Քաղաքական 16:07 21/06/2023 Հայաստան

Մետաքսե Հակոբյան. Այդ առումով էլ այսօր պարտված ենք

Հունիսի 15-ից Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումներն արգելվել են Ադրբեջանի կողմից: Ամբողջապես արգելափակված է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից արցախցի բուժառուների երկկողմանի տեղաշարժը և բժշկական պարագաների ու դեղորայքի մատակարարումը Արցախ։ Արցախի  առողջապահության նախարարությունն ահազանգում է՝ դեղորայքի ներկրման կասեցմամբ պայմանավորված՝ ստացիոնար հատվածում դեղորայքի բավարարվածությունը հասել է շուրջ 40 տոկոսի, իսկ ամբուլատոր հատվածում՝ շուրջ 20 տոկոսի: Արցախի բնակիչները նույնպես ահազանգում են՝ Արցախում մարդիկ սովի են մատնվելու։ Panorama.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանի հետ՝ Արցախում տիրող իրավիճակի, բնակչության շրջանում տրամադրությունների, նման իրավիճակում Արցախի իշխանությունների արձագանքի ու քայլերի մասին։

Panorama.am-Հունիսի15-ից հետո Արցախում ի՞նչ վիճակ է։  

Մետաքսե Հակոբյան-Վերջին երեք տարվա ընթացքում մենք բազմիցս առիթ ենք ունեցել ամեն անգամ զարմանալու, հիանալու այստեղ ապրող հայերի արժանապատիվ կեցվածքով, այս արհավիրքին դիմակայելու, գնալով ինչքան օղակը սեղմվում է, այնքան ավելի հաստատակամ լինելու, հայրենիքը չլքելու, այն պահելու ու պահպանելու կամքով։ Առաջինը սա փաստեմ։

Ինչ վերաբերում է իրավիճակին, ես, կարծում եմ, դժվար է Արցախից դուրս, նույնիսկ Հայաստանում բնակվող մեր հայրենակիցներին պատկերացնել, որ մենք  շուտով շուրջ 7 ամիս է իրականում ամբողջովին շրջափակված ենք։  Ժամանակ առ ժամանակ հումանիտար բեռներ ներկրելու հնարավորությունները, երկրի իշխանությունների  վերջին անլուրջ պահվածքը, երբ հունիսի 4-ից այդ անցակետն ակտիվ օգտագործեցին  բնակչության տեղափոխելով, տպավորություն ստեղծեց, որ այդքան էլ շրջափակված չէ Արցախը։ Դա հատուկ նպատակ ունի, որպեսզի դրսում ցույց տան, որ Արցախն այդքան էլ կամ ընդհանրապես շրջափակված չէ։ Բայց իրականում Արցախն արդեն մոտ 7 ամիս է տոտալ շրջափակման մեջ է՝ ամեն անգամ տարբեր ձևերով։

Հունիսի 7-ին ես հնարավորություն եմ ունեցել հարցադրում անել երկրի նախագահին՝ ինչո՞ւ են նորից ժողովրդին բերել կոնֆորտ վիճակ. խանութներում բավականին շատ էին ապրանքները, մարդկանց մոտ, հենց իշխանությունների կողմից ազդակներով,  կրկին անգամ թուլանում էր աղետի նկատմամբ զգացողությունները։ Ցավոք սրտի, նորից իրականացավ մեր մտավախությունները, այսինքն Ադրբեջանը գնաց հերթական ագրեսիվ քայլի՝ ընդհանրապես արգելելով նույնիսկ հումանիտար բեռների ներկրումն Արցախ, որը մինչ այդ քիչ քանակությամբ տեղի էր ունենում։ Ամենավատն այն է այս իրավիճակում, որ հարյուրավոր բուժառուներ, որոնց այստեղ հնարավոր չէ ցուցաբերել որևէ բժշկական աջակցություն, Կարմիր խաչի միջազգային առաքելությունը նունպես չի կարողանում կազմակերպել նրանց տեղափոխությունը։  Դեղերի հետ կապված խնդիրներ ունենք, պլանավորված վիրահատությունները չեն կատարվում։ Խնդիրները շատ են, երևի ամենավերջին տեղում է սննդի խնդիրը։ Արդեն իսկ խմելու ջրի խնդիր է առաջանում Արցախում։  Մասնավորապես, Մարտունու շրջանից ահազանգ կա, որ կան բնակավայրեր, օրական երկու ժամ են ջուր ունենում։

