«Որդիների կանչ» ՀԿ. Որոշում է կայացվել Գայանե Հակոբյանին հեռացնել ՀԿ-ի  շարքերից
Հասարակություն
23:51 17/06/2023
Հայաստան

«Որդիների կանչ» ՀԿ. Որոշում է կայացվել Գայանե Հակոբյանին հեռացնել ՀԿ-ի շարքերից

 «Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը հայտարարութուն է տարածել, որում ասվում է. 

««Որդիների կանչ» հասարակական կազմակերպության խորհրդի ընդլայնված նիստում այսօր որոշում է կայացվել Ազգուշ  Մարտիրոսյանին (Գայանե Հակոբյան) հեռացնել  ՀԿ-ի  շարքերից։ Պատճառը նրա հետ ունեցած գաղափարական ընդգծված տարաձայնություններն են։

Հայտնում ենք նաև, որ «Որդիների կանչ» ՀԿ -ն  շարունակում է իր պայքարը նախօրոք հայտարարված ուղով»։ 

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, դատարանի որոշմամբ մեղավոր է ճանաչվել ՔՕ 191-րդ հոդվածի (առևանգում) հատկանիշներով՝  Աշոտ Փաշինյանի «առևանգման» գործով, բայց պատիժը պայմանական չի կիրառվել ու ազատ է արձակվել  դատարանի դահլիճից։

Placeholder