Չինաստանն արգելել է սննդամթերքի ներմուծումը Ճապոնիայից՝ «Ֆուկուսիմա-1»-ից ջրի բացթողման պատճառով
Չինաստանի իշխանություններն արգելել են ապրանքների ներմուծումը Ճապոնիայի 10 պրեֆեկտուրաներից՝ կապված Տոկիոյի՝ «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից (ԱԷԿ) ջուրը օվկիանոս լցնելու որոշման պատճառով։ Համապատասխան հայտարարությունը հուլիսի 7-ին հրապարակել է Չինաստանի մաքսային գլխավոր վարչությունը (GTU), գրում է «Իզվեստիա,․ռու»-ն։
«Ճառագայթով աղտոտված ճապոնական սննդամթերքի ներմուծումը Չինաստան կանխելու և չինացի սպառողների համար ներկրվող սննդամթերքի անվտանգությունն ապահովելու համար չինական մաքսայինները արգելում են սննդամթերքի ներմուծումը Ճապոնիայի 10 պրեֆեկտուրաներից, այդ թվում՝ Ֆուկուսիմայից»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Չինաստանը նաև կուժեղացնի Ճապոնիայի այլ տարածաշրջաններից սննդամթերքի համար ուղեկցող փաստաթղթերի վերահսկումն ու ստուգումը: Բացի այդ, չինական մաքսատունը մանրակրկիտ կուսումնասիրի ռադիոակտիվ նյութերի հնարավոր պարունակությունը։
2011 թվականին «Ֆուկուսիմա-1»-ում ռադիացիոն վթար է տեղի ունեցել, որը սկսվել է Ճապոնիայի պատմության մեջ ամենաուժեղ երկրաշարժի և դրան հաջորդած ցունամիի պատճառով։ Հիմնականում ցնդող ռադիոակտիվ տարրեր են հայտնվել շրջակա միջավայր, որոնց արտանետումը կազմել է Չեռնոբիլի վթարի արտանետումների 20%-ը։
«Ֆուկուսիմա-1» ատոմակայանի բաքերում այժմ կուտակվել է ավելի քան 1,25 միլիոն տոննա ջուր, որն օգտագործվել է 2011 թվականի մարտին ցունամիի հետևանքով այնտեղ վնասված ռեակտորները սառեցնելու համար։ 2021 թվականի ապրիլին Տոկիոն որոշում է կայացրել այս ջրի զգալի քանակություններ լցնել օվկիանոս:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը