Ադրբեջանը Արամ Նիկոլյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել
Իրավունք
15:53 20/04/2023
Տարածաշրջան

Ադրբեջանը Արամ Նիկոլյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Արամ Նիկոլյանի նկատմամբ՝ Երևանում ադրբեջանական դրոշն այրելու համար: Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ադրբեջանի գլխավոր դատախազությանը։ 

Նշվում է, որ հայ դիզայների դեմ քրեական գործ է հարուցվել։ 

Հիշեցնենք, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ միջադեպ գրանցվեց։ Դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանն անսպասելի դեպի բեմ վազեց, դրոշակակիր աղջկա ձեռքից վերցրեց Ադրբեջանի դրոշն ու այրեց այն։

Placeholder