Մելոյան. Այո՛, Արմեն Աշոտյանը ՔԱՂԲԱՆՏԱՐՅԱԼ է և պետք է անհապաղ ազատ արձակվի
Քաղաքական
16:05 16/06/2023
Հայաստան

Մելոյան. Այո՛, Արմեն Աշոտյանը ՔԱՂԲԱՆՏԱՐՅԱԼ է և պետք է անհապաղ ազատ արձակվի

Սահմանդրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը գրում է.

«Ազատությու՛ն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին.

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 2012 թ-ի հոկտեմբերի 3-ին ընդունել է 1900-րդ բանաձևը, որը սահմանում է «քաղաքական բանտարկյալ» հասկացությունը։

Բանաձևի համաձայն.

Անձնական ազատությունից զրկված անձը համարվում է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆՏԱՐԿՅԱԼ, եթե.

ա. կալանքը կիրառվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և դրա արձանագրություններով սահմանված հիմնական երաշխիքներից որևէ մեկի խախտմամբ. 
բ. եթե կալանքը կիրառվել է ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներով ՝ առանց որևէ առնչության.
գ. եթե, քաղաքական շարժառիթներից ելնելով, կալանքի տևողությունը կամ դրա պայմաններն ակնհայտորեն համաչափ չեն այն հանցագործությանը, որի կատարման համար անձը ճանաչվել է մեղավոր կամ մեղադրվում է.
դ. եթե քաղաքական դրդապատճառներով, նա պահվում է այլ անձանց համեմատ խտրական պայմաններում.
ե. եթե կալանքը ակնհայտ անարդար ընթացակարգերի արդյունք է, և դա առերևույթ փոխկապակցված է իշխանությունների քաղաքական շարժառիթներին.
Հետևաբար՝ այո՛, Արմեն Աշոտյանը ՔԱՂԲԱՆՏԱՐՅԱԼ է և պետք է անհապաղ ազատ արձակվի»։

Ի դեպ, ֆեյսբուքի բաղմաթիվ օգտատերեր իրենց էջերում հրապարակել են Արմեն Աշոտյանի լուսանկարն ու նշել. «Ազատություն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին»։

Placeholder