Քաղաքական և հանրային գործչի նկատմամբ կալանավորման կիրառումը առավել բարձր ու ակնհայտ հիմնավորում պետք է պարունակի. Վարդևանյան
Իրավունք
13:20 16/06/2023
Հայաստան

Քաղաքական և հանրային գործչի նկատմամբ կալանավորման կիրառումը առավել բարձր ու ակնհայտ հիմնավորում պետք է պարունակի. Վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է. 

«Օրենքի առջև բոլորի հավասարությունը, հենց Սահմանադրի կողմից բացառություններ է նախատեսել: Քաղաքական և հանրային գործչի նկատմամբ քրեադատավարական ամենածայրահեղ միջոցի՝ կալանավորման կիրառումը առավել բարձր ու ակնհայտ հիմնավորում պետք է պարունակի, քան այլ անձանց դեպքերում: Նշվածը նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքից է բխում:

Ակնհայտ է, որ այս պահանջներն Արմեն Աշոտյանի դեպքում չեն պահպանվել, քրեադատավարական նման մեծ ծավալի խափանման միջոցների ընտրության պայմաններում, հենց կալանավորման որոշումը ընդգծում է, որ հարցը քրեադատավարական ու իրավական կարգավորումներից դուրս է գնահատվել:
Կարելի է հաստատված համարել, որ նոր քրեական դատավարության օրենսգիրքը ևս չի լուծել կալանավորման գերակայության խնդիրը»։ 

Placeholder