Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կառավարությունն այսօր կմեծացնի ապօրինի շինարարության համար սահմանված տույժերի չափերը
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված 39 հարցից զեկուցվող է միայն 3-ը:
Չզեկուցվող նախագծերից մեկով գործադիրը առաջարկում է վարչական պատասխանատվության առավել խիստ միջոցներ սահմանել շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու, վերակառուցելու, տեղադրելու, առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ, առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելու, ինքնակամ կառույցի կասեցման դեպքում շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը շարունակելու, ինչպես նաև կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելու համար։
Նախագծով առաջարկվում է նաև փոփոխել կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելու համար տուգանքի չափերը: