Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱԺ «Պատիվ ունեմ»խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Արմեն Աշոտյանի գործով դատական նիստն ավարտվեց, որոշումը կհրապարակվի 12.00:
Բոլորիս համար այս կանխատեսելի գործընթացը իշխանությանը հատուկ այլանդակություններով է ընթանում` կանխատեսելի հետևանքներով:
Մեկ է` չեն մարսելու»։
Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, ավարտվել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի միջնորդության քննությունը։ Որոշումը կհրապարակվի հունիսի 16-ին։
Արմեն Աշոտյանը ձերբակալվել է հունիսի 15-ին, ՔԿ հաղորդմամբ՝ խափանման միջոցի պայմանները խախտելու համար։