![](https://panorama.am/news_images/941/2820765_1/azik_v1.thumb.jpg)
«Մենք թափեցինք հայի արյուն». Կապանում բռնված ադրբեջանցու տեսագրությունը
«Մենք թափեցինք հայի արյունը. Մենք գլխատեցինք հայերին. Իսկ հիմա մենք դեռ ողջ ենք, ոչ թե մեռած»,-ասում է այսօր Կապանում բնակիչների կողմից բռնված ադրբեջանցին սոցցանցերում տարածված տեսանյութում։
«Եթե նույնիսկ մահանանք, թող մեզ գնահատեն։ Մենք հայրենիքի դավաճան չենք»,- նշել է նա տեսանյութում, որը, ըստ տելագրամ ալիքների, տեսագրել է իր հեռախոսով մինչև ձերբակալությունը։
Հիշեցնենք, որ ՔԿ-ն այսօր տարածել է հաղորդագրություն, ըստ որի, ապրիլի 12-ին՝ ժամը 18:10-ին, «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից և ոստիկանության Կապանի բաժնից ահազանգ և հաղորդում է ստացվել այն մասին, որ Կապան համայնքի հիշյալ պահակակետում մահացած տղամարդու մարմին կա, որի վրա առկա են հրազենային վնասվածքներ:
Դեպքի առթիվ 2023թ. ապրիլի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դեպքի վայրի զննությամբ ՓԲ ընկերության պահպանության 2-րդ խմբի հենակետում՝ շարժական տնակի դիմաց, հայտնաբերվել է 56-ամյա տղամարդու դին՝ կրծքավանդակի առաջնային և հետին պատերին առկա միջանցիկ և գլխի աջակողմյան քունքային շրջանի կույր հրազենային վիրավորումներով: Դեպքի վայրից վերցվել են նմուշներ, երկփողանի հրացան, որը հայտնաբերվել է տնակի մեջ, ինչպես նաև քննությանը հետաքրքրող այլ առարկաներ:
Հարակից հրապարակումներ`
- Ո՞ւմ են հանձնել Կապանում գտած ադրբեջանցուն
- Կապանցիները բռնեցին քաղաք մտած ադրբեջանցուն. Նաիրա Զոհրաբյան
- Ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը. ՀՀ ՊՆ
- ԶՊՄԿ-ի պահակակետից քննիչները երկփողանի հրացան են վերցրել
- ՔԿ-ն արձագանքել է ԶՊՄԿ ՓԲԸ-ում սպանությունն ադրբեջանցիների կողմից կատարված լինելու վարկածին
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)