Կրթություն, գիտություն 13:31 15/06/2023 Հայաստան

«Մենք այս քաղաքում ավելո՞րդ ենք». Կառավարությունը փակում է Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցը

Հանրային քննարկման է ներկայացվել Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցը  Արմավիրի Ռ. Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցին միացման ձևով վերակազմակերպելու ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Այս նախագծին դեմ է Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցի ուսուցչական կազմը, աշակերտները, ծնողները։ Երեկ աշակերտները բողոքի ակցիա են իրականացրել քաղաքում՝ «4-րդ դպրոցը մեր ընտրությունն է» պաստառներով քայլել են քաղաքի փողոցներով, գնացել մարզպետարան։

Նախօրեին գործընթացի վերաբերյալ պարզաբանումները ներկայացնելու նպատակով ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Արմավիրի թիվ 4 ավագ դպրոց: Նա ընդգծել է, որ դպրոցների միավորման գործընթացն իրականացվում է հանրապետության տարբեր մարզերում և Երևանում, որը պայմանավորված է 1400 դպրոցների մեծ մասի թերբեռնված աշխատանքով և ոչ  բարենպաստ շենքային պայմաններով:

«Ես դեմ եմ դպրոցներ փակվելու գաղափարին։ Իրենք դպրոց են փակում, օպտիմալացնում են՝ առանց մեր կարծիքը հաշվի առնելու, առանց հաշվի առնելու ինչ- ինչ հանգամանքներ, դրա մասին չեն բարեհաճում մեզ՝ ուսուցիչներին, աշակերտներին, ծնողներին տեղեկացնել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի հ.4 ավագ դպրոցի տնօրեն Անի Քալաշյանը։

Նա նշեց, որ հիմա դպրոցում հավաքվել են աշակերտները, ծնողները, դժգոհ են, քանի որ իրենք ընտրել են հենց այս դպրոցը, իսկ հիմա, առանց իրենց կարծիքը հաշվի առնելու, տանում, միացնում են այլ դպրոցի։

«Չգիտեմ՝ սա ինչ իրավական հիմքերով է, նախարարությունն իրավունք ունի՞ նման կերպ վարվելու մի ամբողջ դպրոցի հետ, թե ոչ։ Հիմա մենք բունտ ենք բարձրացնում, որ դպրոց չփակեն։ Սա ցարական կայսրության ժամանակաշրջանը չէ, որ դպրոց փակեն, հատկապես գործող, աշխատող, մրցունակ դպրոց»,- ասաց դպրոցի տնօրենը։

Նրա ներկայացմամբ, նախարարությունը շենքների օպտիմալացմամբ ու ֆինանսների խնայողությամբ է բացատրում այս նախագծի ընդունումը. «Երեկ մեր երեսին պարզ ասվեց՝ ֆինանսավորման խնայողություն է այստեղ գնում։ Իրենց ֆինանսը խնայելու հաշվին՝ դպրոց են փակում։ Այսինքն, իրենց ձեռնտու չէ այսքան ուսուցիչ, աշակերտ պահել, շենք պահել։ Ճիշտ է, շենքն անբարեկարգ է, բայց սեյսմիկ անկայուն չէ։ Ինչ էլ արվել է շենքում, մեր ուժերով է արվել։ Նախարարության մեղքն է, թե ինչու մինչև հիմա որևէ բան չի արվել այս դպրոցում»։

Արմավիրի հ․4 ավագ դպրոցն ունի 244 աշակերտ՝ 680 աշակերտ հզորությամբ, Արմավիրի Ռ. Եղոյանի անվան թիվ 1  ավագ դպրոցը՝ 1000 աշակերտ հզորությամբ՝ 287 աշակերտ։

«Չնայած մեր շենքային անբարենպաստ պայմաններին, մենք ընդամենը 45 աշակերտով ենք զիջում 1-ին ավագ դպրոցին։ Դա ինչի մասին է  խոսում։ Մեր աշխատանքի մասին, այսինքն մրցունակ ենք, կարողանում ենք աշխատել»,- ասաց Ա.Քալաշյանը։

Դպրոցն ունի կամավոր ատեստավորված ուսուցիչներ։ Իսկ ի՞նչ ճակատագիր են ունենալու Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցի ուսուցիչները դպրոցների օպտիմալացումից հետո։

«Բոլորիս  համատարած ծանուցում են, աշխատանքից ազատում են, հետո մյուս դպրոցը պետք է որոշի՝ որ ուսուցիչը պետք է աշխատի, որը չէ։ Սա նորմալ երևո՞ւյթ է։

Այս նախագիծը դեռ դրված է հանրային քննարկման, որից հետո նոր պետք է ընդգրկվի կառավարության նիստի օրակարգ։ Այսինքն դեռ նախագիծը չի ընդունվել, բայց մեզ փոխնախարարն ասում է՝ դուք ազատված եք աշխատանքից։ Դպրոցի հաշվապահը հարցրեց՝ վարչական մասի աշխատողներն ի՞նչ պետք է անեն, ասաց՝ ազատվում եք, դուք ունեք նոր աշխատանք փնտրելու հնարավորություն»,- ասաց Անի Քալաշյանը։

Նա նշեց, որ նախարարությունը տեղյակ է եղել դպրոցի անբարեկարգ վիճակի մասին, սակայն վերանորոգման որևէ ծրագրում չի ներառել։

«Եթե այս մարզում նախատեսվում է դպրոց կառուցել, թող բերեն, մերը վերանորոգեն, ինչո՞ւ համար են դպրոց փակում։ Այսինքն մենք այս քաղաքում ավելո՞րդ ենք։ Չգիտենք՝ ինչ են անելու շենքի հետ, տարբեր բամբասանքներ ենք լսում։  Դպրոցը հենց քաղաքի կենտրոնում է, շատ լավ տեղում է։ Դրա համար փշի նման կանգնած ենք մարդկանց կոկորդին։ Բոլորովի մենակ ենք մեր խնդրի հետ»,- ասաց դպրոցի տնօրենը։

Ա. Քալաշյանը նշեց, որ դպրոցի վեց շրջանավարտ զոհվել են Արցախյան պատերազմում, նրանց հիշատակին հուշարձան է կանգնեցված. «Պատրաստվում են քանդե՞լ այն»։

Նա ասաց, որ կշարունակեն բողոքի ակցիաներ իրականացնել, անհրաժեշտության դեպքում աշակերտների, ծնողների հետ կգնան Երևան ու ԿԳՄՍ նախարարության մոտ էլ ակցիա կանեն, քանի դեռ շարունակվում է իրենց նկատմամբ այսպիսի արհամարհական վերաբերմունքը։

Դպրոցի ուսուցիչները, աշակերտները տեղյակ էլ չեն՝ արդյոք 2023/2024 ուսումնական տարին կդիմավորեն այդ դպրոցում, թե ոչ, քանի որ իրենց որևէ ժամկետ չի ասվել։

e-draft.am կայքում հունիսի 2-ից կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից քննարման է դրված «Արմավիրի հ. 4 ավագ դպրոց»   ՊՈԱԿ-ը «Արմավիրի Ռ.Եղոյանի անվան հ.1  ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին միացման  ձևով վերակազմակերպելու նախագիծը։ Մինչև հունիսի 18-ը կշարունակվի քննարկումը։ Այս պահի դրությամբ նախագծին դեմ է քվեարկել 2097 հոգի, կողմ՝ 385։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:51
Ժամը 18:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը կհասնի Սևան. ՈւՂԻՂ
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարունակվում է քայլերթը: Երթը դուրս է եկել Դիլիջանից։ Ժամը 18:00-ին շարժումը կհասնի Սևան, որտեղ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
14:59
Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:45
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների...
Աղբյուր` Panorama.am
14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}