Էլ ինչպե՞ս է լինում Էթնիկ զտումը՝ արգելափակվում է ԼՂ հայերի սննդի, գազի, էլկտրաէներգիայի մատակարարումը. Փաշինյան
Քաղաքական
11:19 16/06/2023
ԼՂՀ

Էլ ինչպե՞ս է լինում Էթնիկ զտումը՝ արգելափակվում է ԼՂ հայերի սննդի, գազի, էլկտրաէներգիայի մատակարարումը. Փաշինյան

«Եթե նախորդ ամսվա ընթացքում քարոզչական նպատակներով Ադրբեջանը որոշ անցանելիություն էր ապահովում Լաչինի միջանցքով՝ Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների միջոցով, ապա, երեկվանից զրոյացվել է այդ անցանելիությունը նույնպես  և անգամ առաջին անհրաժեշտության սննդամթերքի մատակարարումն է դադարեցվել Լեռնային Ղարաբաղին»,-կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և պարզաբանեց, որ Լեռնային Ղարաբաղ արտաքին աշխարհից սնունդ չի մտնում:

Նա հայտնեց, որ նաև թույլ չի տրվում անհետաձգելի բժշկական օգնության կաիրք ունեցող քաղաքացիների անցումը Լաչինի միջանցով:

«Այս գործողությունները ևս մեկ անգամ հիմնավորում են մեր այն մտավախությունը, թե Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականություն է վարում: Չնայած տվյալ դեպքում խոսքը ոչ թե մտավախության մասին է, այլ արդեն գործողությունների մեկնարկի: Էլ ինչպե՞ս է լինում Էթնիկ զտումը՝ արգելափակվում է ԼՂ-ի հայերի սննդի, գազի, էլկտրաէներգիայի մատակարարումը, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիները թիրախավորվում են կրակահերթերով, արգելափակված է տեղաշարժի հնարավորությունը նույնիսկ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների համար»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքո՝վ այդ իրավիճակին Հայաստանի արձագանքը պետք է լինի նաև միջազգային տեղեկացվածության բարձրացմամբ՝ ոչ միայն կազմակերպությունների և օտարերկրյա կառավարությունների, այլև հանրությունների մակարդակով և այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը չպետք է նվազեն:

Նա հայտնեց, որ հայկական կողմը շարունակում է կարծել, որ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը միջազգային մեխանիզմի շրջանակներում չափազանց կարևոր է:

«Միևնույն ժամանակ, որքան էլ դժվար է, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղություն հաստատելու ուղղությամբ մեր աշխատանքները պետք է լինեն շարունակական: Այս հարցում մենք պետք է լինենք հետևողական»,-հայտարարեց Փաշինյանը:

 

Placeholder