Ադրբեջանի ՊՆ-ն  տեղեկատվական հիմք է ստեղծում սադրանքի համար` օրվա ընթացքում տարածելով երրորդ ապատեղեկատվությունը. ՀՀ ՊՆ
Քաղաքական
18:49 17/06/2023
Հայաստան

Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկատվական հիմք է ստեղծում սադրանքի համար` օրվա ընթացքում տարածելով երրորդ ապատեղեկատվությունը. ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հայտնում է.

«Ադրբեջանի ՊՆ  հաղորդագրությունն այն մասին, թե իբր  ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 16:00-ին կրակ են բացել սահմանագոտու արևելյան  հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

Ադրբեջանի ՊՆ-ն  տեղեկատվական հիմք է ստեղծում հերթական սադրանքի համար` օրվա ընթացքում տարածելով երրորդ ապատեղեկատվությունը»:

 

Placeholder