Գործադիրը 41.2 մլն դրամ հատկացրեց 44-օրյա պատերազմում վնասված 27 քաղաքացիական տրանսպորտային միջոցի փոխհատուցման համար
Հասարակություն
15:01 16/06/2023
Հայաստան

Գործադիրը 41.2 մլն դրամ հատկացրեց 44-օրյա պատերազմում վնասված 27 քաղաքացիական տրանսպորտային միջոցի փոխհատուցման համար

Կառավարությունն այսօր չզեկուցվող նախագծերից մեկով ՀՀ պաշտպանության նախարարությանը  կառավարության 2023 թվականի պահուստային ֆոնդից հատկացրեց  41.2 մլն դրամ՝ 2020 թվականին հայտարարված ռազմական դրության և զորահավաքի շրջանակներում ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավված տրանսպորտային միջոցներին ռազմական գործողությունների ժամանակ հասցված վնասը փոխհատուցելու համար:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «2020 թվականին հայտարարված ռազմական դրության և զորահավաքի շրջանակներում ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավվել են տրանսպորտային միջոցներ, որոնց ռազմական գործողությունների ժամանակ հասցվել է վնաս, վերը նշված օրենսդրական և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերին համապատասխան՝ ՀՀ վարչապետի 09.11.2021թ. N 1279-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի ութերորդ նիստի արձանագրությամբ, ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացված դիմումների քննարկման և  պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից գնահատման արդյունքներով դրական եզրակացություն է կայացվել թվով 27 ֆիզիկական և իրավաբանական անձանց փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ՝ ընդհանուր 41,284.0 հազար դրամի չափով (27 տրանսպորտային միջոցներից 4-ը մնացել է հակառակորդի դաշտում և առկա չէ, 23-ը վնասված վիճակով վերադարձվել են սեփականատերերին և կարող են օգտագործվել նպատակային նշանակությանը համապատասխան): Միաժամանակ, անհրաժեշտություն է առաջացել համապատասխան գումարը

Որոշման նախագծի համաձայն հաստատվում են ռազմական դրության և զորահավաքի շրջանակներում ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավված տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց այդ տրանսպորտային միջոցների սեփականատերեր հանդիսացող թվով 25 ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվող փոխհատուցումների չափերը, նախատեսվում է  անհրաժեշտ գումարը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացումը»:

Placeholder