5G ցանցի զարգացմանը զուգահեռ՝ Վիվա-ՄՏՍ-ն ընդլայնում և հզորացնում է ամբողջ բջջային ենթակառուցվածքը
Հայաստանի առաջատար բջջային օպերատոր Վիվա-ՄՏՍ-ի համար 2023-ը նշանավորվեց Հայաստանում առաջին 5G ցանցի ներդրումով: Վիվա-ՄՏՍ-ից հայտնում են, որ 5G ցանցը բոլորովին նոր խոսք է Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում: 5G ցանցի շնորհիվ Հայաստանը համալրել է հեռահաղորդակցության զարգացած ոլորտ ունեցող երկրների շարքը։
Վիվա-ՄՏՍ-ը մշտապես իրականացնում է իր 3G/4G ցանցերի ընդարձակման և հզորացման աշխատանքներ Երևանում և մարզերում: 2022թ. սկզբից առ այսօր Վիվա-ՄՏՍ-ը տեղադրել է 61 2G նոր կայան, 78 3G նոր կայան, ինչպես նաև՝ 258 4G/LTE նոր կայան:
Ներկայում Վիվա-ՄՏՍ-ի 2G ցանցը հասանելի է բնակչության 99.3%-ին, 3G ցանցը՝ 99.8%-ին, իսկ 4G/LTE ցանցը՝ 99.3%-ին:
Վիվա-ՄՏՍ-ը շուկայի առաջատարն է թե՛ սակագնային պլաններից օգտվող բաժանորդների, թե՛ բջջային ինտերնետից օգտվող բաժանորդների և թե՛ շուկայի մասնաբաժնի առումով՝ առհասարակ: 2023թ. առաջին եռամսյակի դրությամբ մեկ բաժանորդին բաժին ընկնող զանգի տևողության առումով ևս Վիվա-ՄՏՍ-ը շուկայի առաջատարն է (MOU): 2022թ. առաջին եռամսյակի համեմատությամբ զգալիորեն աճել է նաև ամսական կտրվածքով մեկ բաժանորդի կողմից սպառված բջջային ինտերնետի (բջջային հեռախոսով) ծավալը (39%): Մեծ պահանջարկ են վայելում Վիվա-ՄՏՍ-ի կողմից տրամադրվող թվային ծառայությունները, ներառյալ բազմապիսի հավելվածները՝ նախատեսված ֆինանսների կառավարման, ժամանցի, կրթության, առողջ ապրելակերպի համար:
«Վերջերս առաջինը Հայաստանում գործարկեցինք 5G ցանց՝ որպես թվայնացման կարևոր նախապայման: Միևնույն ժամանակ՝ մեզ համար շարունակում է ռազմավարական կարևորություն ներկայացնել 3G/4G ցանցերի զարգացումը, նոր կայանների տեղադրումը հատկապես մարզերում, ներառյալ՝ սահմանամերձ բնակավայրերում: Այս աշխատանքները ներառում են ցանցերի թե՛ ընդլայնում և թե՛ հզորությունների ավելացում: Նոր կայանների գործարկումը թույլ է տալիս ավելացնել ցանցի թողունակությունը, բարելավել ինտերնետ հասանելիության ծառայությունների որակն ու արագությունը, ինչպես նաև էլ ավելի բարձրացնել ձայնային ծառայությունների որակը», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:
«Վստահ եմ, որ մեր փորձառությունն ու բարձրորակ ծառայություններ մատուցելու ունակությունը, նորագույն տեխնոլոգիաների ներդրումն ավելի կամրապնդեն մեր դիրքերը ՏՀՏ ոլորտում՝ խթանելով երկրում նոր հնարավորությունների ստեղծումը և նպաստելով նորարարությունների կիրառմանն ու տնտեսական աճին», - նշել է Ավետիսյանը:
Վիվա-ՄՏՍ-ն ունի ֆոտովոլտային արևային համակարգի միջոցով էլեկտրասնուցվող 13 հիմնական կայան: Այն տեղանքներում, որտեղ էլեկտրամատակարարման կենտրոնացված համակարգը հասանելի չէ, Վիվա-ՄՏՍ-ը հիմնականում կիրառում է էլեկտրասնուցման հիբրիդային մեթոդ՝ արևային ֆոտովոլտային կայաններ և կուտակիչ մարտկոցներ: Այլընտրանքային էներգիայի օգտագործումը ոչ միայն ստեղծում է մրցակցային առավելություն, այլև հնարավորություն ընձեռում նպաստել արդի բնապահպանական խնդիրների լուծմանը: Վիվա-ՄՏՍ-ի կողմից այլընտրանքային էներգիայի օգտագործումը բնական ռեսուրսների կառավարման ոլորտում ընկերության պատասխանատու մոտեցման ցայտուն օրինակ է:
Հարակից հրապարակումներ`
- Վիվա-ՄՏՍ. Գործընկերություն՝ շրջակա միջավայրի պահպանության և համայնքների զարգացման համար
- Վանաձորում բացվել է Վիվա-ՄՏՍ-ի` զանգերի մարզային կենտրոնը
- «UNLIM»․ նոր սակագնային պլան Վիվա-ՄՏՍ-ից
- Վիվա-ՄՏՍ-ը Հայաստանում առաջին անգամ 5G գործարկել է ապրիլի 6-ին
- Վիվա-ՄՏՍ. Արևային էներգիան և արդի տեխնոլոգիաները բնապահպանական ծրագրերում
- Վիվա-ՄՏՍ. Փոքր Վեդին տարեկան կտնտեսի շուրջ 1 միլիոն դրամ
- Վիվա-ՄՏՍ. Արարատի մարզում «Էլեկտրական հովիվների» ներդրման ծրագիր է իրականացվել
- Վիվա-ՄՏՍ-ը Գյումրիում գործարկել է 5G ցանց
- Վիվա-ՄՏՍ. Ավարտվել է ենթակառուցվածքների արդի համակարգերի ներդրման հերթական ծրագիրը
- Հերթական անգամ՝ առաջինը Հայաստանում. Վիվա-ՄՏՍ-ը Երևանում գործարկել է Հայաստանի առաջին 5G ցանցը
- Վիվա-ՄՏՍ. Գործընկերության արդյունքը՝ ընտանիքի և երեխայի կյանքի որակի փոփոխություն
- Ի՞նչ նվեր են գերադասում կանայք Մարտի 8-ի կապակցությամբ․ Վիվա-ՄՏՍ-ի հարցումը
- Վիվա-ՄՏՍ-ի ծածկույթի քարտեզի և տեխնոլոգիաների վերաբերյալ վերջին տեղեկությունները հասանելի են հանրությանը
- Թիրախային աջակցությունը Վիվա-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում
- Վիվա-ՄՏՍ-ի «+100 րոպե» և «+300 րոպե» ծառայություններն արդեն հասանելի են նաև «X» և «Y» հետվճարային սակագնային պլանների բաժանորդներին