Առողջություն 16:45 07/07/2023 Հայաստան

Ի՞նչ է սեզոնային ալերգիան. Պատճառների և բուժման եղանակների մասին պատմում է ալերգոլոգը

Ամռան հենց այս շրջանում շատ մարդիկ սկսում են բողոքել տարաբնույթ ալերգիկ դրսևորումներից ու անհարմարություններից՝ հազ, փռշտոց, քոր, որոնք ազդում են կյանքի բնականոն ընթացքի վրա։

Panorama.am-ը զրուցել է ալերգոլոգ Զարուհի Կալիկյանի հետ՝ տեղեկանալու սեզոնային ալերգիաների սրսևորումների, ազդող գործոնների և բուժման եղանակների մասին։

Panorama.am-Ի՞նչ է սեզոնային ալերգիան:
Ալերգոլոգ -Սեզոնային ալերգիան այս հիվանդության հաճախ հանդիպող տեսակ է, ծաղկունքի շրջանում շատ հաճախ է ասոցացվում արևի հետ, բայց արևն այստեղ չի հանդիսանում ալերգիկ գործոն, քանի որ ալերգենները սպիտակուցային բնույթի փոքրիկ մասնիկներ են և արևի ճառագայթները պարզապես տաքացում են ապահովում, և ծաղկման եղանակին ընդառաջ, այդ ծաղկափոշին զգայուն մարդկանց մոտ բերում է ալերգիկ դրսևորման։

Panorama.am- Ինչպե՞ս հասկանալ, որ գործ ունենք սեզոնային ալերգիայի հետ։
Ալերգոլոգ -Այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ ունեն  խնդիրը, գիտեն, թե երբ է սկսվում կամ ավարտվում այդ շրջանն իրենց մոտ, ըստ այդմ էլ մենք կարող ենք մոտավորապես հասկանալ, թե կոնկրետ որ բույսերի ծաղկափոշին է հանդիսացել դրա պատճառը։ 
Օրինակ, գարնան սկզբում ծառերն են ծաղկում, մայիսի վերջից մինչև հունիս-հուլիս՝  դաշտախոտերը, իսկ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին մոլախոտերը։ Եթե մարդը նշում է հստակ շրջան, մենք արդեն պատկերացնում ենք, թե ինչի հետ է կապված խնդիրը։ Բայց լինում են նաև դեպքեր, երբ այդ երեք մեծ խմբերն էլ հիվանդության պատճառ են հանդիսանում, և գարնան սկզբից սկսում է ալերգիան՝ ավարտվելով աշնանը։ Տերևաթափի պատճառով ևս կարող է ալերգիայի սրացման մի փուլ ընթանալ։

Panorama.am -Բացի ծաղկափոշիների և խոտերի ազդեցությունից, ի՞նչ այլ գործոններ կարող են լինել ալերգիայի պատճառ։
Ալերգոլոգ -Սեզոնանյին ալերգիաներ կարող են լինել նաև բորբոսասնկերի նկատմամբ գերզգայունության դեպքում, քանի որ դրանք սրվում են հենց խոնավ եղանակին։
Հետաքրքիր է, որ ծաղկափոշու պարագայում անձրևը ավելի լավացնում է վիճակը, քանի որ փոշին անձրևի կաթիլներով գետնին է նստում և չի հանդիպում քթի, աչքի մակարդակում։ Անձրևն այդ մարդկանց օգնում է հեշտ հաղթահարել սեզոնը։ Այս տարի այն առավել շատ հիմա է սկսել արտահայտվել, քանի որ մայիսը և հունիսը մեզ մոտ անձրևային էին։

Panorama.am -Ի՞նչ ախտանշաններով է արտահայտվում սեզոնային ալերգիան։
Ալերգոլոգ -Սեզոնային ալերգիան հիմնականում արտահայտվում է քթային երևույթներով.  փռշտոցներ՝ անդադար,  քթահոսություն, քթի փակվածություն (ավելի շատ բնորոշ է ոչ սեզոնային ռինիտին: Այն շուրջտարի է, իսկ պատճառը ծաղկափոշին չէ, այլ փոշու տիզը, կենդանիների բուրդը և այլն), աչքերի քոր, կարմրություն (ռինոկոնյուկտիվիտ), այտուցվածություն, ացունքահոսություն։

