաճառքի շուկայում թեև գները կայուն են, սակայն բարձր գները դեռ պահպանվում են, իսկ նվազելու միտում առայժմ չկա։

«Ինչ վերաբերում է վարձակալությանը, ապա թե բնակարանների, թե տարածքների գները նվազել են։ Իրականում բարձր գները շատերին վանեց։ Մարդիկ պատերազմի պատճառով եկել էին մեր երկիր, պատրաստ էին այդ պահին ցանկացած գնով բնակարան վարձել, բայց դրանք բավականին բարձր էին, ուստի շատերը Հայաստանից գնացին այլ երկրներ, մեծ մասը՝ Թուրքիա, Վրաստան։ Իրականում դա բիզնես մոտեցում չէր, ավելի շատ ագահություն էր, սխալ էր նման վարքագիծը, բայց չգիտեմ՝ հնարավոր էր դա վերահսկել, թե ոչ»,- ասաց նա։

Մարինա Չատինյանը նշեց նաև, որ ռուսներից շատերը նախընտրել են բնակարաններ վարձել Հայաստանի այլ քաղաքներում՝ Դիլիջանում, Աբովյանում, որտեղ մայրաքաղաքի համեմատ գները համեմատաբար ցածր են։

Խոսելով անշարժ գույքի գներից՝ գործակալության տնօրենն ասաց, որ Կենտրոնում՝ անշարժ գույքի գները 1 քմ-ի համար սկսվում են 1800-2000 դոլարից, կան նաև բնակարաններ, որտեղ 1քմ-ը 6000 դոլար է։ Վերին Անտառային փողոցում 1 քմ-ն սկսվում է 2000 դոլարից և հասնում մինչև 3500 դոլարի, Արաբկիրում կազմում է 1300-2500 դոլար, Ավան, Նոր Նորք թաղամասերի նորակառույց շենքերում՝ 2000-2200 հազար դոլար, Դավիթաշնեում՝ 1500 դոլար։

Իսկ թե ինչպիսի իրավիճակ կլինի հետագայում, մասնագետները չեն շտապում կանխատեսումներ անել, սակայն վստահ են, որ անշարժ գույքի շուկայում ակտիվությունը կպահպանվի։

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023թ. փետրվարին Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների գները հետևյալն են.

Կենտրոն վարչական շրջանում բնակարանի 1 քմ միջին գինը կազմել է 795,300 դրամ, 2022թ-ի փետրվարին՝ 690,550 դրամ։ Կադաստրային տվյալների համաձայն՝  Կենտրոնի ամենաթանկ հատվածում՝ փոքր Կենտրոնում (Գոտի 1), բնակարանների 1 քմ-ի միջին գինը փետրվարին 1 մլն դրամ է կազմել։

Արաբկիրում բնակարանի 1 քմ միջին գինը 555, 500 դրամ է, իսկ 2022թ-ին՝ 490 100 դրամ։
Քանաքեռ-Զեյթունում բնակարանի 1 քմ միջին գինը 2023 թ-ին կազմել է 392 000 դրամ, 2022թ-ի փետրվարին՝ 360 500 դրամ։

Նոր-Նորքում 1 քմ միջին գինը 335,200 դրամ է, 2022թ-ի փետրվարին կազմել է 309,000 դրամ։
Ավանում բնակարանի 1 քմ միջին գինը փետրվարին եղել է 348,200 դրամ, 2022թ-ի փետրվարին՝ 320 հազար դրամ։

Ավանում բնակարանի 1 քմ միջին գինը փետրվարին եղել է 348,200, 2022թ-ի փետրվարին՝ 320 000 դրամ։

Էրեբունիում բնակարանի 1 քմ միջին գինը փետրվարին հասել է 348,000 դրամի, 2022թ-ի փետրվարին՝ 315,500 դրամ։

Շենգավիթում բնակարանի 1 քմ միջին գինը 350,000 դրամ է, 2022թ-ի փետրվարին՝ 323,500 դրամ։

Դավթաշենում բնակարանի 1 քմ միջին գինը կազմել է 405,500 դրամ, 2022 թ-ին՝ 356,500 դրամ։

Աջափնյակում բնակարանի 1 քմ միջին գինը 364 500 դրամ է, 2022թ-ին՝ 331 000 դրամ։

Մալաթիա-Սեբաստիայում բնակարանի 1 քմ միջին գինը 352 100 դրամ է, 2022թ-ին՝ 316 100 դրամ։

