Մոռանալ է պետք «քաղաքակիրթ» պայքարն ու լինել վճռական․ Իշխանյան
Քաղաքական
19:44 16/06/2023
Հայաստան

Մոռանալ է պետք «քաղաքակիրթ» պայքարն ու լինել վճռական․ Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․

«ՀԵՐԹԱԿԱՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԸ

Այն որ Արմեն Աշոտյանը կալանավորվելու էր, կասկած չունեի, քանի որ գրպանային քննիչները հենց այնպես չէին ձերբակալի նրան,իսկ «գործը»  «քննում» էր , նույնպես գրպանային,վերամբարձ անվանմամբ՝  «հակակոռուպցիոն դատարանը»։

Հավանաբար, շուտով կստեղծվի Արմեն Աշոտյանին պաշտպանող հանձնաժողով, ինչպես Գրիգորի Խաչատուրովի դեպքում, մինչև հաջորդ քաղբանտարկյալն ու նոր պաշտպանական խումբը։ Իսկ բռնապետիկ-դավաճանը հանգիստ շարունակում է հայրենիքի վաճառքն ու դրան ընդդիմացողների հանդեպ ռեպրեսիաները։

Այսօրվա Հայաստանում,այսպես կոչված, իրավական, սահմանադրական ճանապարհով պայքարն անիմաստ, ինքնաարդարացնող զբաղմունք է։ «Ի՞նչ սահմանադրություն, ի՞նչ օրենք, ինչ ուզեմ կանեմ» մտքում հռհռում է դավաճանը։

Մի խոսքով, մոռանալ է պետք «քաղաքակիրթ» պայքարն ու լինել վճռական»։

Placeholder