Հասարակություն 16:25 18/08/2023 Հայաստան

Ժայռամագլցումից մինչև վայրեր, որոնց մասին լեգենդներ են պտտվում. Ի՞նչ է առաջարկում Ջերմուկը հյուրերին

Ժայռամագլցումից, թռիչք բարձրությունից մինչև պասիվ հանգիստ՝ հանքային ջրով վաննաներ, ինհալյացիաներ, աղի սենյակ, արոմաթերապիա, տորֆաբուժություն, մաքուր օդ, զով եղանակ, սաղարթախիտ ծառեր, մաքուր փողոցներ, մշակութային զանազան միջոցառումներ։ Ահա այն ամենը, ինչ տեղացի ու օտարերկրացրի զբոսաշրջիկներին առաջարկում է լեռնային քաղաքը։

Հյուրընկալ Ջերմուկում անցած տարվա սեպտեմբերի պատերազմից հետո մարդկանց հոսքը շատ է նվազել։ Տեղացիներն այս փաստից տխրել են, բայց չեն վհատվել՝  մտածելով հյուրերին բերելու նոր գրավչություններ։ Քաղաքի բնակչության շուրջ 70-80%-ն ընդգրկված է սպասարկման ոլորտում, զբոսաշրջիկների թվի նվազումն ազդում է յուրաքանչյուր ընտանիքի բյուջեի վրա։

Ջերմուկի զարգացմանը միտված մեդիատուրի շրջանակներում Ջերմուկ մեկնած Panorama.am-ի նկարահանող խմբին առողջարանային համալիրներից մեկի գլխավոր մատենավար Քրիստինե Իվանյանը պատմեց՝ առողջարանային քաղաքը տարվա առաջին կեսին հյուրընկալում է հիմնականում հայաստանցիներին, իսկ երկրորդ կեսին՝ օտարերկրյա հյուրերին, որոնց թվում գերակշռում են Ռուսաստանից այցելուները։



«Նախորդ տարվա այս ժամանակահատվածում հյուրանոցների զբաղվածությունը 100% էր, հիմա՝ 50-60%»,-ասաց նա՝ ընդգծելով, որ զգալիորեն կրճատվել է Ջերմուկը որպես հանգստի ուղղություն նախընտրող հայաստանցիների թիվը։

Այս տնտեսվարողը 10-15% գնիջեցում է կատարել՝ պահպանելով առաջարկվող բոլոր ծառայությունների քանակն ու որակը։

Ջերմուկում գործող առողջարաններն ու հյուրանոցային համալիրները տալիս են բուժական պրոցեդուրաների ընտրության լայն հնարավորություն։  Յուրաքանչյուր հանգստացողի պրոցեդուրաները նշանակում է համալիրում աշխատող բժիշկը՝ լսած գանգատների, հարկ եղած դեպքում նաև հետազոտությունների արդյունքների հիման վրա։ Այստեղ շեշտը դրվում է հատկապես հանքային ջրերով պրոցեդուրաների վրա։

«Կազմակերպվում են ընդհանուր հանքային լոգանքներ, տարբեր խոռոչավոր օրգանների ողողումներ, չորսխցիկանի տեղային լոգանքներ՝ հաշվի առնելով հիվանդության ընթացքը, բուժառուի ընդհանուր վիճակը և ուղեկցվող այլ հիվանդությունները»,-ասաց առողջարաններից մեկի գլխավոր բժիշկ Հասմիկ Սարգսյանը։

Ընկերուհու խորհրդով Իտալիայից ժամանած Դոմինիկոն  տպավորված է առողջարանային քաղաքի թարմ օդով ու բուժիչ ջրերով։ Մինչ այստեղ հասնելը հիացել է Հայաստանի այլ տեսարժան վայրերով։

«Հանքային ջրով առաջին ինհալացիայից հետո զգում եմ դրական փոփոխություն»,-ասաց նա լրագրողների հետ զրույցում։



Իտալացին օրը երկու անգամ Ջերմուկի հայտնի ըմպելասրահ է գնում՝ ընդունելու հանքային ջուրը։