Նուբարաշենում բնակարանի 1 քմ միջին գինը 206 050 դրամ է, 2022թ-ին՝ 191 000 դրամ։


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:17
Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել
Գերմանիայի բնության պահպանության միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի (Ciconia nigra)...
Աղբյուր` Panorama.am
22:44
Վահան Կոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում է եղել
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի մշտական...
Աղբյուր` Panorama.am
22:21
Երեք մեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով 5 հոգի հոսպիտալացվել են
ՆԳՆ փրկարարական ծառայությունից հայտնում են. «Մայիսի 7-ին, ժամը 16:38-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
21:58
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս։ «Մայիսի 7-ին, ժամը 20:40-ին (Գրինվիչի...
Աղբյուր` Panorama.am
21:33
Կխնդրեմ՝ հասկանալով խոսեն, ոչ թե որին ինչ հարմար ա՝ դա գրեն ու հրապարակեն․ Կիրանցի գյուղապետ
«Ուրեմն ասեմ հետևյալը՝ սահմանազատումն ամբողջությամբ Կիրանցում չի վերջացել։ Ես շեշտել եմ՝ ամենամեծ վտանգը  ու վախը կա հենց էս քթի...
Աղբյուր` Panorama.am
21:02
Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը
Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետ՝ իր ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
20:55
Ոչ մի անձնային և խմբային շահ չի սպասարկվելու․ Սուրեն Պետրոսյան
 «Այս պայքարն ազգային և համազգային է, սա պետք է ֆիքսել։ Սա ոչ միայն պետականության անկման գործընթացը կասեցնելու մասին է , այլև...
Աղբյուր` Panorama.am
20:36
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
 «Ես այդ անձի կեղծ թեզերը փորձում եմ չմեկնաբանել, բայց մի բան կարող եմ ասել՝ եկեղեցին կոչնակը հնչեցնելով հայտարարել է  Հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
«Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից»,-  այս մասին Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան քայլերթի...
Աղբյուր` Panorama.am
20:03
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
«Այս օրերի ընթացքում ինչ տեսակի սուտ ասես, որ չեն հնչեցրել՝ իբր Սրբազանը երկու տղա ունի և բանակից ազատել է, ասացին՝ նարկոբիզնեսով են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Իրազեկման ավտոերթ՝ Գյումրիում
 «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժումը իրազեկման ավտոերթ է անցկացնում Գյումրի քաղաքի փողոցներում: Ավտոերթի  մասին շարժման...
Աղբյուր` Panorama.am
19:26
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
«Չենք հավատում Կառավարությանը»,- ասում է Կիրանց գյուղի բնակիչը։ - Եթե 8 կետը դրել են, երեքը ինչի՞ են թողել,- ասաց նա։ -...
Աղբյուր` Panorama.am
19:15
LiveAra հարթակը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը տեղեկացնում է․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ #LiveAra հարթակը սիրով միանում է Բագրատ Սրբազանի նախաձեռնած...
Աղբյուր` Panorama.am
19:07
Երբ հայ ժողովուրդը ելել է իմաստավորված պայքարի, հաղթել է․ Շարմազանով
«Մենք մեր հերոսական պատմության ժառանգներն ենք, որքան էլ հետնորդները ցանկանան մեզ հեռացնել Հայկ նահապետի արժեքներից, իրավունք չունենք...
Աղբյուր` Panorama.am
18:42
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր «Հայկական ժամանակը» գրել է. ««Հայրենիք» կուսակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business...
Աղբյուր` Panorama.am
18:10
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը  հայտնում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վանաձորում որդին սպանել է տարեց մորը
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից ապրիլի 28-ին հաղորդում էր ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
«ՔՊ-ական կառավարիչներն այս ամենը ֆունդամենտալ կերպով ձախողելուց հետո, հասել են Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելուն և չեն էլ թաքցնում դա»:
Աղբյուր` Panorama.am
17:44
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Վանեցյան. Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, արձագանքելով այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին արված  հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:22
Շատ հնարավոր է ես այստեղ մեռնեմ. «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյան
Արդեն 16 օր է «Զվարթնոց» օդանավակայանում շարունակում է հացադուլ իրականացնել ռազմական և հետաքննող ֆրանսահայ լրագրող  Լեո...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և...
Աղբյուր` Panorama.am
16:36
Իշխանությունները ցույց են տալիս, որ թքած ունեն միջազգային հանրության կարծիքի վրա.Դավիթ Ֆիդանյան
«Մենք բարձրաձայնում ենք այն խայտառակ բռնաճնշումների մասին, որոնք իրականացվում են ներկայիս վարչախմբի կողմից իր քաղաքական ընդդիմախոսների...
Աղբյուր` Panorama.am
16:16
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Չնայած վատ եղանակին, առատ տեղումներին ու կարկուտին՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթի մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}