Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները փակել են Երևան-Սևան մայրուղին
Հասարակություն
20:28 18/04/2023

Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները փակել են Երևան-Սևան մայրուղին

Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները փակել են Երևան-Սևան մայրուղին:

 Ծնողները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը և  Սուրեն Պապիկյանը գան և պատասխանեն իրենց հարցերին ու ներկայացնեն բացատրություններ՝ իրենց որդիների զոհվելու դեպքի կապակցությամբ:

Փաստաբան Նորիկ Նորիկյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ներկայացրել է իրավիճակը։

«Այսօր վերադարձել ենք Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղից, որտեղ զոված 15 զինծառայողների ծնողների և քննիչի  մասնակցությամբ տեղի է ունեցել կարևոր քննչական գործողություն։ Նշված  գործողության ընթացքի արդյունքների մասին տեղեկություններ հայտնել չեմ կարող, բայց վերդարձի ճանապարհին զինծառայողների ծնողները որոշեցին, որ պետք է երկկողմանի  ճանապարհը փակեն՝ պահանջելով Փաշինյանին ու Պապիկյանին։ Ծնողները պահանջում են , որպեսզի նրանք գան և ներկայացնեն պարզաբանումներ, թե ինչու 3 ամիս անց այս ոճրագործությունն ամբողջովին բացահայտված չէ»,- իր խոսքում նշեց Նորիկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Placeholder