Մշակույթ 15:08 16/05/2023 Հայաստան

Էրմիտաժի հետ համագործակցության պայմանագիրը մեծ հաջողություն է «Էրեբունու» համար. Բադալյան

Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի միջև առցանց ձևաչափով համագործակցության պայմանագիր է կնքվել: Պայմանագիրը կնքել են պետական Էրմիտաժի տնօրեն Միխաիլ Պիոտրովսկին և «Էրեբունի» ՊՀԱԹ-ի տնօրեն Միքայել Բադալյանը։

«Էրմիտաժն աշխարհի ամենահայտնի, լավագույն թանգարաններից մեկն է, աշխարհի կարևորագույն մշակութային օջախներից մեկն է, ամեն թանգարանի չի վիճակված Էրմիտաժի նման գերհզոր հաստատության հետ պայմանագիր կնքել։ Սա շատ մեծ հաջողություն է և Էրեբունու, և, ընդհանրապես, մեր մշակութային կյանքի համար»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Միքայել Բադալյանը։

Պայմանագիրը ենթադրում է փոխադարձ համագործակցություն, որի շրջանակում Էրեբունի թանգարանում կստեղծվի Էրմիտաժի, իսկ Էրմիտաժում՝ Էրեբունի թանգարանի անկյուններ։

«Այսինքն Էրմիտաժից բերվելու և Էրեբունում ցուցադրվելու է հնագիտական իր և հակառակը։ Սա չափազանց կարևոր է։ Պատկերացրեք՝ մարդը գալիս է ու տեսնում է  Էրմիտաժի անկյուն, այսինքն աշխարհի կարևորագույն թանգարաններից մեկը ներկա է գտնվում քո թանգարանում։ Սա մեր թանգարանի նկատմամբ ընկալումը մեծապես կփոխի ու կմեծացնի»,- նշեց Բադալյանը։

Պայմանագրի համաձայն՝  Էրմիտաժը կաջակցի Էրեբունի թանգարանի վերականգնողների վերապատրաստմանը, Էրմիտաժի հնագետները կմասնակցեն Կարմիր բլուրում իրականացվող պեղումներին, համատեղ կիրականացվեն գիտահետազոտական աշխատանքներ, նախատեսվում է  այս տարի «Артис Футура» հիմնադրամի հետ տպագրել գունազարդ պատկերներով «Թեյշեբայնի» գրքույկը, որի նախաբանը գրելու է Միխաիլ Պիոտրովսկին։

Էրմիտաժը նաև հանձն է առել Էրեբունու արդիականացված գրադարանի համար տրամադրել վերջին ժամանակաշրջանում իր կողմից տպված գրականությունը. մի մասն արդեն տրամադրել է գրադարանին, երկրորդը մասը կլինի շուտով։

«Պայմանագրի շրջանակում այսօր մեզ են միանալու Էրմիտաժի մեր գործընկերները՝ Էրմիտաժի տնօրենի օգնական, հնագետ  Յուլիա Մարչենկոն, վերականգնող Սվետլանա Ռիցը։ Իրենք մասնակցելու են Կարմիր բլուրում պեղումներին, բաց դասախոսություններ կկարդան Էրեբունիում»,- ասաց Բադալյանը։

Նա հայտնեց, որ հիմա արդեն անկյունների ձևաչափի ուղղությամբ են աշխատում. «Մեզ մոտ Էրմիտաժից հնագիտական իր կտեսնենք այն ժամանակ, երբ Ռուսաստանում կհանվի հնագիտական իրեր արտահանելու արգելքը։ Իսկ Էրեբունիից իր Էրմիտաժում կցուցադրվի, կարծում եմ,  մոտակա մեկ տարվա ընթացքում։ Բավականին երկար գործընթաց է»։

Հարցին՝ ի՞նչն է նպաստել, որպեսզի երկու թանգարանների միջև կնքվի պայմանագիր, միգուցե հենց Միխաիլ Պիոտրովսկու գործո՞նը, Մ. Բադալյանն ասաց. «Իհարկե, ամենակարևոր գործոնն այն է, որ Միխաիլ Պիոտրովսկին Էրմիտաժի տնօրենն է, Բորիս Պիոտրովսկու որդին է։ Հայ  ժողովորի համար կարևոր կերպար է։ Իհարկե,  սա շատ մեծ ազդեցություն է  ունեցել, քանի որ Էրեբունին, Կարմիր բլուրն իրենց համար շատ հարազատ վայրեր են, միաժամանակ փաստենք, որ նման մակարդակի պայմանագիր անցյալում չի եղել։ Այսինքն, Էրեբունու կողմից ևս տարվել է բավական աշխատանք, նաև եղել է իմ անձնական խնդրանքը Միխայել Պիոտրովսկուն այս ամենը իրականացնելու համար, ինչին սիրով արձագանքել է»։ 

Պայմանագրի կնքմանն ընդառաջ Միխաիլ Պիոտրովսկին ընդգծել է Էրմիտաժի և Էրեբունու միջև եղած ավանդական բարեկամական կապերը, պայամանագրի կնքման կարևորությունը, շնորհակալություն հայտնել Միքայել Բադալյանից ու պայմանագրի կնքման մյուս մասնակիցներից:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}