Panorama.am -Բացի լորձաթաղանթներից մարմնի ո՞ր հատվածներն են զգայուն ալերգենների նկատմամբ։
Ալերգոլոգ- Քանի որ ծաղկափոշին օդում է, ապա բաց մաշկին էլ կարող է ընկնել՝ դրսևորվելով մանր ցանի, երբեմն եղնջացանի ձևով՝ մաշկի մակերեսից մի փոքր բարձրացած և քորով։
Բերանի խոռոչում ևս կարող է քոր նկատվել, որն անվանում ենք օրալ-ալերգիկ համախտանիշ։ Այն կապված է որոշ մրգերի, բանջարեղենի և ծաղկափոշու միջև գոյություն ունեցող նմանությունների հետ։ Այսինքն, ալերգեն բաղադրիչներ կան և՛ բույսերի, և՛ սննդամթերքի մեջ։ Օրինակ, վարդազգի պտղատու ծառերի մրգերից կարող են առաջանալ այդ երևույթները։

Panorama.am -Ինչպիսի՞ բուժում եք առաջարկում այս պարագայում։
Ալերգոլոգ -Կան բուժման մի քանի մոտեցումներ։ Առավել ընդունված է ախտանշային բուժումը, երբ ախտանիշներն արդեն կան, և մենք ազդում ենք դրանց վրա։ Դրանք հակաալերգիկ, հակահիստամինային դեղերն են, որոնք կարելի է սկսել օգտագործել հենց նշանների առաջին իսկ օրվանից, որը թույլ կտա թեթևանցկացնել այդ սեզոնը կամ դեղերի ֆոնի վրա չառաջացնել որևէ ախտանիշ։
Հաջորդ մոտեցումը կոչվում է ԱՍԻԹ՝ ալերգեն-սպեցիֆիկ իմունոթերապիա, երբ մենք հստակ գիտենք ալերգենը, ախտորոշել ենք հետազոտույթունների միջոցով և այդ բացահայտված ալերգենով կտաարում ենք բուժում։ Այն ունի կանխարգելիչ նշանակություն ևս. ազդում է պատճառի վրա, և պատառային բուժման միակ մոտեցումն է։

Panorama.am- Ինչպե՞ս է ներգործվում բուժման այդ մեթոդը։
Ալերգոլոգ- Պատճառն իմանալով, հիվանդին տալիս ենք ալերգենի մզվածք՝ սկսելով փոքր չափաբաժիններից՝ ըստ սխեմայի, ապա մեծացնում ենք և հասցնում այն դոզային, որը կարող է հանդիպել իր շրջապատում։ Այս ամենի հետևանքով ստեղծվում է օրգանիզմում անընկալություն տվյալ ալերգենի նկատմամբ։

Panorama.am- Որքա՞ն ժամանակ կպահանջվի բուժման վերջնական արդյունքին հասնելու համար։
Ալերգոլոգ -Եթե մի քանի տարի անդադար կրկնենք, մենք կհասնենք նրան, որ մարդն այդ նույն ալերգենների ազդեցությամբ չի ունենա նախկին դրսևորումները։ Իհարկե, այն զուգահեռվում է ախտանշային բուժմանը, քանի որ անմիջապես չի ազդում, այլ ժամանակ է պետք։

