Տնտեսություն 18:00 20/05/2023 Հայաստան

Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը սոցիալական արդարություն չի ապահովում․ ՀԿ ղեկավար

Կառավարության կողմից հաստատված հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների՝ մինչև 2035 թվականի պլանը չի գոհացնում ՀԿ ներկայացուցիչներին։ Նրանք դժգոհ են ներկայացված փաստաթղթի բովանդակությունից և պահանջում են այդ ռազմավարությունն ուղարկել ռազմավարական էկոլոգիական գնահատման։

«Համայնքների համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը Panorama.am-ի հետ զրույցում  նշեց, որ այն առաջարկությունները, որոնք ներկայացվել են հանրության կողմից, կամ չեն ընդունվել  կամ էլ ընդունվել են՝ շրջանցիկ ձևաչափով։ Նրա պնդմամբ՝ փաստաթուղթը չի արտացոլում  հասարակության սպասելիքներն  ու կարիքները։

«Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության մշակման ընթացքում ՀՀ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) անդամներով փորձել ենք մեր մասնակցությունը բերել՝ բազմաթիվ առաջարկություններ ներկայացնելով, որպեսզի ռազմավարությունը նպաստի ՀՀ-ի հանքարդյունաբերության ոլորտում առկա կարիքների լուծմանը»,- ասաց նա և շարունակեց, որ  իրենց ներկայացրած առաջարկությունները հիմնականում անտեսվել են։

«Մենք հավաքագրել ենք  ազդակիր համայնքների բնակիչների կարիքները և իրենց  անունից ներկայացրել ենք առաջարկություններ։ Կարծում ենք՝ ազդակիր համայնքներում  տնտեսվարողները կամ հանքավայրը շահագործողներն  իրենց սոցիալ-տնտեսական  ծրագրերի շրջանակում պետք է այլընտրանքային զարացման մոդելներ ներդնեն՝ համայնքին հատկացվելիք  գումարներից ստեղծելով այլընտրանքային աշխատատեղեր։ Այս մոտեցմամբ՝ հանքարդյունաբերության ոլորտից զատ կլինեն հստակ աշխատատեղեր։ Երբ ընկերությունը սնանկանա կամ  հեռանա համայնքից,  տվյալ համայնքն այդ դեպքում ապահոված կլինի աշխատատեղերով։ Կարևորում ենք, որ առաջարկվող զբաղվածությունը չլինի հանքարդյունաբերության ոլորտում, օրինակ՝ ֆինանսավորվեն ֆերմերային տնտեսություններ կամ այլ։ Այս դեպքում՝ կախվածությունը հանքարդյունաբերության ոլորտից թույլ կլինի և, ըստ իս, սա  է ռազմավարական մոտեցումը։ Իսկ այն ինչ առաջարկվում է, ռազմավարական չէ, հայեցողական է»,- ասաց Դուլգարյանը։

Նրա խոսքով՝ քաղհասարակության կողմից արված առաջարկությունները հիմնականում անտեսվել են։ 

«Չեն ընդունվել այնպիսի առաջարկություններ, որոնք ապահովում են ազդակիր համայնքներում սոցիալական արդարություն, տպավորություն է, որ ռազմավարությունն ավելի նպաստում է հանքարդյունաբերության ոլորտում  տնտեսվարողների իրավունքների ու շահերի զարգացմանը»։

Մեր զրուցակիցը նաև նշեց, որ Կառավարության կողմից հաստատված ռազմավարության վերջին օրինակի շուրջ էլ առհասարակ քննարկումներ և կարծիքների հավաքարումներ չեն եղել։

