ՌԴ խաղաղապահ զորխումբը Լաչինի միջանցքում հրադադարի խախտման մեկ դեպք է արձանագրել
Քաղաքական
21:52 16/06/2023
ԼՂՀ

ՌԴ խաղաղապահ զորխումբը Լաչինի միջանցքում հրադադարի խախտման մեկ դեպք է արձանագրել

ՌԴ պաշտպանության նախարարությունը Արցախում Ռուսական խաղաղապահ զորախմբի առաքելության վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։

Լաչինի միջանցքի տարածքում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։

Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։

Ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներ-սակրավոր խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։ Օրվա ընթացքում մաքրվել է 0,4 հա տարածք։

Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչ օրս չպայթած ականներից և պարկուճներից մաքրվել է 2542,5 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1940 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 26794 պայթուցիկ առարկա։

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»։

Placeholder