Կենցաղային մակարդակով՝ Փաշինյանը ծախեց Պուտինին, տվեց Էրդողանին
Ծախեց՝ հենց ծախեց, ոչ թե դավաճանեց։ Որ ավելի պարզ լինի, այսպես ասեմ՝ եվրոյով։
Ընդհանրապես դավաճանելու թեման չենք քննարկում։ Սա ակնհայտ է, արդեն քննարկած էլ, ասած էլ։ Եթե հեռատես լինենք՝ ընդհանրապես քննարկելու բան չի մնացել, նույնիսկ՝ կանխագուշակելու ու կանխատեսելու բան չի մնացել։
Այն, ինչ անում է Փաշինյանը, պարզ է վաղուց։ 2008 թվականին ակտիվացավ Նիկոլ Փաշինյան անունով մեկը, երբ նույն 2008-ին Թուրքիան բարձրաձայնեց Կովկասյան պլատֆորմի իր տեսլականը, որ թյուրքական ժողովուրդներին միավորելու հիմք էր դառնալու։ Չգիտես ինչու՝ այդ պլատֆորմի մաս չէր կազմում Իրանը, Վրաստանը հերթական անգամ իր անկախությունը գնահատելով՝ հրաժարվեց, ու Կովկասյան պլատֆորմը կարծես թե փլվեց։ ՌԴ կողմից Հարավային Օսիան ու Աբխազիան որպես անկախ հանրապետություններ ճանաչելը ևս ավելորդ դարձրեց Էրդողանի՝ միավորման երազանքը, որ իրականում ոչ այնքան թյուրքական երկրների միավորման մասին էր, որքան Թուրքական հերթական կայսրության մասին։
Ու կրկին դրան խանգարում էր Հայաստանը, իսկ որբ Ադրբեջանը էլ ավելի ամրապնդվոց որպես Թուրքիայի փոքր եղբայր՝ իր պետքականության շնորհիվ։
Ռուսաստանի հետ տարիներով եղբայրանալու ու հարավային Կովկասից նրան վտարելու փորձերը այնպես չգնացին՝ Վրաստանը ձգտում էր անկախության ու թեև ուներ Ռուսաստանի նկատմամբ վաստակած ատելություն, ուներ նաև դիվանագիտական խորամանկություն ու այնքան խելք՝ այդ անկախությունը Օսիայի ու Աբխազիայի հետ թշնամանքով չկորցնելու։
Թուրքիան սպասեց ու հասավ Ռուսաստանին սեղմելու այլ տարբերակի՝ այլ երկու ինքնահռչակված հանրապետությունների ու Ուկրաինայի ոչ վրացական խելքի շնորհիվ։
Հայաստանն ու Արցախը. Այստեղ պետք էր այլ ղեկավար, ղեկավար, որ զարմանալիորեն հենց 2008-ին գրել էր Թուրքիան ու Ադրբեջանը իրար միացնելու «միջանցքի» մասին, որ այն ծառայի Թուրքիայի ու ԱՄՆ-ի շահերին... Արցախի Հանրապետության շրջանների՝ Ադրբեջանին հանձնելու մասին։ Այո, Փաշինյանն ու Թուրքիան իրար գտել էին։
Հետո եղավ այն, ինչ բոլորդ գիտեք. Պատերազմ ու՝ պայքարող երիտասարդների, հայերի հույսերի ու նպատակների միասնական ջարդ։
Հիմա գանք այս օրերին.
27 մայիսի
«Մենք քաջ գիտակցում ենք այն ուժերի նպատակները, որոնք ձգտում են մեկուսացնել եղբայրական Ադրբեջանին»,-հայտարարում է թուրք նախարար Չավուշօղլուն ու նորից կրկնում թյուրքական պետությունների կազմակերպության հարթակի կարևորության մասին, որը «ուժ և վստահություն է հաղորդում թյուրքալեզու երկրներին»։
Այսինքն՝ մինչ հայերը հայերին համոզում են չերազել իրենց Արարատի մասին, համոզում են հրաժարվել ունեցածից... թուրքերը առաջ են գնում դեպի իրենց թուրքական կայսրությունը։ Հայերը ամաչում են իրենց ազատագրած Հայրենիքից էշ-էշ կասկածներ ծնում ու տարածում, իսկ թուրքերը չեն ամաչում գրավել ուրիշների երկրները։ Ոչ ամաչում են, ոչ պատասխանատվություն կրում։
Ու ուշադրություն դարձրեք՝ թե բա «այն ուժեցրի նպատակները»։ Ինչ ուժեր են մնացել։ Հայաստանը ուժ չէ, ԱՄՆ-ն ուժ է, բայց նույնն է, որ ասենք Թուրքիան է, Եվրոպան chanelանում է ադրբեջանական գազից... թե որպես ուժ մնում է, մնում է Ռուսաստանը։ Էլ ով. Չինաստանը համ հեռու է, համ էլ պետքը չեն դեռ այստեղի խաղերը։
28 մայիսի
Ալիևը որոշում է այն թեթև տոնը, որ նշում են Հայաստանում՝ Հայաստանի առաջին Հանրապետության օրը, հարամել։ Ի դեպ՝ այն Հայաստանի, որ իր ստորագրությունն է դրել Ահարոնյանի ձեռքով կապիտուլացված Թուրքիային ՀԱՂԹԱԾ դաշնակից երկրների շարքում։
ՔՊ-ն ինչ-որ բա՞ն էր ասել Առաջին Հանրապետության մասին։ Դե Էրդողանը Ալիևին ու Փաշինյանին ասած կլինի՝ ասեք, ասեք, մի քանի վատ բաներ ասեք։
