Արայիկ Հարությունյանը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 26-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի հարցն էր:
ԱՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ քննարկվել են արտաքին քաղաքական ու անվտանգային, ինչպես նաև շրջափակման հարուցած սոցիալական ու տնտեսական մարտահրավերներին առնչվող հարցեր:
Նախագահը տվել է մի շարք հանձնարարականներ, որոնք վերաբերում են առկա հիմնախնդիրների լուծմանը՝ կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