Հասարակություն 14:05 26/05/2023 Հայաստան

Իրավիճակն աղետալի է․ Նուբարաշենի այրվող աղբավայրի ծուխը թունավոր նյութեր է տարածում

Մայիսի 18-ից Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը դեռ չի հաջողվել ամբողջությամբ մարել։ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հաղորդագրության համաձայն, հրդեհաշիջման աշխատանքներին առանձնապես խոչընդոտում են աղբավայրի տարածքում առաջացած տորֆանման զանգվածները, որոնց խորությունը տվյալ հատվածներում հասնում է մինչև 10 մետր և ավելի:

Մինչ փրկարարները փորձում են մարել ծխացող օջախները, վտանգավոր նյութերով հագեցած ծուխը շարունակում է տարածվել առանց այդ էլ օդի աղտոտվածության լուրջ խնդրի առաջ կանգնած Երևանում՝ հատկապես աղբավայրին հարակից վարչական շրջանների և համայնքների ուղղությամբ: Հիմնականում տուժում են Նուբարաշեն, Էրեբունի համայնքները, տարբեր ժամերի ծխի հոտը հասնում է նաև Շենգավիթ, Կենտրոն վարչական շրջաններ։

Մասնագետների բնորոշմամբ՝ իրավիճակն աղետալի է, քանի որ աղբավայրի այրումից առաջացած գազերը խիստ վտանգավոր են մարդկանց առողջության համար։

Քիմիական գիտությունների թեկնածու, «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ աղբավայրում կուտակված է մեծ քանակությամբ աղբ՝ առանց տեսակավորման, ինչ կա, չկա թափվում է այնտեղ։ Աղբի մեծ կուտակումներից օդ է արտանետվում մեթան գազ, որն էլ պատճառ է հանդիսանում հաճախակի բռնկվող հրդեհների։

«Աղետալի վիճակ է, հիմա թերայրում է գնում, ինչն ավելի վտանգավոր է։ Աղբավայրին մոտ գտնվող բնակավայրերի բնակիչները գիշեր-ցերեկ այդ ծուխն են շնչում, իսկ դա սովորական ծուխ չէ, իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ տարբեր թունավոր նյութեր, ինչը մարդկանց մոտ կարող է առաջացնել մի շարք հիվանդություններ»,- նշեց նա։

Բնապահպանի խոսքով, Նուբարաշենի աղբավայրի խնդիրը միշտ եղել է՝ սկսած խորհրդային տարիներից։ Ըստ նրա՝ թեև պարբերաբար խոսում են աղբի վերամշալկման գործարանի կառուցելու մասին, նույնիսկ 7-8 տարի առաջ ճապոնացիները ցանկություն էին հայտնել գործարան կառուցել, բայց դա էլ մնաց թղթի վրա։

«Պետությունը պետք է դոտացիաների միջոցով աջակցի գործարան կառուցողներին։ Այս խնդիրը պետք է լուծել, չի կարելի անընդհատ հետաձգել, հակառակ դեպքում մենք ինչ-որ մի պահի ավելի մեծ վտանգի առաջ կկանգնենք։ Պետք է սա գիտակցել և գործել»,- ընդգծեց Հակոբ Սանասարյանը։
Հիշեցնենք, որ դեռ 2018 թվականին ներկայիս իշխանությունները մեծ ոգևորությամբ հայտարարեցին, թե նախատեսվում է կառուցել նոր աղբավայր, փակել Նուբարաշենի աղբավայրը, իսկ դրա վրա այգի հիմնել։ Իսկ այսօր ունենք այն, ինչ ունենք։ 

Երևանի պետական բժշկական համալսարանի  հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ, Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը ևս իրավիճակը գնահատեց աղետալի։ 

Նրա խոսքով՝ փրկարարներն ամեն ինչ անում են, բայց դժվար է ծխացող օջախները մարել, քանի որ դրանք գտնվում են տարբեր խորության վրա և չեն կարող հասկանալ, թե որ հատվածից  է տեղի ունենում կրակի բռնկումը։

«Սա առաջին դեպքը չէ, որ կրակը է բռնկվում աղբավայրի տարածքում։ Այս խնդիրը մշտապես կա, մոտակայքում ապրող բնակչության համար էկոլոգիական առումով աղբավայրը մեծ վտանգ է ներկայացնում, քանի որ գոյանում են տոքսիկ միացություններ, որոնք վտանգավոր են առողջության համար։ Պետք է պետական մակարդակով այս հարցը լուծել, գումարներ գտնել, աղբավայրը փակել և վերամշակման գործարաններ կառուցել»,- ասաց նա։

Մասնագետի խոսքով՝ այստեղ ունենք ինչպես կարճաժամկետ խնդիրներ, այնպես էլ՝ երկարաժամկետ։

