Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Ազիզ Աղաջանյանի եղբայրը՝ Արեգը
«Շենգավիթ» ԲԿ-ում լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Ազիզ Աղաջանյանի եղբայրը՝ Արեգը։ Նա ծնվել է զոհված եղբոր ծննդից 4 օր առաջ` փարատելու Ազիզի ընտանիքի վիշտը:
Ինչպես Ազիզի մայրը` Մելանյա Հարոյանն է պատմում` Ազիզը երազում էր որդի ունենալ ու նրան Արեգ անվաներ, ծնողները փորձել են որդու անկատար երազանքն իրենք իրականացնեն։
«Շենգավիթ» ԲԿ-ից հայտնում են, որ Արեգը ծնվել է 3,300կգ. և 51սմ. հասակով: Նա իրեն հրաշալի է զգում և արդեն տանն է` իրենց ընտանիքում մի նոր արև բերելու։
Այսօր Ազիզ Աղաջանյանի ծննդյան օրն է, նա կդառնար 22 տարեկան:
Լուսնկարները՝ Շենգավիթ ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից։