Հասարակություն 16:00 01/05/2023 Հայաստան

Քաղաքական դրդապատճառներով աշխատանքից ազատման դեպքերը բազմաթիվ են. Փաստաբան

Հայաստանում, ինչպես շատ ոլորտներում, այնպես էլ աշխատանքի ընթացքում, աշխատավայրում, խախտվում են մարդու տարբեր իրավունքներ։ Այսօր մարդիկ ինչ-որ չափով ավելի տեղեկացված են իրենց իրավունքներից, խախտումների դեպքում հաճախ են դիմում դատարաններ։ Panorama.am-ը զրուցել է «Աշխատանքային իրավունքների պաշտպանության» գրասենյակի փաստաբան Քրիստինե Ավագյանի հետ աշխատողների իրավունքների խախտման դեպքերի վերաբերյալ։

Panorama.am- Գործատուների կողմից աշխատողների ո՞ր իրավունքներն են հիմնականում խախտվում, որոնք վերականգնելու համար նրանք դիմում են դատարան։

Քրիստինե Ավագյան- Այդ հարցի պատասխանը կախված է նրանից, թե աշխատողը որ սեկտորից է։ Այսինքն, պետական ոլորտում հիմնականում խոսքը գնում է աշխատանքից ապօրինի ազատումների, օրենքին անհամապատասխան տրված կարգապահական տույժների մասին։ Մասնավոր ոլորտում, խոսքը հիմնականում վերաբերում է  չվճարված աշխատավարձ, վերջնահաշվարկ, արտաժամյա աշխատանք, որի համար համապատասխան կերպով չեն վճարվում աշխատողները։ Իհարկե, կան նաև աշխատանքից ապօրինի ազատման դեպքեր, որոնք քիչ չեն, բայց ավելի քիչ են մասնավոր ոլորտում, քան աշխատավարձերի հետ կապված խնդիրները։

Panorama.am-Ավելի շատ մասնավո՞ր, թե՞ պետական սեկտորում են գրանցվում իրավունքների խախտման դեպքեր։

Քրիստինե Ավագյան-Երևի, թերևս հավասար են, ուղղակի զուտ տարբերվում են, թե կոնկրետ որ իրավունքները։ Պետական մարմինների նկատմամբ բամաթիվ են վճիռները բավարարված հայցերով։ 

Երբ գալիս են գրասենյակ, ծանոթանում ենք նյութերին, բացատրում ենք՝ արժե դիմել դատարան, թե ոչ, արդյոք իր իրավունքները խախտված են, թե ոչ։ Լինում են դեպքեր, աշխատողները գալիս են ու ասում՝ իրենց իրավունքները ոտնահարված են, ծանոթանում ենք նյութերին, պարզվում է, որ գործատուն արդար է։ Հիմնականում բացատրում ենք, առկա՞ է իրավունքի խախտում, հնարավոր կանխատեսումները տալիս ենք ու նոր դիմում դատարան։

Panorama.am- Ի՞նչ եք նկատում՝ աշխատողների իրավունքների խախտումները պակասո՞ւմ են։

Քրիստինե Ավագյան- Չեն պակասում։ Լավն այն է, որ աշխատողների շրջանում սերնդափոխություն է տեղի ունենում, երիտասարդ աշխատողներն ավելի հետամուտ են լինում իրենց իրավունքների պաշտպանությանը, որոնք  մրցունակ են աշխատաշուկայում, նոր աշխատանք գտնելու հետ կապված խնդիր չունեն։

Տենդենց տեսնում եմ և ուրախ եմ, որ ունենք ավելի իրազեկ աշխատող, բայց ավելի լավ կլինի, որ մեր աշխատողներն ավելի իրազեկ լինեն իրենց իրավունքներից, ավելի հետամուտ լինեն, ավելի գործուն մեխանիզմներ կիրառեն իրենց իրավունքների պաշտպանության համար։

Panorama.am- Եղե՞լ են դեպքեր, երբ ձեզ դիմել են աշխատողներ, ովքեր ազատվել են աշխատանքից քաղաքական դրդապատճառներով։

Քրիստինե Ավագյան- Բազմաթիվ, բազմաթիվ։ Մեր հայցերը հիմնականում բավարավում են, քանի որ եթե դրդապատճառը քաղաքական է, ոչ թե իրականում մարդու կողմից խախտում կատարելը, բնականաբար, այստեղ գործատուն չի կարող տրամաբանորեն  օրենքին համապատասխան իրենց աշխատանքից ազատի, քանի որ չկա հիմքը։

Խոսքը գնում է դպրոցների տնօրենների մասին, որոնց 2021 թվականի ընտրություններից առաջ մարզպետներն որոշեցին ազատել աշխատանքից, ունենք վարչական շրջանների ղեկավարներ, որոնց էլի 2021 թվականին աշխատանքից ապօրինի ազատել են, քանի որ քաղաքական պայքար էր գնում։ Բավարարվել են այդ հայցերը։

Մեզ համար քաղաքական դրդապատճառն ակնհայտ էր տարբեր մարմինների վերակազմակերպումների ընթացքում, քանի որ այդ վերակազմակերպումները շատ անգամ պատեհ առիթ էին անցանկալի աշխատողներից ազատվելու համար։

Panorama.am- Երևի ավելի շատ պետական սեկտորում են արձանագրվում նման դեպքեր։

Քրիստինե Ավագյան- Այո։

Panorama.am- Աշխատանքային օրենսգրքով նախատեսված փոփոխություններն ինչքանո՞վ կբարելավեն ոլորտը։

Քրիստինե Ավագյան-Աշխատողի իրավունքների պաշպանության նկատմամբ ավելի լուրջ մեխանզիմներ են ներդվում։ Իրավաբանների շրջանում խոսակցություններ կան, նույնիսկ վեճեր են ընթանում, որ հավասարակշռությունը խախտվում է։ Շատ իրավաբաններ այն կարծիքին են, որ այս նոր փոփոխությունները սահամանափակում են գործատուի իրավունքները, աշխատողն ավելի պաշտպանված է։

Իմ սուբյետիվ կարծիքն այն է, որ դա լավ է սոցիալական պետության տեսանկյունից, քանի որ Հայաստանում տարիներ շարունակ, իմ կարծիքով, գործատուն ավելի ուժեղ է եղել, քան աշխատողը։ Հիմա, այո, պետք է օրենսդրական մեխանիզմներով մի փոքր ավելի ուժեղացնեն աշխատողի դիրքերը։ Գործատուն ինքն իրավաբանական անձ է, ֆինանսապես ավելի ուժեղ, ապահով։ Բնականաբար, այս դեպքում, չեմ կարծում, ուժերի հավասարակշտությունը մի կողմ գնալը կարող է ինչ-որ վնաս հասցնել, չնայած ինքս չեմ տեսնում, որ նժարը լուրջ թեքվում է աշխատողի կողմը։ Ոչ, ես չեմ տեսնում, բայց, կարծում եմ, որ աշխատողը պետք է ավելի ապահով լինի։

Panorama.am-Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}