
Տիկին Գայանեի գործում նոր հանգամանքներ չկային, կալանավորումն առանց որևէ հիմք է, ապօրինի. Գեորգի Մելիքյան
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Մանվել Շահվերդյանի գլխավորությամբ, նախօրեին որոշեց 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին, Աշոտ Փաշինյանի «առևանգման» գործով կալանավորել 1 ամիս 15 օր ժամկետով՝ փոխելով մինչ այդ Վերաքննիչ քրեական դատարանի կողմից ընտրված խափանման միջոց տնային կալանքը։
Դատարանի որոշումից հետո փաստաբան Վահան Հովհաննիսյանը հայտարարել է, որ Քրեական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն կալանքից ազատ արձակված անձը չի կարող նույն մեղադրանքով կրկին կալանավորվել, եթե առկա չեն նոր էական փաստական հանգամանքներ: Այդպիսիք համարվում են ոչ պատշաճ վարքագծի դրսևորումները։
Panorama.am-ը Գայանե Հակոբյանի պաշտպան Գեորգի Մելիքյանից հետաքրքրվեց, արդյո՞ք նոր հանգամանքներ են ի հայտ եկել այս գործով։
Գեորգի Մելիքյան- Իրականում նոր հանգամանքներ ոչ միայն չկային, այլև չկային նախորդ կիրառված հիմքերը շարունակական պահելու անհրաժեշտությունը հիմնավորող տվյալներ։ Մենք դատախազից հենց դա էինք պահանջում, որպեսզի վերջինս ներկայացնի նման տվյալներ։ Սակայն նա ոչ միայն նոր հանգամանք չներկայացրեց, այլև նախկինները չներկայացրեց։ Իսկ այն, որ ներկայացրեց, իբրև զանգ է եղել, մենք ներկացրեցինք մեր հիմնավորումները, որ նույնիսկ մեղադրանական եզրակացության մեջ չկան դատակոչված նման անձինք։
Panorama.am-Այսինքն, կարող ենք ասել, որ առանց որևէ հիմք տիկին Գայանեն կրկին կալանավորվեց։
Գեորգի Մելիքյան-Ոչ միայն առանց որևէ հիմք, այլ ապօրինի։
Panorama.am- Որո՞նք են լինելու պաշտպանական կողմի հաջորդ քայլերը։
Գեորգի Մելիքյան- Մենք սպասում ենք, որպեսզի դատական որոշումը ստանանք, հետաքննության կարգով բողոքարկենք, ինչպես նաև պատրաստվում ենք հաջորդ դատական նիստին դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնենք։
Panorama.am-Երեկ դատական նիստի ընթացքում Աշոտ Փաշինյանի կողքին ոստիկան էր նստած, դա կարգի խախտում չէ՞։
Գեորգի Մելիքյան- Կատարածու էր կամ էլ տիկին Գայանեին ուղեցողներից, չեմ կարող ասել։ Համենայնդեպս, չեմ կարծում, որ այդտեղ որևէ խնդիր կա։
Հարակից հրապարակումներ`
- Տիկին Գայանեի կալանավորումն ակնհայտ ապօրինի էր. Փաստաբան
- Հունիսի 10-ին տիկին Գայանեի անմահացած որդու տարեդարձն է, ո՞նց կարելի էր․ Ռուբեն Մելիքյան
- Ինձ համար սպասելի որոշում էր, երբ կալանավորեցին Գայանեին․ Նաիրա Մելիքյան
- Պարզ էր՝ իրենք միայն Աշոտ Փաշինյան ունեին հարցաքննելու․Գայանե Հակոբյանի պաշտպան
- Ես ունեմ աշխարհի ամենաանասելի ցավը, որը երբեք չեմ ցանկանա ոչ մի մոր, նույնիսկ Աշոտ Փաշինյանի մորը. Գայանե Հակոբյան
- Մեքենայից դուրս թռա այն պատճառով, որովհետև չէի կարող այլ կերպ դուրս գալ. Աշոտ Փաշինյան
- Ես հույս ունեմ, որ այս ֆոնին դատախազությունն չի փորձի նորից կալանքի մասին անգամ մտածել. Ռուբեն Մելիքյանը՝ Գայանե Մարտիրոսյանի դատավարության մասին
- Աշոտ Փաշինյանը դեմ է հերոսի մոր նկատմամբ տնային կալանք սահմանելուն
- Վատագույնը՝ տնային կալանքը, կա, սպասենք լավագույնին. Վահիդ Սահակյանը՝ Գայանե Մարտիրոսյանի դատաքննության մասին
- Աշոտ Փաշինյան. Ես իմ կամքով եմ նստել տիկին Գայանեի ավտոմեքենան
- Գայանե Մարտիրոսյանն ու Աշոտ Փաշինյանը ներկա են դատական նիստին
- Գայանե Հակոբյանն արդեն տեղափոխված է տնային կալանքի ռեժիմի
- «Որդիներ կանչ». Գայանե Հակոբյանի գործով այսօրվա դատը տեղի է ունենալու
- Գայանե Հակոբյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
- «Որդիների կանչ». Հուսանք, որ գոնե Մ. Շահվերդյանը կապացուցի մեր հերոսամայր Գայանեի անմեղությունը
- Գայանե Մարտիրոսյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան
- Աշոտ Փաշինյանի առևանգման գործը մակագրվել է Մանվել Շահվերդյանին
Լրահոս
Տեսանյութեր

Ցանկալի կլինի, որ Արցախի զինծառայողները ծառայության ընդունվեն ՀՀ ՊՆ-ում. փոխնախարար