Խնդիրները շատ-շատ են։ Այս իրավիճակում երևի թե տրամաբանական պետք է լիներ խուճապային տրամադրությունները, բայց խուճապ չկա։ Իրոք չկա։ Ես չգիտեմ՝ ով ինչպես կներկայացնի կամ ինչ շահ կունենան Արցախում իրավիճակը խուճապային ներկայացնելով։  Կա բավականին մեծ լարվածություն, շատ մեծ անհանգստություն, ընդհանրապես չկա հավատ իշխանությունների նկատմամբ։ Մտավախություն կա, որ Հայաստանի իշխանություններն ի վերջո վերջակետը կդնեն՝ ստորագրելով ինչ-որ փաստաթուղթ։ Դա կա, բայց դրան զուգահեռ կա նաև այն կամքը, որ մենք ենք որոշում ինչպիսին պետք է լինի մեր ճակատագիրը, իսկ մենք որոշել ենք՝ Արցախը մեր հայրենիքն է, որևէ տեղ չենք պատրասվում հեռանալ։ Հստակ է այս որոշումը։ Դա է իրականում մարդկանց մի փոքր հանդարտեցնում, թույլ չի տալիս խուճապային տրամադրություն։

Panorama.am- Նման որոշում ունի Արցախի ժողովուրդը, իսկ արդյո՞ք Արցախի իշխանության քայլերը, գործողությունները բխում են այդ որոշումից։

Մետաքսե Հակոբյան-Ցավով պետք է փաստեմ, որ Արցախում ապրող ժողովրդին այս իշխանությունն ընդհանրապես արժանի չէ։ Այն կամքը, որ ունի ժողովուրդն ու այսքան անկամք իշխանություններ, ընդհանրապես որոշումներ  չկայացնող, նույնիսկ ձևական որոշումների մասին հայտարարող իշխանությունները մեկ ժամ հետո չեղարկում են իրենց իսկ կայացրած որոշումները։ Եթե մենք իրականում ունենայինք ժողովրդին համապատասխան և ամեն ինչից վեր գտնվող, ազգային ու Արցախի շահը վեր դասող իշխանություններ, ամեն գնով պատրաստ պահելու ու պաշտպանելու Արցախի շահը, հիմա ավելի շահավետ իրավիճակում կլինեինք։

Ամեն անգամ հայտնվում ենք ծայրահեղ իրավիճակում, նաև հումանիտար առումով, այս իշխանությունների անկամք լինելու հետևանքով։ Երբ հարց էր բարձրացվում, օրինակ, վեց ամիս շարունակ Արցախի խանութներ ներկրել ու լցրել են կետչուպ ու մայոնեզ, բայց դրա փոխարեն չպահեստավորել ալյուր, առաջին անհրաժեշտության ապրանքներ, մեզ մեղադրում էին, որ մենք չենք ուզում ժողովուրդը  լավ ապրի։ Բայց արդեն փաստ է, որ Արցախն այսօր,  հումանիտար բեռներ չմտնելուց ընդամենը մի քանի օր անց, ալյուրի, առաջին անհրաժեշտության ապրանքների խնդիր ունի։

Այն, որ Արցախի նախագահը ժողովորդին փորձում էր համոզել, որ անցակետն ակտիվ  օգտագործվելու է, որպեսզի պաշար կուտակվի Արցախում, ստացվում է՝  դա ևս սուտ է, նման բան չկա։ Փաստ՝ պետական նախարարի մի քանի օր առաջվա աղիողորմ հայտարարությունները, որ մենք ծայրահեղ վիճակում ենք։

Սա է մեր իրականությանը, և մենք այս իրականության մեջ մեր կաշվի վրա ենք զգում մենակ մնալու փաստը։

Կարծում էի՝ երեկ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի  նիստին Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններից հետո գոնե  Հայաստանում մեկ միլիմետր տարածք ազատ չպետք է մնար՝ մարդկանցով լցված լիներ, որոնք պետք է պահանջեին Փաշինյանի անմիջական հեռացումը, որը հնարավորություն կտար ոչ միայն Արցախին, նաև Հայաստանին դուրս գալ այս ողբեգական վիճակից։ Ցավոք, դա ևս չկատարվեց։ Ես չգիտեմ, թե ինչքան կարող ենք մենք առանձին, Հայաստանն առանձին պայքարելով ինչ որ բանի հասնել։

