Մասկը հաստատել է Twitter-ի հայցն ընդդեմ Meta-ի
Twitter-ի սեփականատեր Էլոն Մասկը հաստատել է, որ ընկերությունը հայց կներկայացնի Meta կորպորացիայի դեմ, որը հուլիսի 5-ին գործարկել է Threads առցանց հարթակը: Այն դիտարկվում է որպես Twitter-ի մրցակից:
«Մրցակցությունը լավ է, խաբեությունը՝ ոչ»,- գրել է Մասկը Twitter-ում՝ ի պատասխան այն հաղորդագրության, որ ընկերությունը մտադիր է դատի տալ Meta-ին «Twitter-ի առևտրային գաղտնիքների և մտավոր սեփականության համակարգված, կանխամտածված և ապօրինի յուրացման համար»:
Ավելի վաղ Semafor պորտալը հայտնել էր, որ Twitter-ը մտադիր է դատի տալ Meta-ին: Ըստ աղբյուրի՝ հուլիսի 5-ին նոր առցանց հարթակի գործարկումից անմիջապես հետո «Quinn Emanuel» ընկերության իրավաբան Ալեքս Սփիրոն, որը ներկայացնում է Twitter-ի շահերը, նամակ է հղել Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգին, որում կորպորացիային մեղադրել է այն բանում, որ այն օգտագործում է Twitter-ի մտավոր սեփականությունն իր նոր արտադրանքում:
Հուլիսի 6-ին Ցուկերբերգը հայտնել է, որ նոր հարթակի բաժանորդների թիվը հավելվածի գործարկումից մեկ օրում հասել է 30 միլիոնի
Հարակից հրապարակումներ`
- Մի քանի ժամում Twitter-ի մրցակից Threads-ում գրանցվել է ավելի քան 5 մլն մարդ․ Ցուկերբերգ
- Կոլիզեյի ներկայացուցիչն ասել է, որ Ցուկերբերգի և Մասկի մենամարտն ամֆիթատրոնում անհնար է
- Մասկը հայտնել է, որ Ցուկերբերգի հետ իր մենամարտը կարող է տեղի ունենալ Կոլիզեյում
- Ինչպես է Իլոն Մասկը պատրաստվում Ցուկենբերգի հետ մենամարտին
- «Ուղարկիր ինձ վայրը»: Ցուկերբերգն ու Մասկը պայմանավորվել են մենամարտել