Աբրահամյան. Մեկ է` չեն մարսելու
Քաղաքական
01:45 16/06/2023
Հայաստան

Աբրահամյան. Մեկ է` չեն մարսելու

ԱԺ «Պատիվ ունեմ»խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. 

«Արմեն Աշոտյանի գործով դատական նիստն ավարտվեց, որոշումը կհրապարակվի 12.00:

Բոլորիս համար այս կանխատեսելի գործընթացը իշխանությանը հատուկ այլանդակություններով է ընթանում` կանխատեսելի հետևանքներով:
Մեկ է` չեն մարսելու»։ 

Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, ավարտվել է ՀՀԿ փոխնախագահ  Արմեն Աշոտյանի  կալանքի միջնորդության քննությունը։ Որոշումը կհրապարակվի հունիսի 16-ին։ 

Արմեն Աշոտյանը ձերբակալվել  է հունիսի  15-ին, ՔԿ հաղորդմամբ՝ խափանման միջոցի պայմանները խախտելու համար։

 

Placeholder