Առողջություն 10:25 07/08/2023 Հայաստան

Վիտիլիգոն վարակիչ չէ․ որոնք են հիվանդության պատճառները, ախտանիշներն ու բուժումը

Մաշկի վրա սպիտակ բծերը, որոնք կոչվում են վիտիլիգո, հանդիպում են մոլորակի բնակչության մեկ տոկոսի մոտ: Այդ բծերն ավելի հաճախ դրսևորվում են դեմքի, ձեռքերի, ոտքերի շրջանում:

Վիտիլիգոյով հիվանդի արտաքին տեսքը գրավում է մարդկանց զգուշավոր ուշադրությունը և հաճախ դառնում հոգեբանական անհարմարության պատճառ։ Բայց պետք է հիշել, որ այս հիվանդությունից որևէ մեկը պաշտպանված չէ, այն կարող է զարգանալ ցանկացած տարիքի ցանկացած մարդու մոտ, բայց առավել հաճախ հանդիպում  է 10 -ից 30 տարեկան մարդկանց մոտ:

Վիտիլիգոյի առաջացման պատճառների մասին Panorama.am-ը զրուցել է մաշկաբան Դավիթ Հարությունյանի հետ։

- Ի՞նչ է վիտիլիգոն։

- Վիտիլիգոն ձեռքբերովի հիվանդություն է, որը բնորոշվում է հստակ սահմանազատված և եզրագծված, հարթ, շրջանաձև, օվալաձև կամ  ապագունակավորված բծերի առկայությամբ` որոնց տրամագիծը կարող է տատանվել մի քանի մմ-ից մինչև մի քանի սանտիմետրի:

-Որո՞նք են վիտիլիգո մաշկային հիվանդության հիմնական պատճառները:

- Վիտիլիգոն բազմագործոնային, պոլիգեն հիվանդություն է բարդ ախտածագումով` պայմանավորված ինչպես գենետիկ, այնպես էլ ոչ գենետիկ գործոններով: Չնայած առաջարկվել են մի քանի տեսություններ ախտածագման վերաբերյալ, այնուամենայնիվ հստակ պատճառն անհայտ է դեռևս: Այն հիմնականում պայմանավորված է աուտոիմուն ծագման խանգարումներով, առավել հաճախ` վահանաձև գեղձի:

- Ո՞ր տարիքում է ամենից հաճախ հանդիպում այս հիվանդությունը, ո՞վ է ավելի հաճախ ենթարկվում այդ հիվանդության` տղամարդի՞կ, թե՞ կանայք։

- Հիվանդությունը կարող է հանդիպել ցանկացած տարիքում, սովորաբար այն հանդիպում է 10-30 տարեկանների մոտ: Ախտահարման միջին տարիքը կազմում է 20 տարեկանը: Կանանց մոտ առավել շատ է ախտորոշվում վիտիլիգո, սակայն կարծում եմ, որ դա պայմանավորված է կանանց բարձր դիմելիությամբ:

- Հիվանդության ախտորոշումից հետո մարդու կյանքը փոխվո՞ւմ է, եթե նկատի ունենանք, որ հասարակությունը զգուշավոր է նման հիվանդների հետ շփումներում, այդ իսկ պատճառով հիվանդությունն ունեցող մարդիկ հաճախ բարդույթավորվում են։

- Հիվանդության տեսողական բնույթը հանգեցնում է ծանր հոգեսոցիալական և հոգեբանական հետևանքների` հատկապես ավելի մուգ մաշկ ունեցող մարդկանց մոտ: Դա կարող է հանգեցնել սոցիալական ստիգմաների և դեպրեսիայի: Իհարկե, ախտորոշումից և մանրամասն հիվանդության մասին տեղեկություններ տրամադրելուց հետո հիվանդի ընդհանուր հոգեկան վիճակը բարելավում է:  Կարևոր է այստեղ ֆիքսել մի փաստ թե բուժառուի, թե հասարակության համար, որ հիվանդությունը վարակիչ չէ: Երբեմն մարդկանց մոտ նաև այդ հարցն է առաջանում։

- Արդյոք այն ունի ժառանգական գործոն։

- Վիտիլիգոն ձեռքբերովի հիվանդություն է, որը սակայն բնորոշվում է ծագումնաբանական նախատրամադրվածությամբ: Հետազոտությունների արդյունքում բուժառուների  միայն 30%-ի մոտ է հնարավոր եղել արձանագրել ընտանեկան ծանրացած անամնեզ:

- Որո՞նք են վիտիլիգոյի բուժման արդյունավետ ձերը, որոնք այսօր առաջարկում է բժշկությունը: Հնարավո՞ր է իսպառ բուժել հիվանդությունը, այսինքն՝ կարելի՞ է բուժվել և մոռանալ դրա  մասին:

- Կան բուժման տարբեր մեթոդներ` դեղորայքային, ֆոտոթերապիա, լազերային թերապիա և վիրաբուժական բուժում:

Հարկ է նշել, որ բաց գույնի մաշկ ունեցող հիվանդների մոտ հնարավոր է միջամտություն չպահանջվի: Դրա փոխարեն լիարժեք արևապաշտպանությունը կարող է լինել լավագույն մարտավարությունը, որպեսզի հարակից նորմալ մաշկը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից  չմգանա և և ախտահարումն ավելի ակնառու դարձնի:

Իսկ երբ անհրաժեշտ է բուժում` օգտագործվում են տեղային կորտիկոստերոիդներ, տեղային կալցինևրինի ինհիբիտորներ, յանուս-կինազայի ինհիբիտորներ, վիտամին Դ-ի անալոգներ, նեղաշերտ ուլտրամանուշակագույն-B թերապիա: Ներկայումս վերոնշյալ միջոցները համարվում են բուժման հիմքը:

Այնուամենայնիվ վիտիլիգոյի բուժումը պետք է լինի խիստ անհատական և բուժառուն պետք է տեղեկացված լինի բուժման հետ կապված բոլոր հնարավոր ռիսկերին: Ոչ մի բուժում հիվանդների մոտ չի տալիս նույն արդյունքը:

Կախված վիտիլիգոյի տեսակից և տեղակայումից նույնպես կարող են լինել բուժման արդյունավետության տարբերություններ: Օրինակ` սեգմենտար վիտիլիգոն և հիվանդության 14 տարեկանից շուտ ի հայտ գալը, պայմանավորում են հիվանդության առավել կայուն ընթացքը:  Լիարժեք մաշկի գույնը վերականգնել լինում է երբեմն, բայց նույնիսկ այդ պարագայում չպետք է թուլացնել զգոնությունը և անհրաժեշտ է մշտապես խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ըստ անհրաժեշտության կիրառել համապատասխան արևապաշտպան միջոցներ, ինչպես նաև` եթե կա ախտորոշված որևէ աուտոիմուն խնդիր, հնարավորինս պահել հսկողության ներքո:                                                                                                

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}