Ալիևն էլ աքլորացած հնչեցնում է իրենց նպատակների հաջորդ քայլը՝ «պետական սահմանների սահմանազատումը պետք է տեղի ունենա բացառապես Բաքվի պայմաններով, Նախիջևան տանող ճանապարհը պետք է բացվի, հայկական զորքերը պետք է հեռանան Լեռնային Ղարաբաղից»։
Այն, որ Նախիջևանը ճանապարհ ունի դեպի Ադրբեջան Իրանով՝ անընդհատ մոռանում են։
«Մենք ուժեղ կողմն ենք, մենք ամուր դիրք ունենք բանակցային սեղանի շուրջ, մենք ամուր դիրք ունենք սահմանին։ Նույնիսկ առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու, մենք կապրենք խաղաղության և անվտանգության մեջ»,- ասում է, ինչպես կասեր Վարդան Ոսկանյանը, Բաքվի բռնապետը։
Տեսեք, ստացվում է այս խաղաղության բարաթը մե՞զ է պետք։ Մե՞զ է պետք, որ զորքը դուրս գա ու Արցախը լրիվ հայաթափվի՞։ Ինչ է խոսում, ինչ են ասում։ Այնքան որ վախեցնեն։ Ու փաշինյանն էլ, որ զարմանալիորեն իրեն օրինապաշտ է ձևացնում, թե չի կարող խոսել Արցախի անունից, որովհետև իրեն այնտեղ չեն ընտրել, Եվրոպա-Ասիաներում հանձնում է Արցախը։
Այ, տաղանդավոր ծախողը այսպես կլինի։ Իսկ դուք ասում եք՝ ադրբեջանական գազ։
1 հունիսի
Քիշնևում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարների մասնակցությամբ հնգակողմ հանդիպման արդյունքներով Ալիևն ու Փաշինյանը վերահաստատել են, որ փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։
Ճանաչելը՝ ճանաչեին։ Բայց ճանաչել Ադրբեջանի տարածքը քառ կմ-ներով՝ Նիկոլի վերջնական հրաժարումն է Արցախից, հերոս հայորդիներին զոհելու իր մեղքից։
2 հունիսի
Ավելի ուշ պարզվում է, որ Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը Քիշնևի հանդիպման արդյունքի մասին Ալիևի սրտով չէ. «Հանդիպման մասին միակողմանի հայտարարությունը չի արտացոլում, այլ խեղաթյուրում է կողմերի դիրքորոշումը»։
Ուրեմն ի՞նչ է եղել իրականում, որ նույնիսկ Մակրոնը «խեղաթյուրել» է իրականությունը։
2 հունիսի
Կրեմլը անդրադառնում է Փաշինյանի հայտարարությանը, թե՝ Ուկրաինայի հետ պատերազմի հարցում ինքը (մարդու նույնիսկ ձեռքը չի գնում, որ Փաշինյանի ասած ցանկացած մենքի մեջ մտնի) Ռուսաստանի դաշնակիցը չէ։
Ու Պեսկովն ասում է. «Մենք դա ի գիտություն ենք ընդունում»։
Այսպիսով՝ Փաշինյանը լուծում է Թուրքիայի երազանքը, խաղից կամաց դուրս է հանում Ռուսաստանին, որ զբաղված լինելով սեփական պատերազմով, այն էլ՝ կարելի է ասել ազգակիցների հետ, սիրտ չի ունենա իրեն կոտորել իրենից հրաժարվող հայերի համար... Ինչու միայն Ռուսաստանից, իրենք իրենցից էլ հրաժարվող։ Ու չգիտեմ՝ կամաց-կամաց, թե լավ էլ արագ Թուրքիան գնում է դեպի «Կովկասյան պլատֆորմ»՝ թուրքական կայսրություն։
Մնացածը պարզ է՝ ինչպես դար առաջ։
Անահիտ Ոսկանյան
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը դժգոհ է հնգակողմ հանդիպման վերաբերյալ ֆրանսիական կողմի հայտարարությունից
- Փաշինյանն ու Ալիևը վերահաստատել են՝ փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. Ելիսեյան պալատ
- ԵԽ նախագահն ամփոփել է իր, Փաշինյանի, Ալիևի, Մակրոնի և Շոլցի մասնակցությամբ հանդիպումը
- Արցախի ԱԺ. Ալիևի հայտարարությունը ևս մեկ ապացույց է, որ Արցախի ժողովուրդը պարզապես չի կարող Ադրբեջանի կազմում ապրել
- Ալիև. Պետական սահմանների սահմանազատումը պետք է տեղի ունենա բացառապես Բաքվի պայմաններով
- Չավուշօղլուն՝ Քըլըչդարօղլուին․ Ո՞րն է Ադրբեջանի շահերի ոտնահարման իմաստը Հայաստանին հաճոյանալու ձգտումով
- Չավուշօղլուն գոհ է Փաշինյանի հայտարարություններից
- Իրանին մեկուսացնելու համար Կովկասյան պլատֆորմի համար Թուրքիան ընտրել է ԵԱՀԿ սկզբունքները
- ԿՈՎԿԱՍՅԱՆ ՊԼԱՏՖՈՐՄԸ` ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԿԻՍԵԼՈՒ ՓՈՐՁ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ պետք է երիտասարդն իր կյանքը զոհաբերի Եհովայի վկայի համար, ով ասում է՝ զենքը վերցնելը մեղք է