Քաղաքական 14:18 14/04/2023 Հայաստան

Հարութ Բրոնոզյան. Ամուլսարի շահագործման նախագիծն ուղղակի բացասական ազդեցություն ունի Հայաստանի ապագայի վրա

Քիմիական/բնապահպանական ինժեներ Հարութ Բրոնոզյանը, որ ապրում է ԱՄՆ-ում, դիմել է Հայաստանի կառավարության ներկայացուցիչներին՝ ահազանգելով Հայաստանում Լիդիան ընկերության կողմից Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի վերագործարկման որոշման ռիսկերի ու հետևանքների մասին։

Panorama.am-ի էլեկտրոնային փոստին ուղարկված նամակում ասված է.

« Հայաստանի Հանրապետության վարչապետ, պարոն Նիկոլ Փաշինյանին,
ՀՀ էկոնոմիկայի նախարար, պարոն Վահան  Քերոբյանին,
ՀՀ առողջապահության նախարար, տիկին Անահիտ Ավանեսյանին,
ՀՀ շրջակա միջավայրի նախարար, պարոն Հակոբ Սիմիդյանին,

Թեմա՝  Հայաստանում Լիդիան ընկերության կողմից Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի վերագործարկման Ձեր որոշման ռիսկերն ու հետևանքները․

Ողջույն Ձեզ,

Ելնելով Ամուլսարի ոսկու հանքավայրի ծրագիրը վերագործարկելու ձեր վերջին որոշումից, կցանկանայի ներկայացնել այս ծրագրի մեր մանրամասն ուսումնասիրությունները և գնահատականները՝ ձեր դիտարկման և գնահատման համար, հուսալով, որ Դուք կվերանայեք Ձեր որոշումը:

Ստորև բերված են Ամուլսարի ծրագրի վերագործարկման ձեր որոշման մասին ձեր տեղեկությունները:

4-5 տարվա տառապանքից, չարչարանքից ու ուսումնասիրությունից հետո հուշագիր ստորագրեցինք»․ Փաշինյանը՝ Ամուլսարի մասին

«Ամուլսարի հանքի շահագործման կարևորագույն շարժառիթներից մեկը ՀՀ–ի անվտանգությունն ուժեղացնելն է» էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան

Ավանեսյանը վստահ է՝ Ամուլսարի հանքը կշահագործվի ստանդարտներին համապատասխան, որպեսզի քաղաքացիների առողջությանը վնաս չհասցվի:   

Ամուլսարի ոսկու հանքը կշահագործվի։

Լիդիանի Ամուլսարի ոսկու կամ ոսկեբեր քվարցիտների հանքավայրի վերաբերյալ այս գրության նպատակն է ներկայացնել այս նախագծի իրագործելիությունը և մատնանշել հարակից տեխնիկական, բնապահպանական և պայմանագրային փաստեր, խնդիրներ և ռիսկեր `այս նախագծի իրագործելիության վերաբերյալ ավելի լավ որոշումներ կայացնելու համար բոլոր շահագրգիռ անձանց համար:

Խնդիրն այն է, որ 2005 թվականին ձևավորված ամերիկյան նորաստեղծ Lydian ընկերությունը, որը նույնպես գրանցվել է Մեծ Բրիտանիայում որպես օֆշորային ընկերություն, և նաև Հայաստանում, որպես Լիդիան Արմենիա, չունի հանքարդյունաբերության ոլորտում որևէ նախնական փորձ և վարկանիշ, ունի թերի և անբավարար գնահատականներ և երաշխիքներ, և աշխարհում որևէ վայրում չի իրականացրել նման քիմիականապես և էկոլոգիապես վտանգավոր նախագիծ: Լիդիանի առաջին և միակ ծրագիրը Ամուլսարն է որը գտնվում է Հայաստանի ամենակարևոր ջրային ռեսուրսների սրտում: Եթե այս հանքը գոյություն ունենար մեկ այլ վայրում՝ ջրային ռեսուրսներից հեռու, ապա դրա վտանգավոր բնապահպանական ազդեցություններն ու հետևանքները շատ ավելի քիչ կլիներ, և դուք ընդհանրապես չէիք լսի իմ ձայնը։

Ամուլսարի գտնվելու վայրը ինչպես ցույց է տրված այստեղ   և այստեղ, ամենից կարևոր ռիսկային գործոնն է, տեղակայված երեք գետերի (Արփա, Դարպ և Որոտան), երկու ջրամբարների (Սպանդարյան և Կեչուտ) և ստորգետնյա թունելի միջև, Ջերմուկի մոտակայքում, որը նույնպես կանդրադառնա Սևանա լճի վրա: Լիդիանի կողմից գործառնական ժամանակահատվածում կանխատեսված ստորերկրյա ջրերի հոսքի ուղիները https://goo.gl/hJjKPY և հանքի փակվելուց հետո https://goo.gl/tky7zR,  վերցված Lydian-ի այս փաստաթղթից , այս նախագիծը խոցելի է դարձնում Ամուլսարում ցանկացած հանքարդյունաբերական գործունեություն: Թող Լիդիանը պարզաբանի, թե ինչ է տեղի ունենալու շրջակա մակերեսի և ստորերկրյա ջրերի հետ 
դրենաժի պատճառով, և ինչպե՞ս Լիդիանը կկանգնեցնի ստեղծված աղտոտումը:

Թթվային դրենաժի անվերահսկելի բարձր մակարդակի պատճառով, ըստ Ձեզ, ի՞նչ կարող է պատահել հարյուրամյակների ընթացքում Հայաստանի լավագույն ջրային ռեսուրսների սրտին: Ընդհանրապես, հանքարդյունաբերական գործունեությունը չպետք է մոտ լինի կարևոր ջրային ռեսուրսներին, ինչը Ամուլսարում է:

Մեկ այլ կարևոր ռիսկի գործոն է հանքային ապարների կառուցվածքը (the composition of the ore deposit), 0,75 գրամ ոսկի մեկ տոննա հանքավայրի մեջ: Դա նշանակում է տարածքի մեծ ավերում ոսկին ստանալու համար։

