Ռամոսը հեռանում է ՊՍԺ-ից
Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսի թիմից հեռանալու մասին։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ,
37-ամյա պաշտպանը լքում է «փարիզցիների» ճամբարը՝ կապված պայմանագրի ժամկետի ավարտի հետ։
«Ես անմոռանալի արկածներ ունեցա Փարիզում։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին աջակցության և սիրո համար: Առաջ, ՊՍԺ»,- ասել է Ռամոսը:
Ռամոսը Ֆրանսիայի հավաքականին միացել է 2021 թվականի ամռանը։ Մինչ այդ իսպանացին հանդես է եկել «Սևիլիայում» և «Ռեալում»: Փարիզցիների կազմում Սերխիոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 57 խաղի, խփել է հինգ գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելու դեպքում մեր գործունեությունը դժվարանալու է.Սուրեն Սաֆարյան