Ադրբեջանին արված/արվող ցանկացած զիջում նոր` ավելի բարդ խնդիր է առաջ բերել. Աբրահամյան
Քաղաքական
23:55 17/06/2023
Հայաստան

Ադրբեջանին արված/արվող ցանկացած զիջում նոր` ավելի բարդ խնդիր է առաջ բերել. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. 

«Ադրբեջանն աննախադեպ տեղեկատվական-քարոզչական գրոհ է սկսել և օրվա ընթացքում հսկայական ծավալի ապատեղեկատվություն դաշտ նետել:
Այս տեղեկատվական գործողությունների մեկնարկը տրվեց դեռ 10-12 օր առաջ և աստիճանաբար ինտենսիվությունն աճեցվեց:

Սահմանագծի ադրբեջանական հատվածում նկատվող ակտիվության, կասկածելի ու վտանգավոր շարժերի ֆոնին, Ադրբեջանը ագրեսիվ քարոզչություն է բաց թողնում` Արցախի ու Հայաստանի զինուժին մեղադրելով հրադադարի շարունական խախտումների մասին, ինչը բացարձակ չի համապատասխանում իրականությանը:

Ադրբեջանին արված/արվող ցանկացած զիջում նոր` ավելի բարդ, խնդիր է առաջ բերել, ինչը Հայաստանին պատի առաջ է կանգնեցնում, իսկ Ադրբեջանի համար գործելու մեծ ու վտանգավոր դաշտ բացում:

Placeholder