Խնդրում եմ դիտել հանգուցյալ ակադեմիկոս Արմեն Սաղաթելյանի հարցազրույցը ստորև՝ թթվային դրենաժի հետևանքով առաջացած ռիսկերի մանրամասն բացատրության համար:

 Ամուլսարի հանքի շահագործման խնդիրները: Պրոֆ. Արմեն Սաղաթելյան

Ինձ թվում է, որ Հայաստանի ներկա և նախկին իշխանություններն այսքան տարի անց լրջորեն չեն գնահատել Հայաստանի ջրային ռեսուրսների սրտում գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրի ծրագրի ռիսկերն ու հետևանքները, Լիդիան ընկերության կողմից, որը աշխարհի ոչ մի տեղ հանքարդյունաբերական ծրագիր չի իրականացրել։ Զարմանալի փաստն այն է, որ թեև ՀՀ կառավարության կողմից վերը նշված են դրական ֆինանսական օգուտները, բնապահպանական և տնտեսական կորուստները նշված չեն։ Ինչո՞ւ։ Դա նշանակում է, որ բնապահպանների և մեր ներկայացրած բոլոր փաստերը շուրջ 10 տարվա ընթացքում դրված են մի կողմ։ Հուսով եմ, որ բնապահպանական և դրանից բխող տնտեսական ռիսկերի ու հետևանքների վերաբերյալ մեր այս վերջնական փաստաթղթերը որ ներկայացնում եմ այստեղ նույնպես չեն անտեսվի։

Իսկ ի՞նչ դրական բնապահպանական, սոցիալական և տնտեսական ուսումնասիրություններ ու եզրակացություններ են ստիպել ՀՀ վարչապետին ու ՀՀ կառավարությանը որոշում կայացնել ու առաջ գնալ Ամուլսարի ծրագրով։ Արդյո՞ք այդ տեղեկատվությունը հասանելի է հանրությանը: Ի՞նչ բնապահպանական երաշխիքներ է տրվել Լիդիանի կողմից այս ծրագրի համար:

Ցանկանում եմ տեղեկացնել, որ 2014 թվականից, անմիջականորեն ներգրավված եմ եղել Ամուլսարի ծրագրի ուսումնասիրության և գնահատման մեջ, երբ Լիդիանը ներկայացրեց Ամուլսարի ծրագիրը ԱՄՆ-ի մի խումբ հայ հասարակությանը։

Իմ ներգրավվածությունը Հայաստանում բնապահպանական խնդիրներով սկսվել է 1989 թվականից, երբ ես Հայաստանից Լոս Անջելես հրավիրեցի բնապահպանական, գիտական և ակադեմիական 5 փորձագետների և նրանց ծանոթացրի ԱՄՆ-ում բնապահպանական առաջընթացին: 1992թ.-ին Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում և Երևանի պետական համալսարանում դասավանդել եմ, «Արդյունաբերական կեղտաջրեր» թեմայով մի շարք կուրսեր։ Այնուհետև սկսել ենք մագիստրոսական ծրագիր՝ Պոլիտեխնիկական համասարանում՝ «Շրջակա միջավայրի ճարտարագիտություն« ոլորտում: Ես նաև նախագծել, մատակարարել և վերահսկել եմ 2 կոյուղաջրերի մաքրման կայանների տեղադրումը Հայաստանում 2003 թվականին՝ “Ջեյմս Թուֆենկյան» հյուրանոցների համար՝ Ծափաթաղում, Սևանա լճի հարևանությամբ և Վանաձորի մերձակայքում գտնվող Ծորակեդում:  Կից ներկայացնում եմ իմ հոդվածը ակադեմիկոս դոկտոր Ռաֆայել Հովհաննիսյանի հետ Սևանա լճի մասին, որը ներկայացված է Սիաթլ Վաշինգտոնում 1993 թվականին,«Լճերի կառավարման միջազգային համաժողով»-ում:

Լինելով քիմիական/բնապահպան ինժեներ, Սաուդյան Արաբիայում, ԱՄՆ-ում և Հայաստանում ջրի, կոյուղու և արդյունաբերական կեղտաջրերի մաքրման ծրագրերում 23 տարվա փորձով կայացած մասնագետ, ես կապ հաստատեցի Ավստրալիայից, ԱՄՆ-ից և Կանադայից հանքարդյունաբերության 4 անկախ միջազգային բարձր փորձառություն ունեցող հանքարդյունաբերության խորհրդատուների հետ,  նպատակ ունենալով գնահատել Լիդիանի Ամուլսարի տեխնիկական անգլերեն լեզվով փաստաթղթերը:

2017- 2020 թվականների ընթացքում մենք ուսումնասիրել ենք Լիդիանի 27 բնօրինակ, օրիգինալ անգլերեն փաստաթղթերը, հազարավոր էջեր, որոնք տեղադրվել են իրենց կայքում՝ ի հավելումն Ամուլսարի ծրագրին առնչվող Լիդիանի համար պատրաստված 11 փաստաթղթի, որոնք ներառում են Էլարդի 2 փաստաթուղթ, իրականացնելով ծրագրի ազդեցության անկախ գնահատում: Արդյունքում մենք պատրաստեցինք 19 զեկույց, որոնք մանրամասն վերլուծում են Ամուլսարի ծրագրի խնդիրներն ու ռիսկերը։ Այս բոլոր փաստաթղթերը կարող եք գտնել անգլերեն լեզվով մեր վերջնական ամփոփագրում՝ այստեղ, իսկ Ամուլսարում ներգրավված ռիսկերի ամփոփագրի հայերեն թարգմանությունը՝ այստեղ։

2018 թվականի հունիս ամսին ես իմ խորհրդատուներից երկուսին բերեցի Հայաստան, և մենք հանդիպումներ ունեցանք ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ կառավարության, ԱՄՆ-ի և Լիդիանի մի քանի ներկայացուցիչների հետ և այցելեցինք Ամուլսարի տեղամաս։ Մի քանի այլ հանրային հանդիպումներ էլ ունեցանք։

