Ապրիլյան պատերազմի անմահ հերոս Սասուն Մկրտչյանն այսօր կդառնար 34 տարեկան
Այսօր ապրիլյան պատերազում հայրենիքի պաշտպանության համար կյանքը զոհաբերած հայորդիներից մեկի՝ Սասուն Մկրտչյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 34 տարեկան։
Հետազխույզ Սասուն Մկրտչյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» I աստիճանի շքանշանով, ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։
Նա 2011-2014 թթ ծառայել է Խաղաղապահ զորքերում, 2014 թվականից ծառայության է անցել Հատուկ նշանակության ջոկատում՝ որպես հետախույզ-գնդացրորդ:
Սասունի մայրը՝ Նարինե Կիրակոսյանը, Panorama.am-ի հետ զրույցում պատմել, որ 2016-ի ապրիլի մեկին Սասունը թեև տուն էր եկել, քանի որ մեկ շաբաթից նրա նշանադրությունն էր, սակայն սահմանից թշնամու ակտիվության մասին լուրերը ստանալուն պես ապրիլի 2-ի առավոտյան նրան նորից կանչում են առաջնագիծ։ Այս անգամ մեկնում է Թալիշ:
Ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը Սասունի ծնողները չեն կարողացել քնել, սպասել են սահմանից լուրերի: Մի պահ Սասունի մայրն իրեն վատ է զգացել, ամբողջ մարմնով ցնցվել է: Հետո է իմանում, որ մինուճար որդին այդ նույն ժամին զոհվել է թշնամու գնդակից:
Սասունի ընկերները ծնողներին պատմել են, որ Թալիշի դիրքերից մեկը գրավելուց հետո նրա գնդացիրը փչացել է, հորդորել են՝ առաջ չգնալ, բայց չի ենթարկվել: Սասունը խնդրել է զինակցին վառել կրակայրիչը և սկսել է քանդել գնդացիրը։ Այն կարգի բերելուց հետո կրկին շտապել է վերադարձնել կորցրած դիրքերը։
«Ընկերներն ասում են՝ թուրքերն այնքան են մոտեցել, որ իր գնդացրով վեր է կացել ու խփելով՝ առաջ գնացել, սակայն դիպուկահարի կրակից ծանր վիրավորվել է, պտտվող գնդակ է եղել: Ընկերներն իջեցրել են ներքև, սակայն Սասունի կյանքը փրկել չի հաջողվել։ Դրանից հետո նրանք շարունակել են կռիվը ու երկրորդ դիրքը հետ վերցրել»,- նշել է հերոսի մայրը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում