Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխի  ուղղությամբ. ՊՆ
Քաղաքական
14:07 14/06/2023
Հայաստան

Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխի ուղղությամբ. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. 

«Հունիսի 14-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմում տուժածներ չկան»։ 

Հիշեցնենք՝ ՊՆ-ից ավելի վաղ հայտնել էին, որ այսօր  ժամը 11:45-ի սահմաններում Ադրբեջանը կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել օտարերկրյա 2 քաղաքացի։

 

Placeholder