Երբ գնահատվելու է որևէ ծրագիր, հատկապես հանքարդյունաբերական նախագիծ, պետք է գնահատվեն այդ ծրագրի կարճաժամկետ և երկարաժամկետ տեխնիկական, բնապահպանական, սոցիալական և տնտեսական օգուտներն ու վնասները, ներառյալ ծրագրի ցանկացած այլընտրանքային հնարավորություն: Օրինակ՝ Ջերմուկի հանքային ջուրը, զբոսաշրջությունը, առողջապահությունը կամ գյուղատնտեսությունը կարող են ապահովել կայուն տնտեսական աճ՝ առանց հանքարդյունաբերության հետ կապված բնապահպանական, տնտեսական և սոցիալական բացասական ազդեցության: Առանց նման մոտեցման հնարավոր չէ արդյունավետ և տրամաբանական որոշումներ կայացնել ցանկացած նախագծի վերաբերյալ։ ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ էկոնոմիկայի և ՀՀ առողջապահության նախարարությունների կողմից նման ուսումնասիրություններ և գնահատումներ իրականացվե՞լ են արդյոք և ներկայացվել հանրությանը:

Ամուլսարը կարճաժամկետ 10-ամյա ծրագիր է: Սակայն դրա բնապահպանական, տնտեսական և առողջապահական բացասական հետևանքները ջրային ռեսուրսների վրա կսկսվեն և կշարունակվեն հարյուրավոր տարիներ։ Աշխատանք ունեցողները 10 տարի հետո գործազուրկ կլինեն և աշխատանքի անորոշ հնարավորություններ կունենան։

Ձեր նախարարություններում ունե՞ք բարձր որակավորում ունեցող ինժեներներ, գիտնականներ և տնտեսագետներ, ովքեր կարող են անգլերենով գնահատել նման նախագծերը, երբ դուք գործ ունեք միջազգային ընկերությունների հետ: Հանքարդյունաբերությունը շատ տեխնիկական և ռիսկային գործողություն է, որն ունի շատ լուրջ կարճաժամկետ և երկարաժամկետ հետևանքներ շրջակա միջավայրի վրա: Որքանո՞վ են ամբողջությամբ գնահատվել Ամուլսարի ծրագիրը և դրա կարճաժամկետ և երկարաժամկետ ազդեցություններն ու հետևանքները Հայաստանի ջրային ռեսուրսների սրտում ձեր կողմից։

Ամուլսարի ռիսկերի ամփոփումը ներկայացված է մեր 2020 թվականի սեպտեմբերի 11-ի փաստաթղթի վերջնական ամփոփագրի առաջին 6 էջերում անգլերեն՝ այստեղ   և հայերեն թարգմանված՝ այստեղ: Խնդրում եմ կարդացեք:

Այս մեր փաստաթուղթը  ներկայացնում է Ամուլսարի ոսկու ծրագրի իրականացման հիմնական ռիսկերը

Ամուլսարի ոսկու ծրագրի իրականացման հետ կապված գրեթե բոլոր ռիսկերն, ի վերջո, հանգեցնում են ջրի աղտոտման հավանականության ավելացմանը: Ռիսկերը ներկայացված են մեկից մյուսը բխելու հերթականությամբ: Ընդհանուր առմամբ, բոլոր ռիսկերը մեծացնում են Ամուլսարի տեղամասի և շրջակայքի մակերևութային ջրերի, աղբյուրների և ստորերկրյա ջրերի աղտոտման և աղտոտվածության պահպանման հավանականությունը:

Ռիսկ 1. Թթվային դրենաժի գոյացում որը կշարունակվի հարյուրավոր տարիներ:
Ռիսկ 2. Թթվային դրենաժը և աղտոտող նյութերի տարրալվացումը կանխելու համար Լիդիանի կողմից առաջարկված մեղմացնող միջոցառումները ձախողվելու են:
Ռիսկ 3. Հանքավայրի ազդեցության տակ գտնվող ջուրը ոչ ադեկվատ կերպով կվերցվի և կմշակվի:
Ռիսկ 4. Հանքավայրի օբյեկտները չեն կարողանա մաքրել աղտոտվածությունը վատ նախագծման, ջրի անորոշ հաշվեկշռի և կլիմայի փոփոխությունը հաշվի չառնելու պատճառով:
Ռիսկ 5. Արժեքավոր ջրային ռեսուրսները կաղտոտվեն և կսպառվեն
Ռիսկ  6. Հայաստանի կառավարությունը և քաղաքացիներն են հարկադրված լինելու մաքրել հանքավայրը և վերացնել դրա ազդեցությունը.

Հավելյալ ռիսկեր՝ փոշի և աղմուկ

Ամուլսարի ոսկու ծրագրի ռիսկերի ամփոփում

Ամուլսարի ոսկու ծրագրին առնչվող հիմնական բարձր հավանականությունների և հետևանքների, հետևաբար նաև ռիսկերի առաջնային պատճառներն ամփոփված են ստորև:

Բնապահպանական վատ բնութագրի հավանականությունը մեծ է հետևյալ հիմնական պատճառներով:

• Ամուլսարում առկա են թթվային դրենաժի և աղտոտիչների տարրալվացման բարձր հավանականությանը և ջրային ռեսուրսների հարևանությամբ հանքավայրի տեղակայմանը բնորոշ գործոններ:
• «Լիդիանը» չի օգտագործում միջազգային լավագույն փորձը՝ երկրաքիմիական և հիդրոլոգիական բնութագրման, թթվային դրենաժի մեղմացման միջոցառումների կամ հանքավայրի ջրի մաքրման համար:
• Բազմաթիվ խոշոր հանքավայրերում, որոնք գտնվում են նույնիսկ ավելի ուժեղ նորմատիվ-իրավական և իրավակիրառման հիմք ունեցող երկրներում, քան Հայաստանը, վթարներ և խափանումներ են տեղի ունեցել, որոնք հանգեցրել են ջրային պաշարների աղտոտմանը:
• «Լիդիանը» չունի հանքարդյունահանման փորձ և ունի փոքր կապիտալ:
• Հանքավայրի օբյեկտները, ներառյալ հանքահորերը, դատարկ ապարների լցակույտը և ցիանիդային կույտի տարրալվացման հարթակը, մնալու են տեղում, և կշարունակեն հավերժորեն արտահոսել աղտոտիչները:
• «Լիդիանը» բավարար գրավի գումար չունի՝ հանքավայրը վաղաժամ փակվելու դեպքում հանքավայրի ջրի մշտական մաքրման կամ վթարների ծախսերը հոգալու համար։

