Քաղաքական 10:00 03/06/2023 Հայաստան

Կենցաղային մակարդակով՝ Փաշինյանը ծախեց Պուտինին, տվեց Էրդողանին

Ծախեց՝ հենց ծախեց, ոչ թե դավաճանեց։ Որ ավելի պարզ լինի, այսպես ասեմ՝ եվրոյով։   

Ընդհանրապես դավաճանելու թեման չենք քննարկում։   Սա ակնհայտ է, արդեն քննարկած էլ, ասած էլ։ Եթե հեռատես լինենք՝ ընդհանրապես քննարկելու բան չի մնացել, նույնիսկ՝ կանխագուշակելու ու կանխատեսելու բան չի մնացել։

Այն, ինչ անում է Փաշինյանը, պարզ է վաղուց։ 2008 թվականին ակտիվացավ Նիկոլ Փաշինյան անունով մեկը, երբ նույն 2008-ին Թուրքիան բարձրաձայնեց Կովկասյան պլատֆորմի իր տեսլականը, որ թյուրքական ժողովուրդներին միավորելու հիմք էր դառնալու։ Չգիտես ինչու՝ այդ պլատֆորմի մաս  չէր կազմում Իրանը, Վրաստանը հերթական անգամ իր անկախությունը գնահատելով՝ հրաժարվեց, ու Կովկասյան պլատֆորմը կարծես թե փլվեց։ ՌԴ կողմից Հարավային Օսիան ու Աբխազիան որպես անկախ հանրապետություններ ճանաչելը ևս ավելորդ դարձրեց Էրդողանի՝ միավորման երազանքը, որ իրականում ոչ այնքան թյուրքական երկրների միավորման մասին էր, որքան Թուրքական հերթական կայսրության մասին։

Ու կրկին դրան խանգարում էր Հայաստանը, իսկ որբ Ադրբեջանը էլ ավելի ամրապնդվոց որպես Թուրքիայի փոքր եղբայր՝ իր պետքականության շնորհիվ։

Ռուսաստանի հետ տարիներով եղբայրանալու ու հարավային Կովկասից նրան վտարելու փորձերը այնպես չգնացին՝ Վրաստանը ձգտում էր անկախության ու թեև ուներ Ռուսաստանի նկատմամբ վաստակած ատելություն, ուներ նաև դիվանագիտական խորամանկություն ու այնքան խելք՝ այդ անկախությունը Օսիայի ու Աբխազիայի հետ թշնամանքով չկորցնելու։

Թուրքիան սպասեց ու հասավ  Ռուսաստանին սեղմելու այլ տարբերակի՝ այլ երկու ինքնահռչակված հանրապետությունների ու Ուկրաինայի ոչ վրացական խելքի շնորհիվ։

Հայաստանն ու Արցախը. Այստեղ պետք էր այլ ղեկավար, ղեկավար, որ զարմանալիորեն հենց 2008-ին գրել էր Թուրքիան ու Ադրբեջանը իրար միացնելու «միջանցքի» մասին, որ այն ծառայի Թուրքիայի ու ԱՄՆ-ի շահերին...  Արցախի Հանրապետության շրջանների՝ Ադրբեջանին հանձնելու մասին։ Այո, Փաշինյանն ու Թուրքիան իրար գտել էին։

Հետո եղավ այն, ինչ բոլորդ գիտեք. Պատերազմ ու՝ պայքարող երիտասարդների, հայերի հույսերի ու նպատակների միասնական ջարդ։

Հիմա գանք այս օրերին.

27 մայիսի
«Մենք քաջ գիտակցում ենք այն ուժերի նպատակները, որոնք ձգտում են մեկուսացնել եղբայրական Ադրբեջանին»,-հայտարարում է  թուրք նախարար Չավուշօղլուն ու նորից կրկնում   թյուրքական պետությունների կազմակերպության հարթակի կարևորության մասին, որը «ուժ և վստահություն է հաղորդում թյուրքալեզու երկրներին»։

Այսինքն՝ մինչ հայերը հայերին համոզում են չերազել իրենց Արարատի մասին, համոզում են հրաժարվել ունեցածից... թուրքերը առաջ են գնում դեպի իրենց թուրքական կայսրությունը։ Հայերը ամաչում են իրենց ազատագրած Հայրենիքից էշ-էշ կասկածներ ծնում ու տարածում, իսկ  թուրքերը չեն ամաչում գրավել ուրիշների երկրները։ Ոչ ամաչում են, ոչ պատասխանատվություն կրում։

Ու ուշադրություն դարձրեք՝ թե բա «այն ուժեցրի նպատակները»։ Ինչ ուժեր են մնացել։ Հայաստանը ուժ չէ, ԱՄՆ-ն ուժ է, բայց նույնն է, որ ասենք Թուրքիան է, Եվրոպան chanelանում է ադրբեջանական գազից... թե որպես ուժ մնում է, մնում է Ռուսաստանը։ Էլ ով. Չինաստանը համ հեռու է, համ էլ պետքը չեն դեռ այստեղի խաղերը։


28 մայիսի
Ալիևը որոշում է այն թեթև տոնը, որ նշում են Հայաստանում՝ Հայաստանի առաջին Հանրապետության օրը, հարամել։ Ի դեպ՝ այն Հայաստանի, որ իր ստորագրությունն է դրել Ահարոնյանի ձեռքով կապիտուլացված Թուրքիային ՀԱՂԹԱԾ դաշնակից երկրների շարքում։

ՔՊ-ն ինչ-որ բա՞ն էր ասել Առաջին Հանրապետության մասին։ Դե Էրդողանը Ալիևին ու Փաշինյանին ասած կլինի՝ ասեք, ասեք, մի քանի վատ բաներ ասեք։