Panorama.am-Ինչպե՞ս կմեկնաբանեք Փաշինյանի երեկվա արած հայտարարությունները։

Մետաքսե Հակոբյան-Իր ամբողջ ելույթը հերթական մանիպուլյացիան էր, քաղաքական հերթական մանրևումներ էին։ Ամենաքիչ գիտելիքներ ունեցողների համար էլ պարզ է, որ միջազգային հարթակում ինչպես դու քեզ ներկայացնես, բանակցային սեղանին ինչ դնես, միջազգային հանրությունը դա է դիտարկելու։ Միջազգային հանրությունը դիտարկում է այն, ինչ դնում են այդ հարթակում այս իշխանությունները։ Իսկ այդ հարթակում այս իշխանությունները դնում են Արցախն ու Հայաստանը կործանող գործընթացներ, հակառակը՝ ադրբեջանամետ ու թուրքամետ գործընթացներ։ Այս բոլոր ճնշումները, որոնք կան Արցախի նկատմամբ, միանշանակ Հայաստանի և Ադրբեջանի ու Թուրքիայի իշխանությունների ծրագրի մի մասն է՝ ցույց տալ, որ հայկական մի հատվածի վրա ճնշելով, իրենք ստիպված պետք է գնան զիջումների ու պահանջների կատարման։ Իսկ պահանջներն են, ինչպես գիտենք, հայկական գյուղերի հանձնում Ադրբեջանին, «Զանգեզուրի միջանցք»։ Այսինքն, համատեղ ծրագիր է, որն արդեն շատ արագ տեմպով կյանքի է կոչվում։ Միակ փրկությունը հայկական աշխարհի վերամիավորումն է, ոչ թե դիտարկումը՝ Հայաստանի խնդիրները հայերը լուծեն Հայաստանում, Արցախինը՝ Արցախում։ Այդպես, միանշանակ, մենք միասին ենք կործանվելու, իսկ համախմբմամբ՝ միասին ենք փրկվելու։ Առանձին չի ստացվի փրկվել։

Panorama.am- Արցախն ինչքա՞ն կարող է նման ամբողջական շրջափակման պայմաններում դիմագրավել։ 

Մետաքսե Հակոբյան-Հստակ ինֆորմացիա չունեմ, թե քանի օրվա պաշարներ ունենք,  բայց կարող եմ ենթադրել, որ մեր պաշարները սպառման եզրին են։ Չգիտեմ՝ ինչ կարող է լինել, ամեն դեպքում հույսներս եղանակային պայմաններ են, չնայած մեր գյուղատնտեսության վիճակը շատ վատ է, վերջին օրերին անընդհատ կարկուտներ են տեղացել։ Չունենք հացահատիկի բերք, բանջարաբոստանային կուլտուրաներ, միրգ, հազվադեպ մարդիկ են, որ կարողացել են ջերմոցային տնտեսություններից մի փոքր բերք պահել։

Ինչքան էլ ծեծված լինեն այս խոսքերը, որ այս ամենն այս իշխանությունների ռազմավարություն չունենալու հետևանք է, այս իշխանությունների՝ ամեն ինչը բիզնեսի վերածելու հետևանք է։ Գոնե վերջին երկու տարվա մեջ մեր խմբակցությունը հարցադրումներ էր անում ջերմոցաշինության վերաբերյալ, քանի որ  քիչ թե շատ պատկերացում եղել է, որ մի օր նման փաստի առաջ ենք կանգնելու։ Իրենց պատմելով՝ միլիոններ են ծախսվել, բայց փաստն ենք արձանագրում, որ այդ առումով էլ այսօր պարտված ենք։

Կան մարդիկ, որոնք ամբարած պաշարներ ունեն։ Գյուղական համայքներում մի քիչ ավելի հեշտ է, ավելի դժվար է քաղաքաբնակների, մասնավորապես Ստեփանակերտի բնակիչների վիճակը։

Panorama.am-Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}