Քաղաքական 22:35 25/05/2023 Հայաստան

Աշոտյան. ԱԺ նման փոխխոսնակի փոխարեն արդեն հիմա կարելի է օբսիդիանից կնոպկա դնել, ավելի էժան կնստի

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը գրում է.

«Այսօր Ազգային Ժողովում օրացույցի, իսկ մասնավորապես՝ փետրվարի վերաբերյալ իր ունիկալ ընկալումներով հայտնի նիկոլական ուսապարկը, ում ինտելեկտն ակնհայտորեն զիջում է ոչ միայն իր երբեմնի պատասխանատվության ոլորտի վերջին համաշխարհային հաջողությանը՝ արհեստական բանականությանը, այլև տարրական հին ու բարի ուրագին, մանիպուլյացիաներով ծղրտում էր՝ նիկոլական ստերը առատորեն թրջելով կապիտուլյանտի՝  վաղօրոք հիշատակած և Փայլակ Ֆահրադյանի կողմից «հարամված» սուպի մեջ։ 

Եւ այսպես, для особо тупых:

1. Արցախյան հանրաքվե

Նիկոլն ասում է ՝ երբ նախկինները համաձայնում էին Մադրիդյան սկզբունքներով երկրորդ հանրաքվեին,  արժեզրկում էին Արցախյան Առաջին հանրաքվեն՝ դնելով այն հարցականի տակ:

Հարց.
Եթե այդ հանրաքվեն լուծել էր Արցախյան հիմնախնդիրը, ինչի՞ մասին էին 30 տարվա բանակցությունները:
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է իր առաջին հանրաքվեով՝ այն ժամանակ գործող օրենսդրությամբ, երբ դուրս է եկել ԽՍՀՄ կազմից:
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջին իրագործումը՝ հանրաքվեն, կարևորագույն փաստ էր Արցախի Հանրապետության ձևավորման համար:
Այդ հանրաքվեի շնորհիվ Արցախը՝
* դարձավ միջազգային քաղաքականության չճանաչված, բայց սուբյեկտ,
* կարողացավ ձևավորել կառավարման լեգիտիմ համակարգ ու պետություն կառուցելու ճանապարհին դարձավ առավել ժողովրդավար, քան Ադրբեջանը, ինչը միջազգային հարաբերություններում կարևոր փաստարկ էր,
* ստացավ անխոցելի իրավական հիմք:
Ի՞նչ չլուծեց հանրաքվեն.
Այդ հանրաքվեն լուծեց Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման համար հայտ տալու խնդիրը, բայց չհանգուցալուծեց այն։ Դա պետք էր անել միջազգային մանդատով օժտված ձևաչափում բանակցային գործընթացի միջոցով՝ ստեղծելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործման համար միջազգային մեխանիզմներ և հիմքեր:
Պատահական չէ, որ Սերժ Սարգսյանի թողած բանակցային փաթեթի մեջ կարմիր գծով անցել է՝ հանրաքվեն պետք է լիներ առանց սահմանափակումների և ունենալու էր պարտադիր իրավական ուժ:
Միջազգային հանրությունը Հայաստանի կողմից էր և ամբողջ բանակցային գործընթացն այն մասին էր, որ պետք է ստեղծվեր քաղաքական և իրավական միջավայր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման և իրացման համար:
Այսինքն՝ Արցախի Անկախության առաջին հանրաքվեն միջազգային իրավունքի տեսակետից չէր ստացել վերջնական իրավական հետևանք և միջազգային հանրությունը Արցախը չէր ճանաչել, բայց ճանաչում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

2. Ապրիլյան քառօրյա
Քառօրյա պատերազմի հաղթանակը կասկածի տակ են դնում Ալիևը, Նիկոլն ու իր մանկլավիկ «քածերը»:

Ապրիլյանը կանգ է առել 3 հիմնական պատճառներով.
1. Հայկական բանակի կտրուկ հակահարվածներով մարտի դաշտում։
2. Հայկական դիվանագիտության ճկուն և պրոակտիվ գործողություններով։
3. Երկրի ռազմաքաղաքական ղեկավարի վճռական և կոշտ լինելու հանգամանքով։
Պատերազմի երրորդ օրը  Սերժ Սարգսյանը հրավիրեց Հայաստանում հավատարմագրված  ԵԱՀԿ անդամ երկրների դեսպաններին և ուղիղ խոսքով ասաց՝ եթե պատերազմը այս քանի օրը չկանգնի, մենք ճանաչելու ենք Արցախի Հանրապետությունը:
1,5 օր անց պատերազմը ավարտվեց: 
Ավարտվեց մեր բանակի, զինվորների կամքի և տոկունության շնորհիվ, բայց նաև նախագահ Սերժ Սարգսյանի այս դիվանագիտական քայլը մեծ ազդեցություն ունեցավ, որպեսզի Ադրբեջանը Մոսկվայում հրադադար մուրար:

Ադրբեջան չստացավ ոչինչ, քան՝ 4 քառ կմ և ծնկի իջեցվեց դիվանագիտության մեջ:
Իսկ Նիկոլի ընտանեկան թերթն էլ այդ ժամանակ հպարտորեն արտատպել էր նրա գրառումն առ այն, որ Ապրիլյանին Ադրբեջանը հազարից ավել զոհ է ունեցել։
Ռազմաճակատում հաղթողն է դիվանագիտության մեջ ամրագրում և առաջ տանում իր բանակցային պահանջները, ուստի Ապրիլյանից հետո Վիեննա և Սանկտ-Պետերբուրգ հանդիպումներում հայկական կողմն  առաջ տարավ իր պահանջները՝ որպես հաղթող կողմ:
Դա այն աստիճանի ճշմարտություն է. որ Նիկոլն ինքն է  ՄԱԿ ամբիոնից 2019 թվականի սեպտեմբերին հայտարարել՝ ադրբեջանական ագրեսիան 2016-ին չի՛ հաջողել:
6 տարի հետո, սակայն, Նիկոլը Դուշանբեում ծախեց Ալիևին Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները, որոնք մոնիտորինգային մեխանիզմներ տեղադրելու մասին էին և ի տարբերություն ԵՄ այսօրվա մեխանիզմների, Ադրբեջանը այդ ժամանակ ստիպված էր համաձայնել այդ պայմանին:
Քառօրյա պատերազմից հետո տարբեր մայրաքաղաքներում եղել են հայ-ադրբեջանական քննարկումներ, հանդիպումներ ՄԽ համանախագահության ներքո:
«Ինչու՞ Ապրիլյան պատերազմը տևեց 4 օր»  հարցը նիկոլականների շուրթերից հնչում է որպես հեգնանք, որպես մտավոր հետամնացության ախտորոշում և անբարոյականության ստորին նշաձող:
Ի՞նչ կարելի է մտածել այն իշխանությունների մասին, որոնց օրոք, որոնց հորդորով և հրամանով ստեղծվել է քառօրյա  պատերազմի ուսումնասիրման խորհրդարանական հանձնաժողով ու որը մինչև հիմա նման ապուշ ու կեղծ հարցադրումներ է անում։
Հանձնաժողովն աշխատել է մեկ տարի ՝ կատարելով բոլոր հանգամանքները պարզելուն ուղղված գործողություններ, գրելով զեկույց և ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի օրոք բանակցային կամ ռազմական գործընթացների ժամանակ կոմպրոմատի գեթ մեկ նշույլ անգամ ունենալու դեպքում  այն հաստատ կհրապարակվեր:
Արհեստական ինտելեկտին ակնհայտորեն  զիջող կենդանի օրգանիզմին հարց ուղղենք ՝ այդ ումի՞ց եք հարցնում ինչ պայմանով է ավարտվել քառօրյա պատերազմը:
Հանձնաժողովը դու՞ք չեք ստեղծել, դու՞ք չեք ղեկավարել, դու՞ք չեք ուսումնասիրել ու զեկույց գրել:
Իմ կողմից միայն կհավելեմ, որ քառօրյա պատերազմի ընթացքում անհարկի մարդկային զոհերից խուսափելու շնորհիվ էր նաև, որ ունեցանք զոհերի այդպիսի ՝ համեմատաբար նվազագույն քանակ:
Որպեսզի սեփական բորբոքված  ամբիցիաները, քաղաքական սխալները, դավադրություններն ու դավաճանությունները ոչ-ոք երեխաների արյան գնով չվճարվի, ինչպես արվեց 44-օրյա պատերազմի ընթացքում:
Փառք ու պատիվ հանուն հայրենիքի զոհված յուրաքանչյուրին:

Հ. Գ. Քառօրյա պատերազմում ավելի քիչ տղա է զոհվել, քան սեպտեմբերի երկօրյա ագրեսիայի ժամանակ  երկու օրերի ընթացքում։ Ապրիլյանին ռազմագերի չունեինք, անհետ կորած չունեինք,ծ և գիտեինք մեր հերոսների անունները:

Ինչ վերաբերում է «Մեղրիի հարցին», ապա թե ինչ բանակցային ժառանգություն է թողել Սերժ Սարգսյանը, հազար անգամ ապացուցել ենք և դրանում բնականաբար «Մեղրիի հարց» չի եղել։
Չգիտեմ, թե ինչ աշխատատեղեր կվերանան ապագայում գիտատեխնիկական հեղափոխության արդյունքում, բայց նման փոխխոսնակի փոխարեն արդեն հիմա կարելի է օբսիդիանից կնոպկա դնել, ավելի էժան կնստի և հաստատ ավելի արդյունավետ կլինի»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:16
«Հրապարակ». Ռեստորանի բակում բեմադրված մարտաֆիլմի առիթը եղել է կնոջ թեման
«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանին և նրա մերձավորներին պատկանող «Հրաշք այգի» ռեստորանում օրերս...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Ամառը խորհրդարանում թեժ է լինելու. Գուցե պատճառը Երևանի ավագանու ընտրություններն են
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ամառը խորհրդարանում թեժ է լինելու: Հաջորդ շաբաթ մեկնարկում են ԱԺ հերթական նիստերը, իսկ ամռանը...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». Հայաստանի բնակիչները «Wildberries»-ից ամենամեծ գնումները կատարում են ամռան նախօրեին՝ մայիսին
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում մեծ տարածում ունեցող Wildberries առցանց առևտրի կազմակերպությունը տեղեկատվություն է...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Դատախազների սենյակները օպերատիվ հսկողության տակ են եղել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչո՞ւ են պաշտոնից ազատվել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ», ՔՊ-ականները փակ հանդիպում կունենան կառավարության անդամների հետ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հաջորդ երկուշաբթի խորհրդարանում փակ հանդիպում տեղի կունենա՝ ՔՊ-ական շահագրգիռ պատգամավորների և...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Ժողովուրդ». ՀԱՊԿ-ին մշտապես քննադատող Արմեն Գրիգորյանն այսօր կմասնակցի նիստին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀԱՊԿ-ից մշտապես դժգոհող ու ՀԱՊԿ-ին քննադատող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր մասնակցելու է...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Հրապարակ». Կառավարության ներկայացուցիչները դադարեցրել են ծրագրի ֆինանսավորումը
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից հետո՝ 2021-ի հունվարին, կառավարության որոշմամբ ձևավորված՝ Սյունիքի խնդիրներով...
Աղբյուր` Panorama.am
08:37
Գորիսի տարածաշրջանում մառախուղ է։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հունիսի 1-ից հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝...
Աղբյուր` Panorama.am
08:24
Կախովկայի ՀԷԿ-ի պայթունից հետո հեղեղված քաղաքում ջրի մակարդակը սկսել է իջնել
Նովայա Կախովկայա քաղաքի փողոցներում ջրի մակարդակը սկսել է նվազել։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել են Նովայա Կախովկայի...
Աղբյուր` Panorama.am
08:11
Փրկարարները հայտնաբերել են Բջնի գյուղի սարում մոլորված քաղաքացիներին
Հունիսի 6-ին, ժամը 21։24-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի մոլորվել...
Աղբյուր` Panorama.am
08:00
Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:17
Միրզոյանն ու Հոգանը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առանցքային հարցեր
Հունիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար...
Աղբյուր` Panorama.am
22:20
Ժամը 20:00-20:30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Արցախի հետ շփման գծում խախտել է հրադադարը. ԱՀ ՊՆ
Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունից հայտնում են.              «Հունիսի 6-ին՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
22:08
Էրդողանի վարչակազմը՝ «սահմանադրական բարեփոխումների» նախաձեռնող
Թուրքիայի նոր կառավարությունը հերթական անգամ խորհրդարանին կներկայացնի սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու նախաձեռնությունը։ ՏԱՍՍ-ը գրում...
Աղբյուր` Panorama.am
21:39
Անկլավների հարց չի քննարկվել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովում
Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովը անկլավների հարց չի քննարկել։ Այդ մասին Sputnik Արմենիային հայտնել են հանձնաժողովի նախագահ,...
Աղբյուր` Panorama.am
20:43
Վանաձորում անփութության պատճառով 1 երեխա ոտնաթաթի 3 կոտրվածք է ստացել
«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Գևորգ Քոթանջյանը, անդրադառնալով 2023թ․ հունիսի 1-ին Վանաձորում տեղի ունեցած դեպքին, գրել է․...
Աղբյուր` Panorama.am
20:35
Մ-2 ավտոճանապարհի Կապան-Քաջարան հատվածում հարկադիր քարաթափման աշխատանքներ են
ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից տեղեկացնում են․ «Հունիսի 7-ին՝ ժամը 10:00-ից Մ-2 ավտոճանապարհի Կապան-Քաջարան...
Աղբյուր` Panorama.am
20:26
Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի կենտրոնական, արևելյան և հարավ-արևելյան ուղղութուններում խախտել է հրադադարը․ ԱՀ ՊՆ
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են․ «Հունիսի 6-ին, ժամը 11:00- 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի կենտրոնական,...
Աղբյուր` Panorama.am
20:14
Հաշվեհարդար լինելու միջոցները․ Էլինար Վարդանյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը գրում է․ «Հաշվեհարդար լինելու...
Աղբյուր` Panorama.am
20:03
Բլինկենը ծրագրում է առաջիկա շաբաթներին այցելել Չինաստան
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ծրագրում է առաջիկա շաբաթներին այցելել Չինաստան՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինինի հետ հնարավոր բանակցությունների...
Աղբյուր` Panorama.am
19:50
Ստեփանակերտի գրախանութներում ամենապահանջված գիրքն Աստվածաշունչն է
«Արցախպրես» լրատվական գործակալության «Արցախյան բեսթսելեր» նախագիծը ներկայացնում է ընթացիկ տարվա մայիս ամսում և հունիսի...
Աղբյուր` Panorama.am
19:35
Կալանավորումը կվատթարացնի Գայանե Հակոբյանի հոգեվիճակը
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, անդրադառնալով զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման...
Աղբյուր` Panorama.am
19:21
Պատերազմի իրադարձություններն ավելի են արագանալու․ Սաակաշվիլին ՝«Կախովկա ՀԷԿ»-ի վրա հարձակման մասին
Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին դատապարտել է Ուկրաինայի «Կախովկա ՀԷԿ»-ի վրա հարձակումը:...
Աղբյուր` Panorama.am
19:10
Արցախի ՄԻՊ-ի առաջարկությամբ վերանայվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման կարգը
Քաղաքացին, դիմելով Արցախի Պաշտպանին, հայտնել է, որ իր 3-րդ երեխայի ծնվելուց հետո դիմել է ԱՀ աշխատանքի և սոցիալական զարգացման նախարարություն՝...
Աղբյուր` Panorama.am
18:52
Իջևանում և Դիլիջանում առևտրով զբաղվող ընկերությունների հինգ անձ կալանավորվել է․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում «Նոր Զովք» ՍՊ ընկերության...
Աղբյուր` Panorama.am
18:40
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխելու
Ակբա բանկը 2023 թվականի հունիսի 6-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 6-ը ներառյալ հրապարակային առաջարկով տեղաբաշխելու է 10.000.000 (տասը միլիոն)...
Աղբյուր` Panorama.am
18:28
Դիլիջանի քրեականի պետը անչափահաս աշխատակցին այլ պատճառներով է ծեծել, ոչ թե հյուրանոցի համարի գումարն ուզելու համար. փաստաբան
«Հաղարծին» ռեստորանահյուրանոցային համալիրի մատուցող Ա. Ա-ին ծեծած՝ Դիլիջանի քրեականի պետ Արսեն Ղայթմազյանին կալանավորեցին միայն ու...
Աղբյուր` Panorama.am
18:17
Թուրքիայում երիտասարդների ուղեղների արտահոսքն անխուսափելի է
Թուրքական ընդդիմադիր կայքերից մեկը հրապարակել է հոդված վերընտրված նախագահ Ռեջեփ Էրդողանի ու նրա քաղաքական ուժի՝ երիտասարդների վերաբերյալ վարած...
Աղբյուր` Panorama.am
18:07
Պենտագոնի ղեկավարը ֆաշիզմի դեմ տարած հաղթանական ապահովածների թվում չի հիշատակե ԽՍՀՄ-ին
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, 1944 թվականի հունիսի 6-ին Նորմանդիայում դաշնակիցների ափ իջնելու տարեդարձի կապակցությամբ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հայաքվե» նախաձեռնության մարզային քարոզարշավը մեկնարկել է Գյումրիից
19:29 05/06/2023

«Հայաքվե» նախաձեռնության մարզային քարոզարշավը մեկնարկել է Գյումրիից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}