![](https://panorama.am/news_images/951/2851421_1/27afa50014eaf7210b727ae8699474dd_1686687651.thumb.jpg)
Փաշինյանը ՀՀ առաջին ղեկավարն է, որն ընդունել է Արցախը որպես Ադրբեջանի մաս. Բորել
«Երկու կողմերն էլ (Հայաստանը և Ադրբեջանը – խմբ.) ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը կոնկրետ դրսևորումներով, և առաջին անգամ և, հավանաբար, շատ կարևոր է այն փաստը, որ Հայաստանը Ղարաբաղը ներառեց Ադրբեջանի տարածքում»,- այս մասին հունիսի 13-ին, Եվրախորհրդարանում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետ կապված ստեղծված իրավիճակի քննարկման ժամանակ ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Սա առաջին անգամն է, որ Հայաստանի ղեկավարը, տվյալ դեպքում Փաշինյանը, դա արտահայտում է նման միանշանակ կերպով։ Դա միանգամայն միանշանակ էր»,- ընդգծել է Բորելը։
yerkir.am-ի հաղորդմամբ, այդ կապակցությամբ նա հույս է հայտնել, որ Բաքուն կընդունի Հայաստանի վարչապետի ուղերձը և Լեռնային Ղարաբաղի հայերին կուղարկի «դրական նարատիվ՝ իրենց իրավունքների, անվտանգության վերաբերյալ հստակ ուղերձով, որ դրանք լիովին կհարգվեն»։
«Սա համաձայնագրի մեսիջներից մեկն է, որը պետք է զուգահեռ ընթանա բանակցային գործընթացի այլ կետերի հետ»,- ասել է Բորելը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանն ու Ալիևը վերահաստատել են՝ փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. Ելիսեյան պալատ
- ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը չի կարող մեկնաբանվել որպես ԼՂ բնակչության դեմ էթնիկ զտումներ իրականացնելու իրավասություն
- Մենք դա անում ենք առանց «կռուտիտի»․ Փաշինյանը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին
- Նիկոլ Փաշինյան. 86.600 քկմ-ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը
- «Միմյանց տարածքային ամբողջականություն ընդունել» նշանակո՞ւմ է՝ Ադրբեջանի կողմից զավթած Հայաստանի 150 կմ2 տարածքի վերադարձը
- Նիկոլ Փաշինյան. Մեկ քայլ ևս առաջ գնացինք՝ ընդգծելով, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քառակուսի կիլոմետր տարածքը
- Ալվինա Աղաբաբյան. Ի՞նչ է նշանակում 29800 քառ կմ-անոց ՀՀ և 86600 քառ կմ-անոց Ադրբեջան
- Ալիև. Մենք Հայաստանի մեկնաբանություններում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ ենք տեսել
- ՀՀԿ. Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունումը չի կարող հակասել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի երաշխավորմանը, իրացմանը
- Հայկական կողմը տարածքային պահանջներ չունի իր հարևաններից․ Ալեն Սիմոնյան
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)