Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակել է Վերին Շորժայի ուղղությամբ. ՊՆ
Քաղաքական
19:30 17/06/2023
Հայաստան

Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակել է Վերին Շորժայի ուղղությամբ. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. 

«Հունիսի 17-ին՝ ժամը18:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմում տուժածներ չկան»։ 

Placeholder