«Հույս ունենք, որ կլինեն կառուցողական մոտեցումներ, սպասում ենք , որ ռազմավարական էկոլոգիական գնահատում կիրականացվի՝ հասկանալու,թե որքանով է հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը նպաստում առկա խնդիրների լուծմանը» ,- եզրափակեց ՀԿ  ներկայացուցիչը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:29
Սելավատարի հեղեղման պատճառով Սանահին-Հաղպատ հատվածում էլեկտրաքարշը դուրս է եկել երկաթգծի ուղիներից
Հունիսի 6-ին, ժամը 20։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սանահին-Հաղպատ հատվածում էլեկտրաքարշը...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Ժողովուրդ». «Վոյաժների» մեծ սիրահար Ծովինար Վարդանյանը որոշել է հունիս ամիսը նվիրել շրջագայությունների
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովում կան պատգամավորներ, որոնք «վոյաժների» մեծ սիրահար են և առիթը բաց...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Հրապարակ». Ռեստորանի բակում բեմադրված մարտաֆիլմի առիթը եղել է կնոջ թեման
«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանին և նրա մերձավորներին պատկանող «Հրաշք այգի» ռեստորանում օրերս...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Ամառը խորհրդարանում թեժ է լինելու. Գուցե պատճառը Երևանի ավագանու ընտրություններն են
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ամառը խորհրդարանում թեժ է լինելու: Հաջորդ շաբաթ մեկնարկում են ԱԺ հերթական նիստերը, իսկ ամռանը...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». Հայաստանի բնակիչները «Wildberries»-ից ամենամեծ գնումները կատարում են ամռան նախօրեին՝ մայիսին
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում մեծ տարածում ունեցող Wildberries առցանց առևտրի կազմակերպությունը տեղեկատվություն է...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Դատախազների սենյակները օպերատիվ հսկողության տակ են եղել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչո՞ւ են պաշտոնից ազատվել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ», ՔՊ-ականները փակ հանդիպում կունենան կառավարության անդամների հետ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հաջորդ երկուշաբթի խորհրդարանում փակ հանդիպում տեղի կունենա՝ ՔՊ-ական շահագրգիռ պատգամավորների և...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Ժողովուրդ». ՀԱՊԿ-ին մշտապես քննադատող Արմեն Գրիգորյանն այսօր կմասնակցի նիստին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀԱՊԿ-ից մշտապես դժգոհող ու ՀԱՊԿ-ին քննադատող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր մասնակցելու է...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Հրապարակ». Կառավարության ներկայացուցիչները դադարեցրել են ծրագրի ֆինանսավորումը
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից հետո՝ 2021-ի հունվարին, կառավարության որոշմամբ ձևավորված՝ Սյունիքի խնդիրներով...
Աղբյուր` Panorama.am
08:37
Գորիսի տարածաշրջանում մառախուղ է։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հունիսի 1-ից հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝...
Աղբյուր` Panorama.am
08:24
Կախովկայի ՀԷԿ-ի պայթունից հետո հեղեղված քաղաքում ջրի մակարդակը սկսել է իջնել
Նովայա Կախովկայա քաղաքի փողոցներում ջրի մակարդակը սկսել է նվազել։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել են Նովայա Կախովկայի...
Աղբյուր` Panorama.am
08:11
Փրկարարները հայտնաբերել են Բջնի գյուղի սարում մոլորված քաղաքացիներին
Հունիսի 6-ին, ժամը 21։24-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի մոլորվել...
Աղբյուր` Panorama.am
08:00
Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:17
Միրզոյանն ու Հոգանը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առանցքային հարցեր
Հունիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար...
Աղբյուր` Panorama.am
22:20
Ժամը 20:00-20:30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Արցախի հետ շփման գծում խախտել է հրադադարը. ԱՀ ՊՆ
Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունից հայտնում են.              «Հունիսի 6-ին՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
22:08
Էրդողանի վարչակազմը՝ «սահմանադրական բարեփոխումների» նախաձեռնող
Թուրքիայի նոր կառավարությունը հերթական անգամ խորհրդարանին կներկայացնի սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու նախաձեռնությունը։ ՏԱՍՍ-ը գրում...
Աղբյուր` Panorama.am
21:39
Անկլավների հարց չի քննարկվել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովում
Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովը անկլավների հարց չի քննարկել։ Այդ մասին Sputnik Արմենիային հայտնել են հանձնաժողովի նախագահ,...
Աղբյուր` Panorama.am
20:43
Վանաձորում անփութության պատճառով 1 երեխա ոտնաթաթի 3 կոտրվածք է ստացել
«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Գևորգ Քոթանջյանը, անդրադառնալով 2023թ․ հունիսի 1-ին Վանաձորում տեղի ունեցած դեպքին, գրել է․...
Աղբյուր` Panorama.am
20:35
Մ-2 ավտոճանապարհի Կապան-Քաջարան հատվածում հարկադիր քարաթափման աշխատանքներ են
ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից տեղեկացնում են․ «Հունիսի 7-ին՝ ժամը 10:00-ից Մ-2 ավտոճանապարհի Կապան-Քաջարան...
Աղբյուր` Panorama.am
20:26
Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի կենտրոնական, արևելյան և հարավ-արևելյան ուղղութուններում խախտել է հրադադարը․ ԱՀ ՊՆ
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են․ «Հունիսի 6-ին, ժամը 11:00- 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի կենտրոնական,...
Աղբյուր` Panorama.am
20:14
Հաշվեհարդար լինելու միջոցները․ Էլինար Վարդանյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը գրում է․ «Հաշվեհարդար լինելու...
Աղբյուր` Panorama.am
20:03
Բլինկենը ծրագրում է առաջիկա շաբաթներին այցելել Չինաստան
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ծրագրում է առաջիկա շաբաթներին այցելել Չինաստան՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինինի հետ հնարավոր բանակցությունների...
Աղբյուր` Panorama.am
19:50
Ստեփանակերտի գրախանութներում ամենապահանջված գիրքն Աստվածաշունչն է
«Արցախպրես» լրատվական գործակալության «Արցախյան բեսթսելեր» նախագիծը ներկայացնում է ընթացիկ տարվա մայիս ամսում և հունիսի...
Աղբյուր` Panorama.am
19:35
Կալանավորումը կվատթարացնի Գայանե Հակոբյանի հոգեվիճակը
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, անդրադառնալով զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման...
Աղբյուր` Panorama.am
19:21
Պատերազմի իրադարձություններն ավելի են արագանալու․ Սաակաշվիլին ՝«Կախովկա ՀԷԿ»-ի վրա հարձակման մասին
Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին դատապարտել է Ուկրաինայի «Կախովկա ՀԷԿ»-ի վրա հարձակումը:...
Աղբյուր` Panorama.am
19:10
Արցախի ՄԻՊ-ի առաջարկությամբ վերանայվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման կարգը
Քաղաքացին, դիմելով Արցախի Պաշտպանին, հայտնել է, որ իր 3-րդ երեխայի ծնվելուց հետո դիմել է ԱՀ աշխատանքի և սոցիալական զարգացման նախարարություն՝...
Աղբյուր` Panorama.am
18:52
Իջևանում և Դիլիջանում առևտրով զբաղվող ընկերությունների հինգ անձ կալանավորվել է․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում «Նոր Զովք» ՍՊ ընկերության...
Աղբյուր` Panorama.am
18:40
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխելու
Ակբա բանկը 2023 թվականի հունիսի 6-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 6-ը ներառյալ հրապարակային առաջարկով տեղաբաշխելու է 10.000.000 (տասը միլիոն)...
Աղբյուր` Panorama.am
18:28
Դիլիջանի քրեականի պետը անչափահաս աշխատակցին այլ պատճառներով է ծեծել, ոչ թե հյուրանոցի համարի գումարն ուզելու համար. փաստաբան
«Հաղարծին» ռեստորանահյուրանոցային համալիրի մատուցող Ա. Ա-ին ծեծած՝ Դիլիջանի քրեականի պետ Արսեն Ղայթմազյանին կալանավորեցին միայն ու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հայաքվե» նախաձեռնության մարզային քարոզարշավը մեկնարկել է Գյումրիից
19:29 05/06/2023

«Հայաքվե» նախաձեռնության մարզային քարոզարշավը մեկնարկել է Գյումրիից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}