«Օրինակ ածխածնի մոնօքսիդով պայմանավորված մարդկանց մոտ կարող է առաջանալ շնչահեղձություն, սրտի զարկերի արագացում, հիպոքսիա, ալերգիկ ռեակցիաներ, որոնք դիտվում են հենց այսօր՝ կապված ծխի հետ։ Այրման ընթացքում առաջող ծանր նյութերը մարդու օրգանիզմի վրա ունենում են կանցերոգեն, մուտագեն ազդեցություն։ Ըստ ԱՀԿ-ի՝ դրանք մարդու օրգանիզում մնում են 10 տարի և կարող են քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ»,- նշեց Քրիստիան Վարդանյանը։

Այսպիսով, ըստ նրա՝ աղբավայրը մշտապես վտանգ ներկայացնող օջախ է, կրակը կարող է ինքնաբուխ զարգանալ, քանի որ ներսից այրվում է աղբավայրում կուտակված մեթան գազը։

Ինչպես պաշտպանվել Նուբարաշենի աղբավայրի թունավոր ծխից

Նշենք, որ Երևանի տարբեր վարչական շրջանների բնակիչներ ահազանգում են՝ անտանելի ծխից ունեն շնչարգելություն, ասթմա։ Փորձեցինք ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից, ֆեյսբուքյան էջից ճշտել, թե ինչ խորհուրդներ են տալիս բնակիչներին ծխից պաշտպանվելու համար, սակայն զարմանալի է, որ որևէ գրառում այդ մասին չգտանք։

Քրիստինա Վարդանյանի համար ևս տարօրինակ է, որ պատասխանատու կառույցը որևէ հայտարարություն չի արել, թե ինչ պետք է անի քաղաքացին ծխի վտանգավոր ներգործությունից խուսափելու համար։ Մինչդեռ պարտավոր է պարբերաբար իրազեկել բնակչությանը, թե ինչ անել հնարավոր խնդիրները մեղմելու համար։ 

«Իրազեկելը առողջապահության ծառայությունների կարևոր գործառույթներից մեկն է, որ մարդիկ մինիմալ կարողանան իրենց պաշտպանել»,- ասաց նա։

Բժիշկի խոսքով՝ ծխից հնարավոր են շնչուղիների, թոքերի հետ կապված խնդիրներ առաջանալ։ Հատկապես խոցելի են մանկահասակ երեխաները, հղիներն ու քրոնիկ հիվանդություն ունեցողները։
«Եթե կա հնարավորություն, ապա աղբավայրին մոտ գտնվող բնակավայրերի բնակիչները կարճ ժամանակահատվածով պետք է տեղափոխվեն այլ վայրեր, իսկ եթե չկա այդ հնարավորությունը, ապա պետք է զգոն լինել։ Նախ փակ պահել պատուհանները, հատկապես գիշերը և վաղ առավոտյան, հնարավորության դեպքում օգտագործել օդորակման և օդի մաքրման համակարգեր, պատուհաններին կախել խոնավ շորեր և պարբերաբար փոխել, շատ հեղուկներ օգտագործել օրգանիզմից տոքսիկ նյութերի դուրսբերման համար»,- նշեց նա։

Քրիտինա Վարդանյանը հատկապես քրոնիկ հիվանդություններով մարդկանց զգուշացնում է տանից դուրս գալիս չմոռանալ դեղերը:

Նրա խոսքով՝ պետությունն օր առաջ պետք է միջոցներ ձեռնարկի, քանի որ եթե աղբավայրն իր տեղում մնա, մշտապես նման խնդիրներ լինելու են․ «Ոչ մեկը չի կարող կանխատեսել, թե վաղն ինչ տեղի կունենա»։

Նշենք, որ ըստ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի՝ Երևանի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 20-ին գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) Կենտրոն վարչական շրջանում 2.6 անգամ, Արաբկիրում՝ 1.1 անգամ, Նոր Նորքում՝ 1.4 անգամ,

Մայիսի 21-ին սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է միայն Կենտրոն վարչական շրջանում՝ 1.4 անգամ, Նոր Նորքում՝ մոտ է եղել ՍԹԿ-ի արժեքին:

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան մայիսի 20-ին Նոր Նորքում՝ 1.1 անգամ, մայիսի 21-ը՝ Արաբկիրում՝ 1.1 անգամ, Շենգավիթում՝ 1.3 անգամ, Նոր Նորքում մոտ է եղել ՍԹԿ-ի արժեքին:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

00:10
Բուն Ստեփանակերտում արդեն աննկարագրելի քաոս է.Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Կարմիր խաչը վատ չէ աշխատում սահմանի վրա, բայց բուն Ստեփանակերտում արդեն աննկարագրելի...
Աղբյուր` Panorama.am
23:35
Դիջիթեք տեխնոլոգիական ցուցահանդեսում բացառվելու են բոլոր ժամանցային միջոցառումները
Krisp-ի հիմնադիր Արտավազդ Մինասյանը գրում է. « Հայտարարում ենք, որ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, գիտակցում է...
Աղբյուր` Panorama.am
23:28
ՌԴ-ն չի կարող օգնել Ռուբեն Վարդանյանին. Հայտարարել են Մոսկվայից
«ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու հետևանքները Ռուբեն Վարդանյանի անձնական ընտրության արդյուն ենք։ Սա կարող է լավ օրինակ դառնալ բոլոր նրանց...
Աղբյուր` Panorama.am
23:02
Արցախում որոնողական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել է 11 աճյուն
Փրկարարական ջոկատներն այսօր Ասկերանի շրջանի Շոշի ուղղությամբ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ռազմական...
Աղբյուր` Panorama.am
22:57
Բորիս Մուրազի. Մայր Հայաստանի անունից անթույլատրելի որոշում է կայացվել
Լրագրող Բորիս Մուրազին հայտարարում է. «Մայր Հայաստանի անունից անթույլատրելի որոշում է կայացվել: Կամ այդ որոշումը կփոխվի, կամ կհայտնեմ...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նաիրիա Մելիքյան. Դադարեցնում եմ անդամակցությունս «Մայր Հայաստան» շարժմանը
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը տեղեկացնում է. «Այս պահից սկսած դադարեցնում եմ...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այսօր մենք ընդգծում ենք տարածաշրջանում ուժի կիրառման դատապարտման, հերթական զանգվածային ոճրագործության կանխման հրամայականը. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ից տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «3 տարի առաջ այս օրն Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սանձազերծեց իր...
Աղբյուր` Panorama.am
22:25
«Մայր Հայաստան»-ն իր քվեն կտա Մարությանին
«Մայր Հայաստան» դաշինքը տարածել է հայտարարություն՝ Երևանի քաղաքապետի նշանակման կապակցությամբ, որտեղ ասված է. «Հարգելի՛...
Աղբյուր` Panorama.am
22:17
Մայր Աթոռ.Պահանջում ենք, որ պատշաճ արձագանք և գնահատական տրվի՝ կանխելու հետագա նմանատիպ մշակութակործան դեպքերը
Երկու ադրբեջանցի զինվոր կրակում են 13-րդ դարում կառուցված Չարեքթարի վանքի վրա։
Աղբյուր` Panorama.am
22:07
Սա մամուլից կադր չի... սա իմ նկարածն ա, մարդիկ բառացիորեն փողոցում են, գետնին, մանր երեխեք ու տարեցներ.Քաղաքացի
Ֆեյսբուքի օգտատեր Շուշան Ավագիմյանը գրում է. «Սա մամուլից կադր չի... աա իմ նկարածն ա, մարդիկ բառացիորեն փողոցում են, գետնին, մանր...
Աղբյուր` Panorama.am
21:53
Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը: Կառավարությունից հայտնում են, որ  զրուցակիցները...
Աղբյուր` Panorama.am
21:32
Արցախից բռնագաղթի ֆոնին Ալիևը ԱՄՆ պաշտոնյաներին հավաստիացրել է, թե կպաշտպանի արցախահայության իրավունքները
Ալիևը հադիպել է տրածաշրջան այցելած ամերիկյան պատվիրակության անդմներին՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Միջազգային զարգացման գործակալության...
Աղբյուր` Panorama.am
21:07
Տաթևիկ Վիրաբյանի կալանքի որոշումը բողոքարկել ենք Վերաքննիչ դատարան․ Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Տաթևիկ Վիրաբյանի կալանքի որոշումը բողոքարկել ենք Վերաքննիչ դատարան։ Բողոքում մեր գրասենյակի փաստաբան...
Աղբյուր` Panorama.am
21:00
Ընդդիմադիր ուժերը կարող են կազմել քաղաքային իշխանություն․ Հայկ Մարության
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամակ հայտարարեց,որ   ընդունել է ընդդիմադիր երկու ուժերի ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Ռուբեն Վարդանյանի ձերբակալելու մասին հաղորդագրությունները լուրջ մտահոգություն են առաջացնում․ Նուբար Աֆեյան
Ամերիկահայ գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Ռուբեն Վարդանյանի կալանավորումը տագնապալի նշան...
Աղբյուր` Panorama.am
20:27
ՀՀ ԱԳՆ-ն կձեռնարկի բոլոր միջոցները Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանությունը և նրա վերադարձն ապահովելու համար
