![](https://panorama.am/news_images/948/2841948_1/5_65.thumb.jpg)
Հունվար-ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 12․2%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023 թվականի հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 12․2%-ով։ Միաժամանակ, ապրիլ ամսվա ՏԱՑ-ը մարտի նկատմամբ կազմել է 3․4%, իսկ նախորդ տարվա նույն ամսվա՝ ապրիլի համեմատ՝ 12․1%:
Ինչպես տեղեկանում ենք Կոմիտեից, արդյունաբերական արտադրանքի ծավալը 2023թ-ի հունվար-ապրիլին աճել է 2․4%-ով, իսկ նախորդ տարվա ապրիլի համեմատ նվազել է 0․8%-ով:
Առևտրաշրջանառությունն այս տարվա չորս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 23․2%-ով, ծառայությունների ծավալը (առանց առևտրի)՝ 22․2%-ով, շինարարությունը՝ 16.8%-ով, սպառողական գներն էլ՝ 6․2%-ով:
Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի արտադրությանը, ապա հունվար-ապրիլին այն նվազել է 3․3%-ով։
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ արտաքին առևտրաշրջանառությունը հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 99․4%-ով, ընդ որում`արտահանումն ավելացել է 2․1 անգամ, իսկ ներմուծումը՝ 93․9%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)