Panorama.am -Ի՞նչ կապ կարող է լինել քթի պլաստիկ վիրահատության և ալերգիայի առաջացման միջև։
Ալերգոլոգ- Քթի պլաստիկ վիրահատությունը այս պաթոլոգիայի առումով ալերգիկ ռինիտի ռիսկի գործոն է։ Մենք շատ ենք ունենում հիվանդներ, որոնք քթի պլաստիկայից հետո ունենում են ալերգիկ ռինիտ։ Պատճառն այն է, որ վիրահատելիս ձեռք են տալիս լորձաթաղանթին, որն արդեն իսկ գրգռված վիճակում գերզգայունանում է շուրջը գտնվող ալերգենի մեծ դոզայի նկատմամբ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:26
«Յանխ» կոչվող հանդամասում երեխա է մոլորվել
Մայիսի 5-ին, ժամը 16:43-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղի...
Աղբյուր` Panorama.am
23:12
Ամբողջ աշխարհից զանգեր, ոգևորության խոսքեր ենք ստանում, ասում են՝ գալու են մեզ միանան. Գառնիկ Դանիելյան
Կիրանցից Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները կշարունակեն երթը մայիսի 6-ին ժամը 11։00-ից
Աղբյուր` Panorama.am
21:51
Գարեգին Երկրորդը իր գնահատանքն է հայտնել Շվեդիայի Եկեղեցուն և իշխանություններին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին։ «Մայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
21:38
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի Facebook-ի էջի...
Աղբյուր` Panorama.am
21:37
Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ
Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ: «Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
21:29
Բրազիլիայում ջրհեղեղների զոհերի թիվն անցել է 70-ը
Բրազիլիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 70-ը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ հայտնում է քաղաքացիական պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
19:47
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման արարողությանը
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման` «Փիրուզագույն գորգի» արարողությանը։ Ժակլինի զգեստը...
Աղբյուր` Panorama.am
19:30
Այս անգամ նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան
«Բագրատ Սրբազանը երեկ երթ սկսեց դեպի Երևան, այն կոչվում է հանուն ճշմարտության, արդարության, հանուն հավատքի և ընդդեմ ստի, կեղծիքի,...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կահիրեում ավարտվել են Գազայի հարցով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցությունները
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների մասնակցությամբ Կահիրեում Գազայի հատվածում հակամարտության կարգավորման շուրջ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության` մենք չենք գործում. Բագրատ Սրբազան
Կիրանցից Երևան  քայլերթի մասնակիցները հասել են Ծովագյուղ։ Քայլերթն առաջնորդող ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն...
Աղբյուր` Panorama.am
18:50
Նստացույց հայտարարած ազատամարտիկը կոչ է անում կառավարության շենքի դիմաց իր հետ միասին սպասել Բագրատ Սրբազանին
Կառավարության շենքի դիմաց արդեն 3-րդ օրը նստացույց անող ազատամարտիկ Իշխան Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում կոչով դիմել է Հայաստանի հասարակությանը։...
Աղբյուր` Panorama.am
18:42
Քայլերթի մասնակիցներին Սևանի մոտ դիմավորեցին Հայաստանի և Արցախի դրոշներով և քոչարի պարելով
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան շարունակվում է։ Երթի մասնակիցներին Սևանի  մուտքի մոտ դիմավորեցին...
Աղբյուր` Panorama.am
17:22
Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մայիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում: Կայանալու...
Աղբյուր` Panorama.am
17:14
Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան
«Հասարակության բոլոր շերտերից երթին մասնակիցներ կան, իրենց բոլոր հակասությունները մի կողմ են դրել և միացել են «Տավուշն հանուն...
Աղբյուր` Panorama.am
17:09
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելում է Հայաստան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա...
Աղբյուր` Panorama.am
17:00
Սուրեն Պետրոսյան. Սա յուրատեսակ հնարավորություն է հաղթահարել, դուրս գալ այս նվաստացման, ստորացման վիճակից
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քայլերթը շարունակվում է. ՈւՂԻՂ
Աղբյուր` Panorama.am
16:39
Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել. Արման Նուռը՝ Բագրատ Սրբազանի գլխավորած երթից
«Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել, որովհետև երբևէ չեմ հավատացել»,-ասաց Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
16:30
Երկու տարվա խնդիրը թողած՝ գնացել են հետ, 90-ականների հարցը լուծելու. Բագրատ Սրբազան
«Մեր պահանջն է ողջ ապօրինի գործընթացը դադարեցնել։ Մեզ համար խնդիրը ստի ու ճշմարտության մասին է, թե ինչ զարգացում կլինի, չգիտեմ, իսկ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Ժամը 18:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը կհասնի Սևան. ՈւՂԻՂ
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարունակվում է քայլերթը: Երթը դուրս է եկել Դիլիջանից։ Ժամը 18:00-ին շարժումը կհասնի Սևան, որտեղ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
14:59
Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:45
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների...
Աղբյուր` Panorama.am
14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է
18:37 05/05/2024

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}