Մշակույթ 10:00 24/06/2023 Հայաստան

Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին երևի թե արժանացավ Կարսի Առաքելոց եկեղեցու ճակատագրին. Ճարտարապետ Հրաչյա Գասպարյան

Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին վերածում է մզկիթի։ Բերձորը, այդ թվում Սուրբ Համբարձման եկեղեցին, թշնամուն է հանձնվել 2022 թվականի օգոստոսի 25-ը։ Մինչ այդ եկեղեցին գտնվում էր բարվոք վիճակում։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների,  ապանոտաժվելու են հայկական եկեղեցու գմբեթի վեղարն ու զանգակատունը, կցակառուցվելու են երկու մինարեթ։

Եկեղեցին կառուցվել է 1998-ին, գմբեթի խաչը օծվել է 1998 թվականի մայիսի 31-ին։ Panorama.am-ը զրուցել է եկեղեցու ճարտարապետ Հրաչյա Գասպարյանի հետ։ 

Panorama.am-Պարոն Գասպարյան, երբ լսեցիք լուրը, որ Ձեր կառուցած եկեղեցին վերածվելու է մզկիթի, երբ տեսաք լուսանկարներ, ինչպիսի՞ զգացողություն ունեցաք։

Հրաչյա Գասպարյան- Այդ զգացողությունն արտահայտելու համար բառեր չեմ գտնում։ Այն ժամանակներում՝ 1995-1998 թվականներ, երբ կառուցում էինք եկեղեցին, դեռ չկային ճանապարներ, Երևանից այնտեղ հասնելը շատ անգամ տևում էր մինչև 7-8 ժամ։ Պատկերացրեք՝ 5 տարի, անձնակազմի, Քաշաթաղի շրջանային վարչակազմի առաջին ղեկավար Ալեքսան Հակոբյանի հետ, ինչ ապրումներով, մտքերով, երազանքներով կառուցեցինք այդ եկեղեցին ու այսօր ոնց որ քո երեխաներից մեկին պահ ես տվել օտարին։ Թե ինչ կլինի նրա հետ, Աստված գիտի։ Երևի թե արժանացավ նույն ճակատագրին, ինչի Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցին՝ վերածեցին մզկիթի։

Հուսանք՝ կգա ժամանակներ, նորից  մեր ձեռքին կհայտնվի այդ հրաշքը և արդեն ինչ ցավեր, ինչ տառապանք էլ տեսած լինի, կամոքենք։

Շուտով հնարավոր է նույն ճակատագրին արժանանա իմ առաջին վերականգնած եկեղեցին. 1975 թվականին վերականգնել եմ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Հենց անմիջապես եկեղեցու կողքով էր անցնում սահմանը։ Մենք վերականգնեցինք այն։ 45 տարի առաջ։  Իմ առաջին վերականգնած եկեղեցին։  Հիմա լուրեր են պտտվում անկլավների հետ կապված, այդ դեպքում նորից պետք է հատուկ անցաթղթերով գնանք, մոտենանք Ոսկեպարի եկեղեցուն։ Պարադոքս է։

Panorama.am-Պարոն Գասպարյանը, երբ եկեղեցին կառուցում էիք, դնում քարը քարի վրա, խաչը դրվեց գմբեթին, օծվեց, Ձեր մտքով անցնո՞ւմ էր, որ կարող է մի օր մերը չլինել։

Հրաչյա Գասպարյան-Այն ժամանակ պաթոսն այնքան ուժեղ էր... Մեր ապրումները, մեր ազատագրած հողերը։ Համարում էինք, որ մեր հետ բերած տարածքներում առաջին կառուցած եկեղեցին էր։ Այդպիսի խոհեր, մտքեր բնավ մտքիս չէր գալիս։

Հետաքրքիր մի բան ասեմ. այն ժամանակ, երբ Ալեքսանի հետ գնում էինք, մթնշաղին մոտեցանք Լաչինին։ Հաջորդ օրը պետք է տեղն ընտրեինք, թե որտեղ է կառուցվելու եկեղեցին։  Երբ մտնում էինք Լաչին, տեսա հարթավայրը, որը տանում է  Արաքսի հովիտ։ Այսինքն, այդ բարձունքը հսկում էր Աղավնո և Հակարի գետերի միացումը, որը պետք է տանի ու թափվի Արաքս, այդտեղից շատ լավ երևում էին նաև Տեղ գյուղի բլուրները։  Ընտրեցիքն հենց այդ տեղը, որպեսզի նաև մեր կողմից տեսնենք, միշտ հսկողության տակ պահենք։

Panorama.am- Հավատո՞ւմ եք, որ մի օր կվերադառնա մեզ Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին ու որպես վերականգնող ճարտարապետ՝ հնարավո՞ր է նույնությամբ վերականգնել եկեղեցին։

Հրաչյա Գասպարյան-Նախ՝ իմ տարիքը, երկրորդ՝ այս ամենը, ինչ հիմա տեղի է ունենում, չեմ կարծում, որ մեկ մարդկային կյանքի ընթացքում այս բոլորը նորից կվերադարձվի։ Աստված տա գա մի սերունդ, լինի ձեր ասածը ու հայը հաստատ շատ հեշտությամբ, եթե խաթարված բաներ լինեն, նույնությամբ կվերականգնի։

Բայց միևնույնն է, ուզում ես վրան մահիկ դիր, ... միայն մի քանդիր, հասկացողը, նույնիսկ այլ ազգից, միայն տեսնի, կհասկանա, կզգա, որ հայկական է։

Եկեղեցին նախագծելուց մեր ավանդական ճարտարապետության սկզբունքները պահել ու պահպանել եմ։ Այն մեր հայկական դասական ճարտարապետության մասն է։

Մենք՝ այստեղ ապրողներս, պետք է դողանք մեր նախնիների թողած ժառանգության վրա։ Եթե ազգն ուզում է գոյատևել, հարատևել, դրա համար մի բան կա՝ պետք է հրաշալի իմանա  իր նախնիների թողած ժառանգությունը, արժևորի ու պահպանի։ Այլ ճանապարհ չկա։ Եթե մենք մեր ստացած ժառանգության նկատմամբ անտարբեր լինենք, այդ դեպքում ավելի լավ է թողնել բնության քմահաճույքին.  բնությունն ավելի լավ կպահի, քան մարդը, գոնե չի խաթարի էլի։ 

Panorama.am-Շնորհակալություն։

Հրաչյա Գասպարյան-Տխուր տրամադրությամբ է, հուսանք լավ ժամանակներ կգան։ 


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}