Քաղաքական 15:46 01/07/2023 Արցախ

Փաստեր՝ Արցախում ՀՀ զինծառայողների գտնվելու մասին ադրբեջանական պնդումների կեղծ լինելու վերաբերյալ

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հրապարակել է փաստեր, որոնք վկայում են Արցախում ՀՀ զինծառայողների գտնվելու մասին ադրբեջանական պնդումները կեղծ են։

«2023 թ․ հունիսի 27-ի լույս 28-ի գիշերը Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացված հերթական ագրեսիայի հետևանքով զոհված չորս զինծառայողներից երկուսի՝ Սամվել Թորոսյանի և Երվանդ Թադևոսյանի մարմինները ՀՀ տեղափոխելու և Եռաբլուրում հուղարկավորելու՝ նրանց ծնողների խնդրանքն ու ԿԽՄԿ֊ի կողմից տեղափոխման հանգամանքն ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից օգտագործվում են՝ պնդելու, որ Արցախում գտնվում են ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչներ։

Ադրբեջանն այս պնդմամբ անթաքույց տեղեկատվական հող է նախապատրաստում Արցախի դեմ նոր հարձակումներ նախաձեռնելու համար, ինչի մասին արդեն իսկ խոսվում է ադրբեջանական լրատվական դաշտում։

Ադրբեջանի այս պնդումը կեղծ է և որևէ աղերս չունի իրականության հետ, որն ապացուցելու համար, զոհված զինծառայողների հարազատների թույլտվությամբ, հրապարակում ենք Արցախի մարդու իրավունքների պաշտպանի կողմից հավաքագրված փաստերը։

Սամվել Տիգրանի Թորոսյանը ծնվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում 2003 թվականի դեկտեմբերի 16-ին (Նկար 1` Սամվել Թորոսյանի ծննդյան վկայականը)։ Հաճախել է Ստեփանակերտի համար 7 հիմնական դպրոցը։ Այնուհետև կրթությունը շարունակել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի միջին մասնագիտական կրթական ծրագրում (քոլեջ)՝ քաղաքաշինական կադաստր որակավորմամբ (Նկար 2` Սամվել Թորոսյանի դիպլոմը)։ Նա բարձրագույն կրթություն էր ստանում Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի տնտեսագիտության և իրավագիտության ֆակուլտետում՝ տեղեկատվական համակարգեր մասնագիտությամբ (Նկար 3` Սամվել Թորոսյանի՝ ուսանողի անձնական քարտը)։ Սամվել Թորոսյանն Արցախի Հանրապետության քաղաքացի էր, հաշվառված էր Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում (Նկար 4` Սամվել Թորոսյանի անձնագիրը)։ Զորակոչվել է Ստեփանակերտի զինվորական կոմիսարիատից։ Ընտանիքը և հարազատները մշտապես բնակվում են Ստեփանակերտում։

Երվանդ Հովհաննեսի Թադևոսյանը ծնվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում 2003 թվականի մայիսի 27֊ին (Նկար 5` Երվանդ Թադևոսյանի ծննդյան վկայականը)։ Հաճախել է Բերձորի Վ․Զատիկյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը։ Հիմնական կրթությունն ավարտել է 2018 թվականին (Նկար 6` Երվանդ Թադևոսյանի հիմնական կրթության վկայականը)։ Երվանդ Թադևոսյանն Արցախի Հանրապետության քաղաքացի էր, հաշվառված էր Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքում (Նկար 7` Երվանդ Թադևոսյանի անձնագիրը)։ Զորակոչվել է Քաշաթաղի զինվորական կոմիսարիատից։ 2020 թ֊ի պատերազմից հետո Երվանդ Թադևոսյանի ընտանիքը՝ որպես բռնի տեղահանված ընտանիք, ապաստան է գտել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում՝ շարունակելով պահպանել Արցախի Հանրապետության քաղաքացիությունը։

Կանխելու համար ներկայացվող փաստաթղթերի շուրջ հնարավոր շահարկումները՝ հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության բոլոր քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերը տրվում են Հայաստանի Հանրապետության կողմից՝ հաշվառման հասցեի տարբերությամբ: Դա վաղուց հայտնի մոտեցում է, որը կիրառվում է Արցախի չճանաչվածության պատճառով, որպեսզի Արցախի բնակիչները կարողանան ճամփորդել և իրացնել իրենց իրավունքները նաև այլ երկրներում: Այդ մոտեցումը կիրառվում է աշխարհի գրեթե բոլոր չճանաչված պետությունների քաղաքացիների համար՝ հաշվի առնելով միջազգային իրավունքի ու հարաբերությունների բացթողումները մարդու իրավունքների պաշտպանության հարցում:

