«Ժողովուրդ». Ուր են տեղափոխում ՔՊ կուսակցության՝ Սայաթ-Նովա փողոցում գտնվող կենտրոնական գրասենյակը
Օրվա մամուլ
09:10 17/05/2023
Հայաստան

«Ժողովուրդ». Ուր են տեղափոխում ՔՊ կուսակցության՝ Սայաթ-Նովա փողոցում գտնվող կենտրոնական գրասենյակը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Սայաթ-Նովա փողոցում գտնվող կենտրոնական գրասենյակը տեղափոխվելու է Հանրապետության փողոց: Այս օրերին ՔՊ-ում վերանորոգման և տեղափոխման աշխատանքների հետ կապված եռուզեռ է: Մեզ հետ զրույցում ՔՊ կուսակցության աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանը հաստատեց գրասենյակի տեղափոխման մասին տեղեկությունը՝ նշելով, որ դեռ վերանորոգման աշխատանքներ են գնում, ուստի հայտնի չէ, թե երբ կտեղափոխվեն: «Չգիտենք՝ որքան կտևի վերանորոգումը, հնարավոր է՝ մեկ տարի տևի»,-ասաց նա: Ի դեպ, Հանրապետության փողոցի վրա է գտնվում նաև ՀՅԴ կենտրոնական գրասենյակը, որից մի փոքր այն կողմն էլ ՀՀԿ գրասենյակն է: Ստացվում է՝ ՔՊ-ն գալիս է իր սիրելի նախկիններին հարևան:

Իսկ ի՞նչ ճանապարհով է իշխանական կուսակցությունը ձեռք բերել գրասենյակը. գնե՞լ են արդյոք, թե՞ էլի նվեր են ստացել, ինչպես նախորդ տարիներին, ինչի առիթով «Ժողովուրդ» օրաթերթը բացահայտում էր արել: Կոռուպցիան մերժող Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ՔՊ-ի վերաբերյալ «ԹՄ աուդիտ» ՓԲԸ-ն եզրակացություն էր ներկայացրել, համաձայն որի՝ կուսակցությունը կատարել է 9 մլն 64 հազար դրամի կանխիկ դրամական վճարումներ։ Բացի այդ, ՔՊ-ն իրավաբանական անձանցից ստացել է 16 մլն 300 հազար դրամի աջակցություն, բայց պարզ չէ՝ ովքեր են խորհրդավոր նվիրատուները: Նաև երկու իրավաբանական անձանցից բնեղեն նվիրատվություններ է ստացել՝ տարածքի տեսքով, բայց էլի պարզ չէ, թե ովքեր են իշխող ՔՊ-ին նվերներ տվել: Բացահայտվել է նաև, որ 525 նվիրատուների մասով որևէ տեղեկություն առկա չէ: Կոռուպցիայի դեմ պայքարելու համար իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը թաղվել են կոռուպցիայի մեջ, նաև կուսակցության վարչության ընտրություններն են կեղծել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Ժողովուրդ». Ուր են տեղափոխում ՔՊ կուսակցության՝ Սայաթ-Նովա փողոցում գտնվող կենտրոնական գրասենյակը