30 - 55 աստիճան տաքությամբ հանքային ջուրն այցելուներն ընդունում են բժշկի ցուցումով։ 
Օրինակ, 30 աստիճան տաքությամբ ջուրը նշանակում են մարսողական համակարգի խնդիրներ ունեցողներին, ավելի բարձր ջերմաստիճանով ջուրը՝ շնչառական ուղիների խնդիրներ ունեցողների համար։ Բժիշկներն ասում են՝ նույնիսկ ըմպելու ձևն է կարևոր։

Հանքային ջրով լոգանք հյուրերը կարող են ընդունել նաև բնական միջավայրում։ Բնական գեյզեր հասնել, ինչպես պնդում են տեղացիները, կարելի է միայն բարձր անիվ ունեցող մեքենաներով։ Բնական ջակուզի հասնելու համար կպահանջվի 30 րոպե ու 25 հազար դրամ։

Խորհուրդ է տրվում թերմալ լողավազանում մնալ ոչ ավելի, քան 5 րոպե՝ կատարելով ընդմիջումներ:


Ժայռերով հարուստ քաղաքում չեն հասցնի ձանձրանալ էքստրիմի սիրահարները։ Մագլցումը կատարվում է մշակված ժայռամագլցման ուղիներով, համապատասխան գույքով և հանդերձանքով: Ժայռի ընտրությունը ևս կատարվում է հատուկ մասնագետների կողմից՝ կախված քարի տեսակից և բարդության աստիճանից։  Տեղացիներն ու տուրիստներն առավել նախընտրում են մագլցել Սուրբ Փոկասի ժայռախումբը՝ սերտիֆիկացված մասնագետների ուղեկցությամբ և պատասխանատվությամբ։



Քաղաքի առավել մարդաշատ վայրերից է  «Ջրահարսի վարսեր» կոչվող ջրվեժը, որի անվան հետ կապված հետաքրքիր լեգենդ են պատմում իշխանի դստեր ու աղքատ տղայի սիրո պատմության մասին:  Ըստ ավանդության՝ իշխանը դեմ էր դստեր և աղքատ տղայի միությանը, իսկ աղջիկն իր երկար ծամերն օգտագործելով տղային օգնում է ամրոց բարձրանալ։ Երբ հայրը տեսնում է դա, անիծում է,  դուստրը քար է դառնում, իսկ վարսերը ժայռից թափվում են ցած։

Այստեղ մի հուշարձան էլ կա, որի մասին լեգենդ են պատմում։ Բախտի կամ Երջանկության կամարը ներառված է ԲՆ բնության պետական հուշարձանների ցանկում։ Ասում են՝ կամարի տակով անցնելիս եթե երազանք պահես, այն կիրականանա։

Անցնող օգոստոսը Ջերմուկում հայտարարված է մշակութային ամիս։



Հայաստանի ազգային պատկերասրահի Ջերմուկի մասնաճյուղում, որը հիմնադրվել է 1972 թվականին,  մշտական ցուցադրության է ներկայացված 1920-1990 թթ. ստեղծված շուրջ 100 գեղանկար և քանդակ։ Այցելուները կարող են տեսնել հայ նշանավոր գեղանկարիչների՝ Մ. Սարյանի, Վ. Գայֆեճյանի, Հ. Կալենցի, Հ. Հակոբյանի, Մ. Պետրոսյանի և այլոց աշխատանքները:

««Ջերմուկի զբոսաշրջության գրավչությունը մշակույթի ներքո» ծրագրի շրջանակում կազմակերպվում են երեկոյան բացօթյա համերգներ, կավագործության ու նկարչության վարպետաց դասեր։ Այստեղ մշակութային միջոցառումները կամփոփվեն օգոստոսի 27-ին: Մինչ այդ նախատեսվում է նաև քաղաքի արխիվային նյութերի, հատակագծերի, լուսանկարների բացառիկ ցուցադրություն՝ Հայաստանի ազգային արխիվի հետ համատեղ:


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}