Սամվել Թորոսյանին ու Երվանդ Թադևոսյանին Հայաստանի Հանրապետության «Եռաբլուր» զինվորական հուշահամալիր-պանթեոնում հուղարկավորելու որոշումը կայացրել են նրանց ծնողները՝ իրենց իրավունքների շրջանակներում: Հարկ է հիշեցնել, որ սա նոր մոտեցում չէ, և նախընթաց տարիներին Արցախի Հանրապետության բազմաթիվ զոհված քաղաքացիներ նույնպես հուղարկավորվել են Եռաբլուրում՝ հաշվի առնելով այդ պանթեոնի համազգային նշանակությունը:
Ինչ վերաբերում է Արցախի Պաշտպանության բանակի շարքերում իբր ՀՀ քաղաքացիների (բնակիչների) զինծառայության վերաբերյալ ադրբեջանական կեղծ պնդումներին, ապա Մարդու իրավունքների պաշտպանի շարունակական փաստահավաք ջանքերը վկայում են, որ 2021թ. ի վեր Արցախում զինծառայություն են իրականացնում միայն Արցախի Հանրապետության քաղաքացիներն ու բնակիչները: Ուստի, միջազգային հանրության պատասխանատու դերակատարների ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ ադրբեջանական կողմը, խրախուսված շրջափակման ու ռազմական ագրեսիաների անպատժելիությամբ, նոր պատրվակներ է փնտրում Արցախի ժողովրդի հանդեպ հերթական հանցավոր գործողությունների իրականացման համար»,-նշել է ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը։