Անհաջողության հետևանքները ծանր են հետևյալ պատճառներով:

• Ամուլսարի ծրագիրն իրականացվելու է երեք գետերի ակունքներում, որոնք անմիջականորեն սնում են երկրի ջրամատակարարման և բաշխման համակարգը:
• Հայաստանն ունի կիսաչորային կլիմա՝ սահմանափակ տեղումներով:
• Կլիմայի փոփոխությունը լրացուցիչ ճնշում կգործադրի ջրի աղբյուրների վրա և կմեծացնի հանքարդյունահանման աշխատանքների ձախողման հավանականությունը:
• Հանքավայրի հիմնական աղտոտիչները՝ ցիանիդը, թթուն և մետաղները, խիստ թունավոր են մարդկանց և ջրային օրգանիզմների համար:
• Հայաստանի գյուղատնտեսությունը և զբոսաշրջության արդյունաբերությունը կախված են մաքուր շրջակա միջավայրից և ջրից, որը ենթակա չէ հանքարդյունաբերության ազդեցության:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Հաշվի առնելով Ամուլսարի ծրագրի բազմաթիվ ռիսկերը՝ այս ծրագրի կենսունակության լուրջ դիտարկումը կարող է լինել շրջակա միջավայրի և հայ ժողովրդի վրա բացասական ազդեցություններից խուսափելու լավագույն մոտեցումը:

Այս վերջնական փաստաթուղթը  ներառում է նաև հետևյալը:

Հավելված / Appendix 1-ում, իմ խորհրդատուները պատրաստել են 19 հուշագիր և զեկույց, որոնցում քննարկվում են Ամուլսարի ոսկու ծրագրի իրականացման առնչությամբ շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունները:

Հավելված / Appendix 2. Ամուլսարի ոսկու ծրագրի Լիդիանի և այլ 38 Անգլերեն բնօրինակ օրիգինալ փաստաթղթերի ցանկ, հազարավոր էջեր, որոնք վերանայվել և գնահատվել են իմ խորհրդատուների կողմից: Մենք ոչ մի Շմագի չենք նայել, քանի որ դրանք ամբողջական չեն:

Հավելված / Appendix 3. Արդյունքներ և ծախսեր. Սա ներկայացնում է Ամուլսարի նախագծին նման ԱՄՆ հանքերի օրինակներ և խնդիրներ: Այստեղ ներկայացված են յոթ խոշոր հանքեր ԱՄՆ-ում, որոնք մոտ են ջրային ռեսուրսներին, որոնք հայտնի են թթուների առաջացման և/կամ աղտոտիչների տարրալվացման պոտենցիալի կամ ցիանիդների օգտագործման համար:

Այս 2 փաստաթղթերը https://bit.ly/4390etB և https://bit.ly/3GcUXr6  հավելյալ մանրամասներ են տալիս այս ծրագրի թթվային դրենաժի և ցիանիդի ռիսկերի և հետևանքների մասին:

2019 թվականին իմ կողմից անգլերենով և հայերենով կազմված Power Point փաստաթուղթը, ներկայացնում է Ամուլսարի ծրագրի բնապահպանական, տեխնիկական և պայմանագրային ասպեկտները, ներառյալ ռիսկերը՝ այստեղ : Կարծում եմ, վերանայելով այս փաստաթուղթը, Դուք լավ պատկերացում կունենաք այս նախագծի հետ կապված կարևոր հարցերի մասին:

Այս հարցազրույցը, որը ես ունեցա Երևանում, 2018 թվականի հունիսին, նույնպես ներկայացնում է Ամուլսարի ծրագրի հետ կապված խնդիրներն ու ռիսկերը և կօգնի Ձեզ կայացնել Ձեր որոշումները։

Մարդիկ կամ պատճառներ կան, որ այս ծրագիրն ուզեցել են սկսել՝ առանց նկատի ունենալու ժողովրդի կամքը

Դուք կարող եք ծանոթանալ իմ 4 միջազգային անկախ հանքարդյունաբերության խորհրդատուների որակավորումներին այստեղ՝  https://bit.ly/3EEKbZQ

Դուք կարող եք ծանոթանալ իմ որակավորումներին այստեղ՝  https://bit.ly/3krx5Iq

Ամուլսարի ծրագրի մեր վերը նշված մանրամասն ուսումնասիրությունները և գնահատականները կարող են Ձեզ առաջնորդել այս ծրագրի վերաբերյալ ճիշտ, արդյունավետ և վերջնական որոշում կայացնելու համար:


Պայմանագրային հարցեր

Առաջին խնդիր, երաշխիքներ:

Իմ պատասխանները ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան-ին կարմիր տառերով:

  Ամուլսարի հանքը կշահագործվի. կանխատեսվում է Հայաստանի ՀՆԱ-ի 1 տոկոսի աճ

Ամուլսարի հանքավայրը կշահագործվի: Փոխըմբռնման հուշագիրը ստորագրվեց Կառավարության, Եվրասիական Զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ընկերության միջև: Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դիմաց Հայաստանի կառավարությունը կստանա «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12,5 տոկոսը։
Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Դրա դիմաց չի վճարելու որևէ բան, բայց փոխարենը կատարելու է գործարքի ապահովագրումը՝ որպես բաժնետեր:

Դա ամենամեծ պայմանագրային սխալն է, որ որևէ մեկը կարող է թույլ տալ ցանկացած հանքարդյունաբերության ծրագրի հետ կապված, հատկապես Ամուլսարի նման բազմատեսակ ռիսկային ծրագրի դեպքում, որը կշարունակվի հարյուրավոր տարիներ թթվային դրենաժի պատճառով: Ցանկացած նախագծի պատասխանատվությունը կրում է այն ընկերությունը, որն իրականացնում է որևէ ծրագիր, ոչ թե՝ պատվիրատուն:
Ինչպե՞ս կարող է Հայաստանի կառավարությունը ստանձնել Ամուլսարի ծրագրի պատասխանատվությունն ու ռիսկերը՝ առանց մանրամասն ուսումնասիրելու ծրագրի բազմաթիվ ռիսկերը։ Իսկ ի՞նչ երաշխիքներ է տվել Լիդիանը Հայաստանի կառավարությանը, որի հիման վրա պայմանավորվածություն է ձեռք բերվում երկու կողմերի միջև։ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը դրա բացատրությունն ունի՞։


Ընդհանուր առմամբ կներդրվի 250 մլն դոլար: Գումարը ծախսվելու է շինարարական աշխատանքները ավարտին հասցնելու և անհրաժեշտ տեխնիկական միջոցներ ձեռք բերելու համար։
Ընկերությունն ամեն տարի ազդակիր համայնքներին կհատկացնի 7 միլիոն դոլարի աջակցություն:

Նախ, որևէ մեկը գիտի՞, թե որքան աշխատանք է կատարվել և դեռ ինչքա՞ն աշխատանք պետք է կատարվի Ամուլսարի տարածքում վերագործարկման համար, նախքան շինարարական աշխատանքները ավարտին հասցնելու և անհրաժեշտ տեխնիկական միջոցներ ձեռք բերելու: Արդյոք դա 20%, 30% 50% կամ ավելին է: Այս տեղեկատվությունը կարևոր է իմանալ՝ պարզելու համար, թե որքան հեշտությամբ այս նախագիծը կարող է չեղարկվել և ազատվել Ամուլսարի վտանգավոր հետևանքներից։ Անկախ ինժեներների մի թիմ պետք է այցելի Ամուլսարի տեղանք և ուսումնասիրի: Լավագույնն այն է, որ այս նախագիծը դադարեցվի հիմա, քանի որ կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում, հարյուրավոր տարիների ընթացքում այս ծրագրի աղետալի կորուստները շատ ավելին են լինելու, քան օգուտները: Եթե Հայաստանի կառավարությունը, ժողովուրդը և Սփյուռքը չեն հասկանում այս փաստը, ապա մենք մեր թշնամիներն ենք և չենք կարող մեղադրել Լիդիանին այս նախագծի կործանարար հետևանքների համար։

Ի՞նչ եկամուտներ կունենա համայնքը 10 տարի հետո.

Վահան Քերոբյան - «Լիդիան Արմենիա»-ն հարյուրավոր աշխատատեղեր է ստեղծելու ազդակիր համայնքներում և էական տնտեսական աճ ու ակտիվություն է ապահովելու ոչ միայն մարզի, այլ նաև ընդհանուր Հայաստանի Հանրապետության համար։

Ըստ էության կարևորովում է կարճաժամկետ արդյունքը, արդյոք ստվեծվող աշխատատեղերը ուղիղ համեմատական են այն աղետին, որից խուսափել հնարավոր չի լինելու հանքի շահագործման պայմաններում: ՀՀ պետական մարմինների ղեկավարների գործունեությունից կարելի է անել այն տխուր հետևությունը, որ կարծես հայ ժողովրդի ապագան նրանց առանձնապես չի հուզում:
Սա 10 տարվա նախագիծ է։ Ի՞նչ եկամուտներ կունենա համայնքը 10 տարի հետո: Իսկ ի՞նչ կորուստներ կլինեն:

Անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման դեպքում բնապահպանական խնդիրներին՝ Նախարարը նշեց, որ Հայաստանի օրենսդրության համաձայն` կատարվել են բոլոր ուսումնասիրությունները:


Ի՞նչ ուսումնասիրություններ են արվել, ովքե՞ր են արել և որտե՞ղ են ապացույցները։ Համեմատեք դրանք մեր 3 տարվա ուսումնասիրությունների հետ այստեղ։

Վահան Քերոբյան - «Լիդիան Արմենիա» ընկերությունը այս պահին արդեն ունի անհրաժեշտ բոլոր թույլտվությունները աշխատանքը սկսելու համար։ Այսինքն՝ որևէ օրենսդրական արգելք չկա, որպեսզի ընկերությունն իր գործունեությունը իրականացնի:

Որտե՞ղ է Ամուլսարի ծրագրի այդ գնահատականը, որի հիման վրա տրվել է ծրագրի վերագործարկման թույլտվությունը:

Ամուլսարի շահագործման Բացասական կործանարար հետևանքները հարյուրամյակների ընթացքում կանդրադառնան բոլոր ջրային ռեսուրսներին, ներառյալ Ջերմուկի և Սևանա լճի վրա: Արդյունքում երկարաժամկետ կորուստները բազմաթիվ անգամ ավելին կլինեն, քան 10 տարվա կարճաժամկետ օգուտները: Ուստի ինչու՞ է Հայաստանի կառավարությունը դեռ ցանկանում է իրականացնել այս նախագիծը:


«Լիդիան Արմենիա» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ջեֆֆրի Քոուչի խոսքով` Ամուլսարը նոր սերնդի հանք է՝ բնապահպանական ամենաբարձր չափանիշներով:
Մենք արդեն ապացուցել ենք, որ դա այդպես չէ, և Լիդիանի գնահատականներն ունեն բազմաթիվ բնապահպանական թերություններ:

