ՀՀԿ-ն «նստելուց» չի վախենում. Շարմազանով
Քաղաքական
13:46 16/06/2023
Հայաստան

ՀՀԿ-ն «նստելուց» չի վախենում. Շարմազանով

«Մենք պայքարում են Հայաստանի անկախության պահպանման, Արցախի  ինքնորոշման իրավունքի իրացման, մեր ազգային օրակարգի համար։ Արմեն Աշոտյանի այս խուժան կալանավորման գործընթացն ընդհանուր պայքարի մի մասն է»,- հակակոռուպցիան դատարանի դիմաց լրագրողներին ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

Նա ընդգծեց, որ Արմեն Աշոտյանը խնդրել է հիմնական օրակարգից՝ Արցախից, հետ նահանջ չանեն։

«Հանրապետական կուսակցությունը նստելուց չի վախենում։ Նստելու էլ է, դուրս էլ է գալու, Նիկոլին վռնդելու էլ է։

Արմեն Աշոտյանն այն կուսակցության ներկայացուցիչն է, որի հիմնադիր հայրերը՝ Աշոտ Նավասարդյանը, Անդրանիկ Մարգարյանը, Ռազմիկ Զոհրաբյանը տարիներով, նույնիսկ Սիբիրի բանտերում են նստել։

Վազգեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանն էլ թուրքին են կզցրել, կարո՞ղ է թուրքի կողմից  պարտված  Նիկոլի Փաշինյանի ռեժիմի մոտ մենք ծնկի գանք»,- ասաց Շարմազանովը։

Նա ասաց, որ Արմեն Աշոտյանի գործն անձնական վրեժխնդրություն է, անձնական վախերն է. «Արմեն Աշոտյանը հստակ պայթեցնում էր Նիկոլ Փաշինյանի  ու նրա քաղաքական խունտայի ստերը, փուչիկը, ու հիմա մեծ մանիպուլյացիայից առաջ, մեծ դավաճանությունից ու թշնամանքից առաջ նրանք փորձում են լռեցնել։ 

Նեո-բոլշևիկ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բռնում է ազգային գործիչներին։ Սա մի մեծ կծիկ է։ Իրենց խնդիրն է վախեցնել»։ 

Նա նշեց, որ նիկոլական իշխանության հանգույցը պետք է կտրել ազգային համախմամբ, այլ տարբերակ չկա։

«Այս կողմը հայի տեսակն է, այն կողմը՝ Հայաստանը թուրքական վիլայեթ վերածող իշխանությունը»,- ասաց քաղաքական գործիչը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Placeholder