Հասարակություն 17:26 03/05/2023 Հայաստան

Դատարան դիմելը լրատվամիջոցի նկատմամբ ճնշման փորձ է. Աշոտ Մելիքյան

1994 թվականից սկսած` ամեն տարի մայիսի 3-ին, նշվում է Մամուլի ազատության համաշխարհային օր։ Տվյալ որոշումը ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի աշխատանքի արդյունք էր, որը 1991 թ. «Աշխարհում մամուլի ազատության ապահովման աջակցման» բանաձևով ճանաչեց, որ ազատ, անկախ և բազմակարծություն ապահովող մամուլը ցանկացած ժողովրդավարական հասարակության անհրաժեշտ բաղկացուցիչն է:

Panorama.am-ը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի հետ զրուցել է Հայաստանում մամուլի, խոսքի ազատության ոլորտում առկա խնդիրների, հիմնական մտահոգությունների մասին։

Աշոտ Մելիքյան-Այսօրվա օրը շատ կարևոր է հենց խնդիրների մասին խոսելու համար։ Այս տարի կարգախոսը հետևյալն է՝ «Արտահայտման ազատությունը որպես մարդու այլ իրավունքների շարժիչ ուժ»։ Այսինքն, առանց արտահայտման ազատության հնարավոր չէ ապահովել մարդու մյուս իրավունքները, նույն հավաքների ազատությունը և այլն։

Իհարկե, տարբեր միջազգային կազմակերպություններ հետհեղափոխական շրջանում Հայաստանում առաջընթաց են արձանագրում, բայց դրա հետ միասին կան լուրջ խնդիրներ։

Մասնավորապես, իմ ամենամեծ մտահոգությունն այն է, որ, փաստորեն, սրվում է լրատվամիջոցների ճնշող մեծամասնության բևեռվածությունը, նրանց մեծ մասը սպասարկում է տարբեր քաղաքական շահեր՝ հետին պլան մղելով հանրային շահը, կամ լրատվամիջոցները շատ յուրովի են հասկանում հանրային շահը։ Դա հենց բևեռվածության արդյունք է։ Միջազգային կազմակերպությունները դրա վրա ուշադրություն են հրավիրում, միշտ կոչ են անում իշխանություններին քայլեր ձեռնարկել հաղթահարելու այդ անհանդուրժողականությունը, թշնամանքը և այլն։

Բայց քանի որ մեզանում լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը դարձել է քաղաքական համակարգի մի մաս, քաղաքական պայքարն այդ ուժերն իրականացնում են լրատվամիջոցներով, ապա առայժմ շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես պետք է դա հաղթահարվի։

Բացի այդ, իհարկե, խնդիրներից մեկը մնում է տարատեսակ ճնշումների ավելացումը լրատվամիջոցերի, լրագրողների վրա։ Մեր առաջին եռամսյակային զեկույցի համաձայն, ճիշտ է, ֆիզիկական բռնության դեպքեր չեն գրանցվել, բայց տարատեսակ ճնշումների թիվն ավելացել է։

Ավելացել են նաև տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումները։ Դա հասկանալի է, որովհետև առանց այն էլ անզեն աչքով երևում է, թե որքան է բարդացել պետական ատյաններից պաշտոնական տեղեկություններ ստանալը։ Մենք լրագրողներին խնդրում ենք մեզ ուղարկեն պետական մարմիններ իրենց ուղարկած հարցումն ու պետական մարմնի պատասխանը։ Տեսնում ենք, որ եթե մերժում է եղել՝ անհիմն է, եթե պատասխանը լղոզված է՝ արձանագրում ենք, որ խուսափել են, ըստ էության, հարցերին պատասխանելուց։

Panorama.am- Ի՞նչ է պատճառել, որ խուսափում են պատասխանել կամ լղոզված պատասխան են տալիս։