Ջեֆֆրի Քոուչ («Լիդիան Արմենիա» ընկերության տնօրենների խորհրդի անդամ) - Մենք այս ընթացքում աշխատանքներ ենք իրականացրել, որպեսզի հանքը շահագործվի առաջատար տեխնոլոգիաներով, ներդրել ենք միջազգային լավագույն փորձը: Սա Հայաստանի տնտեսության լավագույն ծրագրերից է լինելու, որն ապահովելու է 100-ավոր բարձր վարձատրվող աշխատատեղեր, խոշոր հարկեր: Այն նպաստելու է նաև նոր բիզնես նախագծերի և օժանդակ ծառայությունների ներդրմանը:

Նախ Լիդիանը աշխարհում ոչ մի տեղ հանքարդյունաբերություն չի արել, որ կարողանա հիմնավոր խոսել միջազգային չափանիշների մասին։ Այս նախագծում օգտագործված տեխնոլոգիաները առաջատար տեխնոլոգիաներ չեն: Այս նախագիծը 10 տարվա համար է ընդամենը, դրանից հետո ի՞նչ աշխատատեղեր կարող է երաշխավորել ՀՀ կառավարությունը։

Գնահատված է, որ Ամուլսարի հանքի շահագործմամբ Հայաստանի ՀՆԱ-ն կավելանա 1 տոկոսով։ Դա բավականին բարձր ցուցանիշ է, և իրավունք չունենք հրաժարվելու այդպիսի հնարավորություններից՝ ընդգծեց Քերոբյանը։

Իսկ ի՞նչ արժեք կարող է տալ ՀՀ կառավարությունը հարյուրամյակներ շարունակ Հայաստանի ջրային ռեսուրսների սրտում տիրող բնապահպանական ահռելի աղտոտումներին և վնասներին։ Միայն միլիոնավոր դոլարների արժողությամբ Ջերմուկ անունը ընդմիշտ կկորչի: Կորուստները շատ անգամ ավելին են լինելու, կարճ և երկարաժամկետ հեռանկարում, քան այս ծրագրի կարճաժամկետ օգուտները Հայաստանի համար։

Վահան Քերոբյան - Հանքարդյունաբերությունը գերակա ոլորտ չէ, և չենք փորձում ընդերքը շահագործել, մենք ունենք պղնձաձուլարանի պրոյեկտ:

Այդ դեպքում ինչո՞ւ այդ տարածքի համար այլընտրանքային նախագծեր չեն առաջարկվում, պլանավորվում ու գնահատվում, ինչպես զբոսաշրջությունը, հանքային ջրերի բիզնեսի զարգացումն ու ընդլայնումն ամբողջ աշխարհում, Ջերմուկը դարձնել աշխարհի լավագույն առողջապահական կենտրոններից մեկը, գյուղատնտեսության զարգացումը, Սևանա լճի ջրի որակն ու մակարդակը շատ լավ վիճակում պահել առանց բացասաբար ազդելու Արփա-Սևան թունելին, սփյուռքահայ ընտանիքների և զբոսաշրջիկների համար բնակելի շենքերի կառուցում և այլն։ Թվում է, թե ձեր երևակայությունը կենտրոնացած է միայն փոքրաթիվ մարդկանց կարճաժամկետ շահույթի վրա, այլ ոչ թե Հայաստանի և նրա ժողովրդի ապագայի համար:

Բացի Ամուլսարի շահագործման այլ տնտեսական էֆեկտներից՝ բյուջեի եկամուտները տարեկան կավելանան 30-40 մլրդ դրամով: Ամուլսարի հանքի շահագործման կարևորագույն շարժառիթներից մեկը նաև Հայաստանի անվտանգությունն ուժեղացնելն է,- ընդգծեց ՀՀ էկոնոմիկայի նախարարը:
Կարելի է բարելավել տնտեսական աճը այլ ոլորտներում, ավելի լավ ներդրումային ընտրությունների, ինչպես նաև ավելի լավ կառավարման միջոցով: Հայաստանի անվտանգությունը ուժեղացնելու լավագույն միջոցը հզոր բանակ և վստահելի գործընկերներ ունենալն է: Եթե դուք չեք կարող պաշտպանել Հայաստանը, ուզում եք, որ հանքարդյունաբերական ընկերությունն ու ներդրող ընկերություննե՞րը կատարեն ձեր գործը:


Փաստաբան Նազելի Վարդանյանի հարցազրույցը ստորև, լավ պատասխան է նախարարին.

 Ո՞վ է երաշխավորելու, որ թշնամին կրկին չի ռմբակոծի Ամուլսարի շուրջն արդեն լիքը լցված ցիանիդային հարթակով. Վարդանյան


Լիդիանի անբավարար ուսումնասիրությունները

Լիդիանը և ՀՀ կառավարությունը պայմանագիր են կնքել 2012 թվականին, իսկ 2016 թվականի ապրիլին բնապահպանության նախարարության կողմից տրվել է դրական եզրակացություն՝ սկսելու Ամուլսարի ծրագրի շինարարությունը։

Լիդիանի և ՀՀ կառավարության միջև կնքված պայմանագրի պատճենը 2012 թվականին:

Բնապահպանության նախարարության դրական եզրակացության հաստատման նամակը Լիդյանին 2016 թվականի ապրիլի 29-ին։

Լիդիանի այս տեխնիկական զեկույցը 2017թ. մարտի 30-ին ներկայացվել է այն բանից հետո, երբ ընկերությունը արդեն պայմանագիր է կնքել Հայաստանի Հանրապետության կառավարության հետ, որտեղ Լիդիանը ասում է, որ լրացուցիչ ուսումնասիրություններ են անհրաժեշտ գեոքիմիայի, ջրի մաքրման և ջրային հաշվեկշռի համար (տես էջ 397):

Այդ էական ուսումնասիրությունները Լիդիանի պատասխանատվությունն են, և դրանք պետք է ավարտված լինեին Լիդիանի կողմից՝ նախքան թույլտվության համար դիմելը և պայմանագիր ստորագրելը, ոչ թե դրանից հետո: Նույնիսկ 2017 թվականի մարտ ամսին իրականացված Լիդիանի տեխնիկական զեկույցից երկուսուկես տարի անց, թարմացված վերջին 2019 թվականի տարբերակը  չի նշում այդ ուսումնասիրությունների կատարումը։