Ալիևն էլ աքլորացած հնչեցնում է իրենց նպատակների հաջորդ քայլը՝  «պետական սահմանների սահմանազատումը պետք է տեղի ունենա բացառապես Բաքվի պայմաններով, Նախիջևան տանող ճանապարհը պետք է բացվի,  հայկական զորքերը պետք է հեռանան Լեռնային Ղարաբաղից»։

Այն, որ Նախիջևանը ճանապարհ ունի դեպի Ադրբեջան Իրանով՝ անընդհատ մոռանում են։

«Մենք ուժեղ կողմն ենք, մենք ամուր դիրք ունենք բանակցային սեղանի շուրջ, մենք ամուր դիրք ունենք սահմանին։ Նույնիսկ առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու, մենք կապրենք խաղաղության և անվտանգության մեջ»,- ասում է, ինչպես կասեր Վարդան Ոսկանյանը, Բաքվի բռնապետը։

Տեսեք, ստացվում է այս խաղաղության բարաթը մե՞զ է պետք։ Մե՞զ է պետք, որ զորքը դուրս գա ու Արցախը լրիվ հայաթափվի՞։ Ինչ է խոսում, ինչ են ասում։ Այնքան որ վախեցնեն։ Ու փաշինյանն էլ, որ զարմանալիորեն իրեն օրինապաշտ է ձևացնում, թե չի կարող խոսել Արցախի անունից, որովհետև իրեն այնտեղ չեն ընտրել, Եվրոպա-Ասիաներում հանձնում է Արցախը։

Այ, տաղանդավոր ծախողը այսպես կլինի։ Իսկ դուք ասում եք՝ ադրբեջանական գազ։

1 հունիսի
Քիշնևում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարների մասնակցությամբ հնգակողմ հանդիպման արդյունքներով Ալիևն ու Փաշինյանը վերահաստատել են, որ փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։

Ճանաչելը՝ ճանաչեին։ Բայց ճանաչել Ադրբեջանի տարածքը քառ կմ-ներով՝ Նիկոլի վերջնական հրաժարումն է Արցախից, հերոս հայորդիներին զոհելու իր մեղքից։

2 հունիսի
Ավելի ուշ պարզվում է, որ Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը Քիշնևի հանդիպման արդյունքի մասին Ալիևի սրտով չէ. «Հանդիպման մասին միակողմանի հայտարարությունը չի արտացոլում, այլ խեղաթյուրում է կողմերի դիրքորոշումը»։

Ուրեմն ի՞նչ է եղել իրականում, որ նույնիսկ Մակրոնը «խեղաթյուրել» է իրականությունը։

2 հունիսի
Կրեմլը անդրադառնում է Փաշինյանի հայտարարությանը, թե՝ Ուկրաինայի հետ պատերազմի հարցում ինքը (մարդու նույնիսկ ձեռքը չի գնում, որ Փաշինյանի ասած ցանկացած մենքի մեջ մտնի) Ռուսաստանի դաշնակիցը չէ։

Ու Պեսկովն ասում է.  «Մենք դա ի գիտություն ենք ընդունում»։

Այսպիսով՝ Փաշինյանը լուծում է Թուրքիայի երազանքը, խաղից կամաց դուրս է հանում Ռուսաստանին, որ զբաղված լինելով սեփական պատերազմով, այն էլ՝ կարելի է ասել ազգակիցների հետ, սիրտ չի ունենա իրեն կոտորել իրենից հրաժարվող հայերի համար... Ինչու միայն Ռուսաստանից, իրենք իրենցից էլ հրաժարվող։ Ու չգիտեմ՝ կամաց-կամաց, թե լավ էլ արագ Թուրքիան գնում է դեպի «Կովկասյան պլատֆորմ»՝  թուրքական կայսրություն։

Մնացածը պարզ է՝ ինչպես դար առաջ։ 

Անահիտ Ոսկանյան



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:22
Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մայիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում: Կայանալու...
Աղբյուր` Panorama.am
17:14
Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան
«Հասարակության բոլոր շերտերից երթին մասնակիցներ կան, իրենց բոլոր հակասությունները մի կողմ են դրել և միացել են «Տավուշն հանուն...
Աղբյուր` Panorama.am
17:09
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելում է Հայաստան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա...
Աղբյուր` Panorama.am
17:00
Սուրեն Պետրոսյան. Սա յուրատեսակ հնարավորություն է հաղթահարել, դուրս գալ այս նվաստացման, ստորացման վիճակից
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քայլերթը շարունակվում է. ՈւՂԻՂ
Աղբյուր` Panorama.am
16:39
Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել. Արման Նուռը՝ Բագրատ Սրբազանի գլխավորած երթից
«Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել, որովհետև երբևէ չեմ հավատացել»,-ասաց Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
16:30
Երկու տարվա խնդիրը թողած՝ գնացել են հետ, 90-ականների հարցը լուծելու. Բագրատ Սրբազան
«Մեր պահանջն է ողջ ապօրինի գործընթացը դադարեցնել։ Մեզ համար խնդիրը ստի ու ճշմարտության մասին է, թե ինչ զարգացում կլինի, չգիտեմ, իսկ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Ժամը 18:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը կհասնի Սևան. ՈւՂԻՂ
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարունակվում է քայլերթը: Երթը դուրս է եկել Դիլիջանից։ Ժամը 18:00-ին շարժումը կհասնի Սևան, որտեղ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
14:59
Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:45
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների...
Աղբյուր` Panorama.am
14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}