Արսեն Բաբայան. Չենք հանդուրժելու բռնությունը
Իրավունք
12:31 16/06/2023
Հայաստան

Արսեն Բաբայան. Չենք հանդուրժելու բռնությունը

Փաստաբան Արսեն Բաբայանը, որ մասնակցում է փաստաբանների երթին՝ դեպի ԵՄ գրասենյակ,  գրել է.

«Մենք, փաստաբաններս, չենք հանդուրժելու բռնությունը, առավել ևս այն դեպքերում, երբ ոստիկանական բռնության են ենթարկվում հենց փաստաբանները:

Իր առաքելության կատարման ընթացքում ցանկացած փաստաբանի նկատմամբ բռնության դրասևորումն ընդունելու եմ որպես անձամբ իմ նկատմամբ կատարված և դրա դեմ պայքարելու եմ բոլոր հնարավոր և արդյունավետ եղանակներով:

Եթե ուսադիրի տակ գտնվող անձն իրեն թույլ է տալիս փողոցային պահվածք, ապա պետական իշխանությունը պարտավոր է այդ ուսադիրավորին հենց փողոց շպրտել: Եթե պետական իշխանությունն իր ուղիղ պարտականությունը չի կատարում, ուրեմն ես իրավումք եմ ստանում հենց փողոցում ու փողոցի չգրված կանոններով պատժել փողոցային ոստիկանին:
Ես հույս ունեմ, որ բանը դրան չի հասնի:

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում մեր վստահորդներին, որոնք միացան մեր երթին ի աջակցություն իրենց իրավունքները պաշտպանողների իրավունքների պաշտպանության»։

Placeholder