Լիդիանի այս 2019 թվականի թարմացված տեխնիկական հաշվետվության մեջ բացակայող տարրերը և ռիսկերի թերագնահատումը ներկայացված են մեր կողմից, այստեղ: Ոչ 2017 թվականի Լիդիանի փաստաթղթում   էջ 397, ոչ էլ 2019 թվականի փաստաթղթում   էջ 27-3-ը ցույց չի տալիս, որ Լիդիանը սկսել և ավարտել է իրենց երկրաքիմիական ուսումնասիրությունները:

Առանց վերջնական գեոքիմիայի, ջրերի մաքրման և ջրային հաշվեկշիռների բալանսավորման պլանների, բոլոր երաշխիքներով, ոչ մի հանք չի կարող թույլտվություն ստանալ և գործել աշխարհի որևէ վայրում և համապատասխանի միջազգային չափանիշներին: Արդյո՞ք ՀՀ կառավարությունը նման մանրամասն տեղեկատվություն ունի Լիդիանից: Արդյո՞ք այդ տեղեկատվությունը հասանելի է հանրային վերանայման համար: Եթե՝ ոչ, ինչի՞ հիման վրա է Լիդիանին թույլատրվել վերսկսել Ամուլսարի ծրագիրը:

Հայտնի փաստ է, որ ցանկացած պայմանագիր կարող է կասեցվել կամ չեղարկվել մինչև բոլոր լրացուցիչ ուսումնասիրությունները վերջնական տեսքի բերվեն և հաստատվեն: Ամուլսարում Լիդիանի կողմից կատարված ցանկացած աշխատանք և ծախս՝ նախքան վերջնական փաստաթղթերը և վերջնական հաստատումը կդառնա Լիդիանի պատասխանատվությունը, ոչ թե՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պատասխանատվությունը:

Վերոնշյալը վերանայելուց հետո Հայաստանի կառավարությանն առաջարկում եմ լրջորեն մտածել այս նախագծի շուրջ և վերանայել ձեր որոշումը։ Եղեք թափանցիկ և հանրությանը ներկայացրեք Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի վերագործարկման ձեր որոշման տնտեսական, բնապահպանական, տեխնիկական և պայմանագրային բոլոր պատճառները և քննարկեք Հայաստանի բնապահպանական ներկայացուցիչների և գիտնականների հետ: Այս նախագիծն ուղղակի բացասական ազդեցություն ունի Հայաստանի ապագայի վրա։ Կորուստները շատ ավելին են լինելու, քան՝ օգուտները, որի համար պատասխանատու կլինեք միայն դուք։

Հայաստանը վաճառքի ՉԷ!!»։

Հարգանքով՝

Հարութ Բրոնոզյան
Քիմիական/բնապահպանական ինժեներ,
2947 Հոնոլուլու պողոտա,
Գլենդել, Կալիֆորնիա 91214
ԱՄՆ
Հեռ. 818-454-9572




