Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանում կարմրուկի 13 դեպք է գրանցվել.Անահիտ Ավանեսյան
«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում կարմրուկի 13 դեպք է գրանցվել, տարբեր ժամանակներում բռնկումները շարունակվում են, ճիշտ է՝ փոքր ծավալներով»,-կառավարության շենքի դիմաց լրագրողներին հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նախարարը հայտնեց, որ պատվաստման աշխատանքները բավականին մեծ թափով ընթանում են:
«Մենք հիմա բուժաշխատողների շրջանում ենք իրականացնում լայնածավալ պատվաստումներ, որովհետև առաջին թիրախը նրանք են, և, ցավոք սրտի, նաև փոխանցողը, երբ որ գալիս է ինչ-որ պացիենտ կարմրուկով:Կարծում ենք, որ այս պատվաստումների արդյունքում պետք է 1-2 ամսվա ընթացքում դեպքեր չլինեն»,-ասաց Ավանեսյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ Հայաստանում շարունակում են գրանցվել բերովի դեպքերը:
«Տարածաշրջանում իրավիճակը բավականին լարված է, կան երկրներ, որտեղ բռնկումները շատ ավելի մեծ ծավալների են հասնում, ինչը ցույց է տալիս, որ մենք չենք կարող խուսափել նաև Հայաստանում անընդհատ բերովի դեպքերից»,-ասաց Ավանեսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվն ավելացել է 9-ով
- ԱՆ. Աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված է
- Կարմրուկով հիվանդացել է 133 երեխա
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով նիստը