 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:10
Հունիսի 18-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքները աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունիսի 18-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 386.27 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Իշխանությունները ազդարարեցին հերթական ձախողման մասին
Տրանսպորտի թանկացման նախագծի ներդրման ժամկետները երկարաձգվում են
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». Շարժումը մտնում է ամառային «ռեբրենդինգի» փուլ
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ, բնականաբար, ԱԺ արտահերթ նիստը տապալվեց` ՔՊ-ի բացակայության պատճառով: Բաղրամյան փողոցում...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Փաստ». Իրենք էլ վստահ չե՞ն, որ խորհրդարանական «մեծամասնության» մի մասը հրաժարականի կոչին «կողմ» չէր քվեարկի
«Փաստ» թերթը գրում է. «Այն, որ Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցությունը տապալելու է ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ընդդիմության...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Փաշինյանը Սյունիքում ասել է, այս պահից պատրաստվեն հերթական ընտրություններին
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիք՝ Փաշինյանի այցից առաջ անվտանգության ծառայությունները մեծ ռեյդ են արել` մարզը մաղել:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». Առաջիկայում նոր կալանավորումներ կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, թե իրավապահները ինչ հարցեր են տալիս...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Փաստ». Հայաստանում կարող է հաջողել միայն այն իշխանությունը, որը սերտորեն կապված կլինի Հայ առաքելական եկեղեցու հետ
«Փաստ» թերթը գրում է. «Հայ առաքելական եկեղեցին իր պատմության ողջ ընթացքում ահռելի դեր է ունեցել հայ ժողովրդի կյանքում՝...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Անի Սամսոնյանը դեռ վաղուց է ԼՀԿ-ն լքելու մտադրություն ունեցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը հայտարարեց, որ դուրս է գալիս «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Հրապարակ». Բենզինի շուկայում նոր խաղացող կհայտնվի
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանում և Երևանից դուրս հայտնվել են ցուցանակներ՝ «Գալֆ» բենզալցակայանի լոգոտիպով,...
Աղբյուր` Panorama.am
08:17
Իրավապաշտպան ՀԿ-ներ. Բա­ցա­ռել «­կար­միր բե­րետներ»-ի ներ­կա­յու­թյու­նը հա­վաք­նե­րին
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը և Հայաստանի հելսինկյան կոմիտեն հրապարակել են համատեղ հատուկ զեկույց՝ հունիսի 12-ին Երևանում՝ Ազգային...
Աղբյուր` Panorama.am
07:39
Հունիսի 18-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:29
ՀՀ պաշտպանության նախարարության և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է պայմանագիր
ՀՀ Պն-ից հայտնում են. «ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 17-ին ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
23:15
Դիլիջանի թունել տանող ավտոճանապարհին «Porsche» մակնիշի ավտոմեքենա է այրվել
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Հունիսի 17-ին, ժամը 19:37-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային...
Աղբյուր` Panorama.am
23:14
Լոռիում հավկիթի մեծությամբ կարկուտ է տեղացել
Հավկիթի մեծությամբ կարկուտ է տեղացել Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղում: Այս մասին հայտնում է  «Հիդրոօդերևութաբանության և...
Աղբյուր` Panorama.am
22:58
Թուրքիան լռելյայն դիտարկվում է Իրանի տարածաշրջանային ախոյան. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Տելեգրամի իր ալիքում գրում է . «Իրանի նախագահական ընտրություններին ընդառաջ հենց այս պահին ընթանում է...
Աղբյուր` Panorama.am
22:20
Հայ ոստիկանը նման կերպ չպետք է վարվեր հայ քաղաքացու հետ, որը պայքարում է արդարության համար. Աշոտ Հարությունյան
«Հայ ոստիկանը նման կերպ չպետք է վարվեր հայ քաղաքացու հետ, որը պայքարում է արդարության, երկիր ունենալու համար, անկախ արժանապատիվ ապրելու...
Աղբյուր` Panorama.am
22:00
Պայքարը շարունակվում է ավելի ընդգրկուն, ավելի համակարգված և ավելի թիրախային. Բագրատ Սրբազան
«Ժամը հասել է, մարդիկ ոտքի են կանգնում և պայքարը շարունակվում է ավելի ընդգրկուն, ավելի համակարգված և ավելի թիրախային»,- Սրբազան...
Աղբյուր` Panorama.am
21:55
Առաջիկա օրերին ծրագրում ենք այցելել մարզեր․ Բագրատ Սրբազան
Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքին Բագրատ Սրբազանը տեղեկացրեց, որ առաջիկա օրերին ծրագրում են այցելել շրջաններ, նաև այն տարածքները, որտեղ...
Աղբյուր` Panorama.am
21:29
Վստահեցնում եմ՝ էս շարժումը ոչ մեկի հետ կապ չունի․ Բագրատ Սրբազան
«Հունիսի 12-ը նույն «Մարտի 1» է մեր կյանքում, ուղղակի այն մարդն էր բացակայում բեմից, որն ասում էր՝ երկաթներ վերցրեք,...
Աղբյուր` Panorama.am
21:20
Սա Հայաստանի կառավարության որոշելիքն է. ԱՄՆ պետքարտուղարությունը՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին
ԱՄՆ պետքարտուղարությունը ներկայացրել է ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու վերաբերյալ Վաշինգտոնի դիրքորոշումը, թե նման որոշում կայացնելը...
Աղբյուր` Panorama.am
20:50
Աբրահամ Գասպարյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աբրահամ Գասպարյանը դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին Ֆեյսբուքյան էջում հայտնում է նրա կինը՝ Արփի Հարությունյանը։ «Աբրահամին դուրս...
Աղբյուր` Panorama.am
20:43
Միայն ընդիմության մասնակցությամբ նիստը չի կարող կայանալ․ Թովմասյան
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրել է․ «Ես այսօր ֆիզիկապես չկարողացա մասնակցել ԱԺ նիստին, թեև իմ այդ գրանցումից բան չէր...
Աղբյուր` Panorama.am
20:29
Սրանք ժամանակի վրա են խաղում․ Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ականների մասին
Իշխանական պատագամավորները հերթական անգամ փախան։ Այս մասին Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքին ասաց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ՝...
Աղբյուր` Panorama.am
20:17
Որևիցե մեկն իրավունք չունի թիրախավորել արցախցիներին․ Գառնիկ Դանիելյան
Մենք այս պայքարի այլընտրանքը չունենք։  Այս մասին Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքին ասաց  «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
19:58
Մտահոգիչ է, որ այս պահի դրությամբ չկա ձերբակալված որևէ ոստիկան․ Հարությունյան
Այս օրերին 27 ձերբակալված անձիք ազատ արձակվեցին։ Այս մասին Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքին ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։...
Աղբյուր` Panorama.am
19:47
Հունիսի 12-ն անջնջելի խարան է այս ստախոս իշխանությունների ճակատին․ Բագրատ Սրբազան
«Մեր հավատամքն է՝ ճշմարտության պայքարը։ Այս շարժումն ավելին է, քան սոսկ աթոռի փոփոխությունը։ Դա բաղադրիչ մասն է, կարևոր մասը, բայց...
Աղբյուր` Panorama.am
19:32
Էս մարդիկ 5000 երեխու գլուխ են կերել, ինչի մասին է խոսքը․ Լևոն Քոչարյան
«Դուք բոլորդ էլ ինձ լավ գիտեք, նաև գիտեք, որ ոչ մի ախրանիկ էլ չունեմ։ Ուղղակի շարժմանը չվնասելու համար, չեմ մասնակցել...
Աղբյուր` Panorama.am
19:15
Դատական գործընթացներ ենք սկսելու․ Բագրատ Սրբազան․ ՈՒՂԻՂ
«Մինչև երեկ գիշեր դեռ դատական բժիշկ չէր այցելել։ Սա ինչի՞ մասին է խոսում։ Նրանք փորձում են ամեն կերպ խուսափել։ Նրանք պետք է թարմ վիճակում...
Աղբյուր` Panorama.am
19:01
Մենք ձևական բաներով չենք զբաղվում․ Սիմոնյանը՝ ՔՊ-ական պատգամավորների չներկայանալու մասին
«Նրանք բերել են հայտարարության նախագիծ, ուղերձ։ Ինչո՞ւ պետք է մենք ուղերձ ընդունեինք։ Մեր ժողովուրդը գործող վարչապետին մեծագույն...
Աղբյուր` Panorama.am
18:49
Արտահերթ նիստը չկայացավ՝ քվորում չապահովելու պատճառով
ԱԺ-ում մեկնարկել է արտահերթ նիստը։ Օրակարգում մեկ հարց է ՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Այսօր Եռաբլուրում ամոթով ենք կանգնած. Բագրատ Սրբազան
14:36 17/06/2024

Այսօր Եռաբլուրում ամոթով ենք կանգնած. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}