![](https://panorama.am/news_images/948/2842201_1/349155471_6443201592403489_4717087203564210766_n.thumb.jpg)
«6th Sharjah Masters 2023»-ում հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Շարժայում տեղի ունեցած «6th Sharjah Masters 2023» մրցաշարում։
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխանցմամբ, «Masters Section» խմբում Հայկ Մարտիրոսյանը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր և կիսել 2-8-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով Հայկը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:
Նշենք նաև, որ 2-րդ տեղը զբաղեցրել է ԱՄՆ ներկայացնող հայազգի գրոսմայստեր Սամուել Սեվյանը:
Այս խմբում Շանթ Սարգսյանը և Մանուել Պետրոսյանը վաստակել են 5 միավոր, Սամվել Տեր-Սահակյանը՝ 4 միավոր:
«Challengers Section» խմբում Էմին Օհանյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել 1-2-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով Էմինը նվաճել է արծաթե մեդալ:
Այս խմբում Մարիամ Մկրտչյանը վաստակել է 5.5 միավոր:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)