Աշոտ Մելիքյան-Պատճառն այն է, որ հետհեղափոխական շրջանում պետական մարմիններ գնացել են բազմաթիվ նոր կադրեր, որոնք լրատվամիջոցների հետ աշխատելու բավականաչափ գիտելիքներ և  փորձ չունեն։ Հաճախ ոչ թե օրենքով են առաջնորդվում, այլ՝ կամ իրենց պատկերացումներով կամ իրենց ղեկավարների պատկերացումներով։ Հասարակայնության հետ կապերի վարչությունները ոչ թե տեղեկություն տվող ստորաբաժանում են, ավելի շատ տեղեկություն թաքցնող։ Ամեն ինչ անում են գերատեսչության համար ոչ ձեռնտու տեղեկատվությունը չհասնի հանրությանը։ Դա շատ վատ և արատավոր գործելաոճ է։

Տարբեր եռամսյակներ համեմատելով՝ բացասական միտում է նկատվում։

Panorama.am- Հիմա հաճախ ենք լսում նաև լրատվամիջոցների դեմ դատական հայցեր ներկայացնելու դեպքերի մասին։

Աշոտ Մելիքյան-Ի տարբերություն 2021 թվականին, 2022 թվականին 2 անգամ պակասել են դատական հայցերի քանակը. 2022 թվականին 32 հայց է եղել, իսկ 2021 թվականին՝ 60-ից ավելի։ Այնուամենայնիվ, 2022 թվականի գրանցված հայցերն էլի շատ են։

Հիշում ենք՝ 2010 թվականին ապաքրեականացվեց վիրավորանքն ու զրպարտությունը, այն ժամանակ եթե տարեկան 27-28 գործ էր լինում, ասում էինք՝ այս ինչ շատ է, միջազգային կառույցների հետ ահազանգում էինք դրա մասին։

Ցավոք, չեն օգտագործվում տեղեկատվական վեճերի արտադատական մեխանիզմները, այդ մարդիկ, որպես կանոն, չեն դիմում լրատվամիջոցին և չեն պահանջում հերքում կամ պատասխանի իրավունք, անպայման ուզում են դրամական փոխհատուցում լինի, ինչն արդեն ճնշման դրսևորում է։

Չեն դիմում կամ շատ քիչ են դիմում ԶԼՄ-ների ինքնակարգավորման դիտորդ մարմնին։ Կան մեխանիզմներ, բայց, ցավոք, և իշխանավորները, և ընդդիմադիր գործիչները գերադասում են դիմել դատարաններ, տարիներով քաշքշուկների ենթարկվելով ծանր գործընթացի մեջ մտնել։

Panorama.am- Մեկ օրում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 4 ԶԼՄ-ի ու  «Իրավաբանների հայկական ասոցացիա» հասարակական կազմակերպության դեմ հայցադիմում է ներկայացրել դատարան՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջով: Արդյո՞ք այդպես վախեցնում են լրատվամիջոցներին։

Աշոտ Մելիքյան-Կարծում եմ՝ դա ճնշման փորձ է լրատվամիջոցի նկատմամբ, որն առանձին դեպքերում հաջողում է, երբ դատարանն այնպիսի վճիռ է կայացնում, որը բավարարում է նաև դրամական փոխհատուցման պահանջը, բացի հերքում հրապարակելուց։ Բայց ասեմ, որ սա քրոնիկական հիվանդություն է, բնորոշ էր նախորդ տասնամյակներին էլ։ Այն, որ իշխանություններն այդպիսի հայցերով որոշակի ճնշում են ուզում գործադրել, դա մեզանում հին հիվանդություն է։

Panorama.am-Արդյունքի հասնո՞ւմ են։

Աշոտ Մելիքյան- Չէի ասի, որ ինչ-որ լուրջ արդյունքի են հասել առաջ և հիմա։ Դատարանները, մեծամասամբ, գոնե այդքանը հասկացել են, 1-2 միլիոն դրամական փոխհատուցման պահանջ է ներկայացվում, բավարավում են լավագույն դեպքում 100-200 հազար դրամը։ Մոնիտորինգը ցույց է տալիս, դատարանները շատ հազվադեպ գործեր են բավարարում։

Panorama.am-Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}