ՀՀ ԱԳ նախարարությունը կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանությունը և նրա վերադարձն ապահովելու համար: Այս...
Աղբյուր` Panorama.am
20:18
Գոշավանք ուևորվելիս արշավախմբի անձնակազմը մոլորվել է
Սեպտեմբերի 27-ին, ժամը 14:07-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Պարզ...
Աղբյուր` Panorama.am
20:05
Արցախից օդային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել 112 պացիենտ
Այսօր` ժամը 19:00-ի դրությամբ, Լեռնային Ղարաբաղից օդային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել 112 պացիենտ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
19:56
2020 թվականի ողբերգական իրադարձությունների տարելիցին հայ ժողովրդի հետ սգում ենք զոհերին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը ուղերձ է հղել 2020 թվականի 44-օրյա պատերազմի 3-րդ տարելիցի կապակցությամբ, որում ասվում է․ «2020...
Աղբյուր` Panorama.am
19:46
Պայթյունի վայրից հայտնաբերվել է անձնական իրերի նոր խմբաքանակ․ ԱՀ ՆԳՆ
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է․ «Պայթյունի վայրից հայտնաբերվել է անձնական իրերի նոր խմբաքանակ։...
Աղբյուր` Panorama.am
19:36
Կոչ ենք անում վե՛րջ տալ իշխանությունների սանձազերծած քարոզչությանը և պետական հանրային միջոցները չմսխել․ ՀԺՄ
 Հայաստանի Ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Արցախում տեղի ունեցած ու շարունակվող ողբերգական...
Աղբյուր` Panorama.am
19:26
Հայաստան է եկել օտարերկրացի բժիշկների առաքելություն. նրանք պատրաստ են օգնել նաև ԼՂ-ում տուժածներին
Հայաստան է եկել օտարերկրացի բժիշկների առաքելություն՝ Ֆրեզնոյում Հայաստանի պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի գլխավորությամբ: Օտարերկրացի...
Աղբյուր` Panorama.am
19:15
Արցախից բռնի տեղահանված և իրավական խնդիրներ ունեցող մեր հայրենակիցներին կմատուցվի իրավաբանական անվճար ծառայություններ․ ԵՊՀ
Երևանի պետական համալսարանը իր ներուժն ու ռեսուրսները տարբեր եղանակներով պատրաստ է ծառայեցնել՝ աջակցելու Արցախից բռնի տեղահանված ու Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
19:10
ՀՀ տարբեր դպրոցներ են դիմել բռնի տեղահանված շուրջ 100 քաղաքացիներ․ Անդրեասյան
ՀՀ տարբեր դպրոցներ են դիմել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 100 քաղաքացիներ: Այս մասին տեղեկացրել է Ժաննա Անդրեասյանը։ «Այս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Արցախից հարկադիր տեղահանվածների մասով զուտ իրավական ասպեկտներով խիստ անհրաժեշտ աշխատանք կա անելու․ Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Արցախից հարկադիր տեղահանվածների մասով զուտ իրավական ասպեկտներով խիստ անհրաժեշտ...
Աղբյուր` Panorama.am
18:40
Թաթոյանը հերքել է Հակարի կամրջի մոտից Վիտալի Բալասանյանի առևանգման մասին լուրը
 ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆբ-ի իր էջում գրել է․ «Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից ազատությունից...
Աղբյուր` Panorama.am
18:30
Լեմկինի ինստիտուտ․ Վարդանյանը, որը միշտ բացահայտ պաշտպանել է Արցախի ինքնորոշման իրավունքը, Ադրբեջանի առանձնահատուկ ատելությանն է արժանացել
 Լեմկինի ինստիտուտը խորապես մտահոգված է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալության փաստով։  24news-ի փոխանցմամբ՝ այս...
Աղբյուր` Panorama.am
18:20
ԵՄ-ն նոր համաձայնագիր է փնտրում, որպեսզի «միգրացիոն պահեստի» վերածի Թուրքիան
Եվրոպական երկրները շարունակում են անհանգստանալ անօրինական փախստականների խնդրով, որը վերջին շրջանում տարածվել է ամբողջ Եվրոպայում։ Էրմենիհաբերի...
Աղբյուր` Panorama.am
18:07
Ադրբեջանական անցակետով շարժերի վերաբերյալ պետք է շատ զգույշ լինել. Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Մեծ խնդրանք բոլորին: Ադրբեջանական անցակետով շարժերի...
Աղբյուր` Panorama.am
18:03
Արցախի ՆԳՆ. Քանի դեռ Արցախի բնակչությունն ամբողջությամբ չի տեղափոխվել Հայաստան, չվառել ձեր բնակարանները, խանութները
Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հորդորում են. «Քանի դեռ Արցախի բնակչությունն ամբողջությամբ չի...
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}