 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:22
Հանրությանը հայտնի անձանց բարեկամների մասնակցությամբ կրակոցներ Ամերիկյան համալսարանի մոտ
Մայիսի 3-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոց է հնչել Երևանում։ Ժամը 13։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
22:36
Մամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը կալանավորված են
Antifake.am-ը գրել է․ «1994թ. սկսած յուրաքանչյուր տարվա մայիսի 3-ին նշվում է Մամուլի ազատության միջազգային օրը (World Press Freedom...
Աղբյուր` Panorama.am
22:23
Թող մեր երեխաները վերջին զոհերը լինեն, բայց սրանից առաջ էլ 15 զինվորի վառեցին ու ոչ մեկ պատասխան չի տալիս. «Ուրալ»-ի վթարից զոհվածի մայր
«Ազոլյանները 3 շաբաթ է՝ ուշքի չեն գալիս տան միակ տղայի՝ Ժոզեֆի մահվան լուրից։ Տան անկյունում միակ որդուց մնացած հուշերի անկյունն է։ Կորստի...
Աղբյուր` Panorama.am
22:02
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կոմունիկացիաների բացման իր փորձը. Դեսպան
Լիտվայի Հանրապետությունն ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ կոմունիկացիաների բացման համատեքստում բազմիցս կիսվել է իր փորձով, որն ունի Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
21:45
Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք.Էրիկ Ալեքսանյան
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է, որ Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք։ Դավիթ Լևոնյանը...
Աղբյուր` Panorama.am
21:26
Օակուպացված Քարվաճառում ադրբեջանական ԶՈւ զինծառայող է մահացել և ևս 3-ը վնասվածքներ ունեն
Մայիսի 3-ին օկուպացված Քարվաճառում բեռնատարի և մարդատար ավտոմեքենայի բախման հետևանքով մահացել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող Ահմեդով...
Աղբյուր` Panorama.am
21:05
Հայուհի Պամելա Նարիմանյանը՝ Պամ Ռաբբիտը ճանաչվել է Չեխիայի «Տարվա լավագույն երգչուհի»
Հայուհի Պամելա Նարիմանյանը՝ Պամ Ռաբբիտը ճանաչվել է Չեխիայի «Տարվա լավագույն երգչուհի»։ Այս մասին տեղեկացնում է «Օրեր»-ը։...
Աղբյուր` Panorama.am
21:03
AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություն է փոխանցել Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարին Ն. Սամսոնյանին և Վ. Սաղաթելյանին 43 օր անազատության մեջ պահելու մասին
Այսօր` մայիսի 3-ին, AntiFake.am-ի խմբագրությունը ՀՀ Վերաքննիչ դատարանի կողմից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am...
Աղբյուր` Panorama.am
20:47
Դավիթ Վարդանյանը հաղթել է ադրբեջանցուն, դուրս եկել ԵԱ կիսաեզրափակիչ
Այսօր՝ մայիսի 3-ին, Ստոկհոլմում (Շվեդիա) մեկնարկել է ուշուի Եվրոպայի 2024 թվականի 19-րդ առաջնությունը։ Դավիթ Վարդանյանը հաղթել է Ադրբեջանի...
Աղբյուր` Panorama.am
20:36
Լրագրողների և մամուլի աշխատանքն առհասարակ լի է խնդիրներով․ Թաթոյան
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է․ «Լրագրողի մասնագիտական աշխատանքի շնորհիվ է քաղաքացին տեղեկանում այն մասին,...
Աղբյուր` Panorama.am
20:28
Կիրանցի բնակիչները դեռ հույս ունեն, որ կարող են կանխել սյուների տեղադրումը
 Կիրանցից ոստիկական զորքը շուրջ մեկ ժամ առաջ հեռացել է, թեև դեռ հերթապահող ոստիկաններ կան։ Չնայած այն բանին, որ երեկ ականազերծող խումբը...
Աղբյուր` Panorama.am
20:13
ՃՏՊ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ
Մայիսի 3-ին, ժամը 17:50-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ-Ալագյազ...
Աղբյուր` Panorama.am
20:05
Կիրանց գյուղի ճանապարհը բացվել է
Մոտ 30 րոպե առաջ՝ ժամը 19։00-ի սահմաններում, բացվել է Կիրանց գյուղի ճանապարհը։Այս մասին գրում է «Ազատությունը»։ Գյուղի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
19:43
Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ և պետք է կատարի նախատեսված պարտականությունները․ Զախարովա
 այաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա՞, թե՞ ոչ. այս հարցը պետք է հասցեագրել պաշտոնական Երևանին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
19:30
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարարի հետ
Մայիսի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և...
Աղբյուր` Panorama.am
19:20
Այսօր, ձեր դերն առավել քան վճռորոշ է Տավուշում տեղի ունեցող ապօրինության մասին մարդկաց իրազեկելու համար․ Սուրեն Պետրոսյան
Սուրեն Պետրոսյանը շնորհավորել է զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ գրելով․ «Այսօր, ձեր դերն առավել քան վճռորոշ է...
Աղբյուր` Panorama.am
18:59
«Դուք այդտեղ «կալցո» օպերացիայի մեջ եք, մենք էլ այստեղ՝ շրջափակված ենք տարբեր կողմերից»․ Սրբազանը հեռախոսազրույց ունեցավ Կիրանցի բնակչի հետ
Երբ թույլ չտվեցին մտնել Կիրանց, Բագրատ Սրբազանն ու Սուրեն Պետրոսյանը հեռախոսով կապվեցին կիրանցեցի տիկին Ալվարդի հետ, բարևներ փոխանցեցին...
Աղբյուր` Panorama.am
18:42
Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ ««Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի իշխանության`...
Աղբյուր` Panorama.am
18:31
Մաղթում ենք ուժ՝ պատասխան պատրաստելու համար․ Զախարովան՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մայիսի 3-ին կայացած ճեպազրույցում մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի...
Աղբյուր` Panorama.am
18:22
ԲԴԽ դատավոր անդամ ընտրվեց Արմեն Դանիելյանը
2024 թվականի մայիսի 3-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվեց:Այս մասին հայտնում են Դատական իշխանությունից։ «Օրակարգում...
Աղբյուր` Panorama.am
18:06
Կիրանցի մոտ տեղի է ունենալու պայթյուն. ՊՆ
Այսօր՝ ժամը 18:20-ին, Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 (մեկ) պայթյուն: Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:06
Պաղեստինի ժողովրդի համար կարևոր է Իսրայելի դեմ հարուցված գործին Թուրքիայի ներգրավվելու որոշումը
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ Պաղեստինի ժողովրդի համար չափազանց կարևոր է...
Աղբյուր` Panorama.am
18:02
Ես Աննա Հակոբյանի հետ չեմ հանդիպում. Գլխավոր դատախազ
«Եթե խոսքը վերաբերում է լրտեսության հանցակազմերին, մենք ունենք վարույթեր, դատարան ուղարկված գործեր, ունենք պետական դավաճանության գործեր։...
Աղբյուր` Panorama.am
17:52
Աճառյան փողոցում հյուրանոցի մոտ 35-ամյա տղամարդու առերևույթ սպանության դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու Երևանի...
Աղբյուր` Panorama.am
17:44
Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները. 168.am
ԱԺ նիստի ընթացքում 168.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են ՔՊ-ական կին պատգամավորները հեռախոսի միջոցով ուսումնասիրում օնլայն խանութներում առկա...
Աղբյուր` Panorama.am
17:39
Սիմպատիաներով կամ անտիսիմպատիաներով պայմանավորված թքելը հանցակազմ չի պարունակում. Գլխավոր դատախազ
«Նման արարքները քրեականացված չեն, քրեականացված է հոգեբանական  բռնությունը, ատելության խոսքը, բռնության արդարացումը և բռնությունը...
Աղբյուր` Panorama.am
17:36
Եթե Սուքոյանի դեպքում կալանավորվում է, ապա Հակոբ Արշակյանի դեպքում ինչո՞ւ չի կալանավորվում.Աննա Գրիգորյանը՝ դատախազին
«Եթե Արթուրի նկատմամբ խափանման միջոցը կալանքն է ընտրվել, ապա բազմաթիվ այլ դեպքերում մենք կալանք այդպես էլ չտեսանք»,-խորհրդարանում...
Աղբյուր` Panorama.am
17:09
Լուսանկարների տարածումը և կոչերը, թե՝ «կարող եք միանալ ՄԻՊ-ի փնտրտուքին», կարող է պարունակել հանցակազմի առերևույթ հատկանիշներ. Մանասյան
«Քրեական օրենսգրքում նախատեսված է հանցակազմի հատկանիշներ պարունակող հանցագործության մի տեսակ, որը կոչվում է հետևյալ կերպ՝ Մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:42
Բեռլինի պաշտպանական նշանակության գործարանում բռնկված հրդեհից վտանգավոր ծուխ է բարձրանում
Բեռլինում գտնվո Diehl պաշտպանական-արդյունաբերական ընկերության մետալուրգիական գործարանում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով թունավոր ծուխ է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
12:47 03/05/2024

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}